Պապիկյանն անձամբ է ճնշում Ալավերդու ավագանու անդամներին՝ ընդդիմադիր համայնքապետին հեռացնելու համար. Զուրաբյան Հայաստանի և Եգիպտոսի նախագահները հանդիպել են Դուբայում․ մանրամասներ Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արել Մանրամասներ՝ Շիրակում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարից Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի հրդեհը․ աշխատանքներին մասնակցել են նաև գյուղացիները Սուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին Արտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է 

Մեր գործընկերները երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ կամ հարցադրում մեր առջև չեն դրել․ Արարատ Միրզոյան

Տեսանյութեր

Հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանը լրագրողի հարցին:

«Բարև Ձեզ: 

Հարգելի՛ տիկին նախարար,

Սիրելի՛ գործընկեր,

Ողջունում եմ մեր բարեկամ երկիր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Կատրին Կոլոննայի՝ ընթացիկ տարվա մեջ արդեն երկրորդ այցը Հայաստան: Այց, որը տեղի է ունենում չափազանց դժվար ժամանակաշրջանում թե´ ՀՀ, թե´ հայ հասարակության և ժողովրդի համար:

Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության հետևանքով այսօր Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է փաստացի էթնիկ զտման. Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավելի հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը՝ բախվելով գոյաբանական վտանգների, հիմնավոր մտավախություն ունենալով իրենց կյանքի, ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և տարեցների անվտանգության ապահովման հարցում: Եվ այդ մտավախությունը հիմնավորվում է ոչ թե տեսական փաստարկներով, այլ ընդամենն օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական հարձակմամբ, որի ժամանակ թիրախավորվեցին նաև քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները: Մենք այդ մասին խոսելու և խնդիրը միջազգային առավելագույն բարձր մակարդակով բարձրաձայնելու հնարավորություն, տիկին նախարար, ունեցանք սեպտեմբերի 21-ին՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ձևաչափով, որն ընդգծեմ հրավիրվել էր Ֆրանսիայի և Հայաստանի կողմից զուգահեռ ներկայացված նամակների հիման վրա:

Այսօրվա իրականությունը ցույց տվեց, որ միջազգային դերակատարների կողմից հայտարարություններն ու գործադրված ջանքերը բավարար չէին իրականացնելու զանգվածային ոճրագործությունների կանխման համընդհանուր հանձնառությունը և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ ու արժանապատիվ կյանքն իր բնօրրանում: Ես ցանկանում եմ ընդգծել սա, քանի որ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ժողովրդավարության նկատմամբ նկրտումների զսպումը շարունակական մարտահրավեր է:

Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը: Այդուհանդերձ, երկարատև խաղաղության համար առանցքային է բոլոր առկա խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը: Ի հավելումն ՄԱԿ ԱԽ հիշյալ նիստում ՀՀ արտահայտած ակնկալիքների՝ այդ հարցերը ներառում են ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի առավելագույն հստակության ապահովումը՝ 1975թ. քարտեզի հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը բացառապես պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն:

Իհարկե, մեզ համար էական նշանակություն ունեն նաև մարդասիրական բնույթի հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի ապահովումը:

Այսօր մենք, հասկանալիորեն, կենտրոնացանք տարածաշրջանային իրավիճակի քննարկման վրա: Բայց և հնարավորություն ունեցանք շարունակելու մեր նախորդ քննարկումները հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների օրակարգի վերաբերյալ՝ վերահաստատելով այն ընդլայնելու մեր երկուստեք շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը՝ հաշվի առնելով մերօրյա նոր մարտահրավերները:

Տիկին նախարար,

Թույլ տվեք ևս մեկ անգամ հստակ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կարիքն ունի, ձգտում է Ֆրանսիայի հետ առավել սերտ գործընկերության և բարեկամության:

Նույնը վերաբերում է նաև Ֆրանսիայի ներգրավվածությամբ տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության տիրույթում, միջազգային բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը: 

