Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արել Մանրամասներ՝ Շիրակում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարից Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի հրդեհը․ աշխատանքներին մասնակցել են նաև գյուղացիները Սուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին Արտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ապօրինի գույքը կբռնագանձվի 

Հայկական կողմի ահազանգերը, որ Ադրբեջանը ծրագրում է ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին այդ ուղղությամբ գործուն քայլերի. Միրզոյանը` դիվանագետներին

Տեսանյութեր

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնակցել և խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հայատյաց քաղաքականության և մասնավորապես սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:

Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների: Նա հավելել է, որ ադրբեջանական ագրեսիային նախորդել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ավելի քան 9-ամսյա ապօրինի արգելափակումը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի:

ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ բնակչությունը՝ 100 հազարից ավել հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար:

Անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ նախարարն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:

Անդրադառնալով ստեղծված մարդասիրական խնդիրների հաղթահարման նպատակով այս փուլում տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից աջակցության պատրաստակամությանը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող հրատապ աջակցության համար:

ՀՀ փոխվարչապետ, հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության քայլերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային խնդիրների բացահայտմանն ու հասցեագրմանը:

ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է հրատապ կարիքների հաշվառմամբ մշակված պետական աջակցության ծրագրերին՝ դրանց զուգահեռ կարևորելով համապարփակ կարիքների գնահատման աշխատանքների պատշաճ իրականացումը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա մշակել հասցեական երկարաժամկետ աջակցության ծրագրեր:

Հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետն առաջնային է համարել բռնի տեղահանվածներին կեցավայրերով ապահովելու հարցը, ինչպես նաև նշել նրանց զբաղվածության, կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատուցման կարևորությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արելՄանրամասներ՝ Շիրակում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարիցՓրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի հրդեհը․ աշխատանքներին մասնակցել են նաև գյուղացիներըՍուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն էԲացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացինԱրտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբԻսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունըՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովինՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում էՀայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածումՆախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ապօրինի գույքը կբռնագանձվիՀաստատակամ ենք խորացնել համագործակցությունը․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՄԷ-ի նախագահինԹուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաԳյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենաՀայաստանը հաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրինՀայաստանում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվումԴեկտեմբերի 2. Օրվա խորհուրդ«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞նԱռաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականըԻսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվելԴիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»«Ժողովուրդ». Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»«Ժողովուրդ». Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջենԱրհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի լիազորությունը կավելանա ևս մեկով. նոր որոշումՈ՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է հակաբունկերային ռումբեր և արկեր․ ԶԼՄԳազայում թուրքական լրատվամիջոցի օպերատոր է զոհվել (լուսանկար)Էրդողանը ծրագրում է 23,5 միլիարդ դոլար ներգրավել՝ տրանսպորտային միջանցք ստեղծելու համարՀՀ–ն հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից կրիպտոակտիվների վերաբերյալ․ ԲադասյանՊուտինն ավելացրել է ՌԴ զինված ուժերում զինծառայողների հաստիքային թվաքանակը ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան հայրենիքը․ Բագրատ Սրբազան«Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են»․ ՆԳՆ-ն զգուշացնում է Սպիտակի քաղաքապետին սպասարկող Lexus-ը վթարի է ենթարկվել. Shamshyan․comԱլավերդիում ստացել ենք ժողովրդի վստահությունը, չենք թողնելու այն իշխանատենչներին․ «Ապրելու երկիր» Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակչում են Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետՀայաստանի քաղաքական բռնազավթմանը հետևում է նաև հայագիտության դաշտի բռնազավթումը․ Արմեն Այվազյան«Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ զարգացնելու Հայաստանում տիեզերական գործունեությունը․ ԲՏԱՆ Երևանի քաղաքապետարանում տիրում է համակարգային կոռուպցիա․ Արթուր Չախոյան (տեսանյութ)Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, արձակվեց տիեզերք (տեսանյութ)
Ամենադիտված