ԵՄ-ում հայտարարել են, որ դեռ փորձում են կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Գրանադայում
Արտաքին Քաղաքական

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեռ փորձում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
«Հիմա հանդիպման մասին խոսելը վաղաժամ է, մինչև վաղը գիշեր հստակություն կլինի»,- ասել է նա։
Դիվանագետի խոսքով, ԵՄ-ն փորձում է «երկու գումարած երեք» ձևաչափով հանդիպում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի մասնակցությամբ՝ «Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար՝ չնայած տեղում տիրող բավականին լուրջ իրավիճակին»։