Թանկագին գործընկեր,

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Ֆրանսիայի կառավարության կողմից ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի համար առկա առաջնային խնդիրների հասցեագրմանը:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բարեկամական մթնոլորտում քննարկումների համար և սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ:

Հարց (Factor TV)՝ ուղղված Ֆրանսիայի ԱԳ նախարարին. Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ Երևանն ու Փարիզը պատրաստվում են պայմանագիր կնքել զինտեխնիկայի, ռազմատեխնիկայի փոխանցման հետ կապված: Արդյո՞ք  հնարավոր է որոշակի մանրամասներ ներկայացնել ժամանակագրական առումով, թե դրանք երբ կլինեն։ Եվ Ֆրանսիայի համար կարևո՞ր է, որ այդ հարաբերությունները խորացնելու համար Հայաստանը դադարեցնի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ:

Պատասխան  (Արարատ Միրզոյան). Ի լրումն Ֆրանսիայի արտգործնախարարի պատասխանի. Անդրադառնալով հարցին, կարծում եմ, որ տիկին նախարարը ավելի, քան սպառիչ պատասխան տվեց հարցի առաջին մասին և չեմ պատկերացնում, թե Դուք ավելի մանրամասն ինչ պատասխան եք ակնկալում։ Խոսքը Հայաստանի պաշտպանական կարողություններին աջակցելու մասին է, կարող ենք այսքանով սահմանափակվել։ Եվ հարցի երկրորդ հատվածը. կարող եմ վստահեցնել, որ մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ կամ հարցադրում նույնիսկ մեր առջև չեն դրել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով։ Շնորհակալություն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պապիկյանն անձամբ է ճնշում Ալավերդու ավագանու անդամներին՝ ընդդիմադիր համայնքապետին հեռացնելու համար. ԶուրաբյանՀայաստանի և Եգիպտոսի նախագահները հանդիպել են Դուբայում․ մանրամասներԱՄՆ-ում Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ ցուցարարն ինքնահրկիզվել էԵրթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արելՄանրամասներ՝ Շիրակում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարիցՓրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի հրդեհը․ աշխատանքներին մասնակցել են նաև գյուղացիներըՍուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն էԲացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացինԱրտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբԻսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունըՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովինՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում էՀայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածումՆախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ապօրինի գույքը կբռնագանձվիՀաստատակամ ենք խորացնել համագործակցությունը․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՄԷ-ի նախագահինԹուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաԳյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենաՀայաստանը հաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրինՀայաստանում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվումԴեկտեմբերի 2. Օրվա խորհուրդ«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞նԱռաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականըԻսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվելԴիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»«Ժողովուրդ». Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»«Ժողովուրդ». Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջենԱրհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի լիազորությունը կավելանա ևս մեկով. նոր որոշումՈ՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է հակաբունկերային ռումբեր և արկեր․ ԶԼՄԳազայում թուրքական լրատվամիջոցի օպերատոր է զոհվել (լուսանկար)Էրդողանը ծրագրում է 23,5 միլիարդ դոլար ներգրավել՝ տրանսպորտային միջանցք ստեղծելու համարՀՀ–ն հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից կրիպտոակտիվների վերաբերյալ․ ԲադասյանՊուտինն ավելացրել է ՌԴ զինված ուժերում զինծառայողների հաստիքային թվաքանակը ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան հայրենիքը․ Բագրատ Սրբազան«Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են»․ ՆԳՆ-ն զգուշացնում է Սպիտակի քաղաքապետին սպասարկող Lexus-ը վթարի է ենթարկվել. Shamshyan․comԱլավերդիում ստացել ենք ժողովրդի վստահությունը, չենք թողնելու այն իշխանատենչներին․ «Ապրելու երկիր» Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակչում են Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետՀայաստանի քաղաքական բռնազավթմանը հետևում է նաև հայագիտության դաշտի բռնազավթումը․ Արմեն Այվազյան
Ամենադիտված