USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ծառայելով կամ մեծ գումար վճարել և չծառայել. ՔՊ պատգամավորի առաջարկը

Political

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը համոզված է, որ իր հեղինակած օրենքի նախագիծը լրացուցիչ զորակոչ կապահովի հայկական բանակի համար՝ նրան տալով մեծ ֆինանսական հոսքեր, ինչը նաև կամրապնդի Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը։

 Սարգսյանը նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք հնարավորություն կունենան կրճատված ժամկետով ծառայել, կամ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով ազատվել ծառայությունից և պատասխանատվությունից։

«Շատ հաճախ ասում են, որ նախագիծը հնարավորություն է տալու 15 միլիոն դրամ վճարել և խուսափել զինծառայությունից ու քրեական պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագիծը վերաբերում է միայն 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին։ Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները հնարավորություն չունեն ծառայելու։ Քաղաքացին հայտնաբերվելու կամ կամովին ներկայանալու դեպքում ունի մեկ տարբերակ՝ ազատազրկվել կալանավորմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով։ Նոր օրինագծով, եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ, բայց ցանկանում է գալ և ծառայել զինված ուժերում՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից, նրան ընձեռվում է նման հնարավորություն, հետևաբար, անտեղի է այն պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում»,- ասաց Աժ պատգամավորը։  

Սարգսյանը հիշեցրեց, որ համանման կարգավորում եղել է դեռ 2004 թվականին, որը կոչվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենք, որի համաձայն՝ 27 տարին լրացած քաղաքացիները, ովքեր չէին կարող ծառայել, կարող էին վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100 000 դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չծառայելով ոչ մի օր։

«Եթե քաղաքացին դիցուկ 18 տարեկանից չի ներկայացել զորակոչերին, ապա ստացվում է, որ մինչև 27 տարեկանը բացակայել է 18 զորակոչից, այսինքն՝ առավելագույնը 1 միլիոն 800 հազար դրամ վճարելով՝ ազատվում էր քրեական պատասխանատվությունից ու չէր ծառայում։ Այս օրենքը երկարաձգվել է մինչև 2019 թվականը, որից հետո որևէ կարգավորում չի եղել և դաշտը մնացել է բաց։ 2021 թվականին ԱԺ-ն ընդունեց համաներում, որի համաձայն՝ բոլոր այն քաղաքացիներն, ովքեր չէին ծառայել, հնարավորություն ունեցան ներկայանալ, ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չվճարելով որևէ դրամ և չծառայելով ոչ մի օր։ Ես դեմ էի այս համաներմանը և հիմնավորված ասեմ, որ տվյալ որոշումը ոչինչ չտվեց մեր բանակին, քանզի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վերադարձան և ազատվեցին քրեական պատասխանատվությունից, հետո լքեցին երկիրը՝ որևէ օգուտ չտալով նրա պաշտպանությանն ու անվտանգությանը ո՛չ գումարի, ո՛չ ծառայության տեսքով»,- ասաց պատգամավորը։

Սարգսյանը հայտնեց, որ վերոնշյալ համաներումից կոնկրետ օգտվել է 1360 քաղաքացի։ Անգամ այն հանգամանքը, որ նրանք հաշվառվել են պահեստազորում, քիչ բան է տալիս հայկական բանակին, քանզի նրանցից շատերն այժմ արտասահմանում են։ Եթե այն ժամանակ համաներում չկիրառվեր և ընդունվեր առաջարկվող այս տարբերակը, ապա, Սարգսյանի դիտարկմամբ, առնվազն 1000 քաղաքացի կմուծեր միջինը 10 միլիոն դրամ և այդ ահռելի գումարը կարող էր ծառայել երկրի անվտանգության զարգացմանը: Հետևաբար, թեկուզ ուշացած՝ այս նախագիծն անպայման պետք է կյանքի կոչել։

«Սույն նախագծով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել նրանց, ովքեր կծառայեն մեկ ամիս, իսկ նրանք, ովքեր ընդհանրապես չեն ցանկանա ծառայել, ապա պետք է վճարեն 15 միլիոն դրամ։ Մեծ գումարային տարբերությունն այն շահագրգռող հանգամանքն է, որպեսզի քաղաքացիներն, այդուհանդերձ, մեկ ամիս ծառայեն հայկական բանակում։ Ի սկզբանե ցանկացել էի, որ գումարը լինի 10 միլիոն դրամ, սակայն ամեն դեպքում հարցը ՊՆ-ի մեր գործընկերների հետ քննարկելու և օտար երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում որոշեցինք այնպիսի կարգավորում անել, որ քաղաքացիները գոնե մեկ ամիս ծառայեն։ Օրինակ, դրսում ապրած և Հայաստանի կյանքին չինտեգրված անձինք կգան և կհագնեն հայկական բանակի համազգեստը, կծառայեն ՀՀ զինված ուժերում, կիմանան բանակում ծառայելու կանոններն ու ավելի կկապվեն հայրենիքի հետ։ Ավելին, այդ մեկամսյա ծառայությունը շատերի մոտ կարող է Հայաստան տեղափոխվելու և այստեղ մշտապես բնակվելու ցանկություն առաջացնել»,- նշեց բանախոսը։  

Անդրադառնալով  այն հարցին՝ եթե մարդիկ չեն օգտվել նախկինում ընձեռված համեմատաբար մատչելի  օրենսդրական հնարավորությունից և համաներումից, ապա ինչն է նրանց դրդելու օգտվել սույն  նախաձեռնությունից, որն ավելի դժվար պայմաններ է իր մեջ պարունակում, Սարգսյանն ընդգծեց, որ ավելի քան 10 500 քաղաքացի էլ 2004-2019 թվականների միջակայքում է օգտվել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց առնչվող օրենքից, հետևաբար ասել, որ մարդիկ չեն օգտվել նախորդ նախաձեռնությունից, ապա ինչու պետք է օգտվեն ներկա նախագծից՝ տեղին չէ։  

Իսկ ինչ վերաբերում է սոցիալական արդարության հետ կապված խնդրին, որ հարուստները կարող են ինդուլգենցիայի սկզբունքով կոնկրետ գումարի դիմաց ազատվել պատասխանատվությունից՝ ի տարբերություն նրանց, ովքեր այդքան էլ ապահովված չեն  և չունեն նման հնարավորություն, պատգամավորն ասաց, որ համաներումը նաև սոցիալական անարդարության դրսևորում էր, քանի որ քաղաքացիների մի մասը վճարում էր որոշակի գումար և չէր ծառայում՝ ազատվելով պատասխանատվությունից, մինչդեռ մյուսները գնում էին ծառայության, էլ չասած նրանց մասին, ովքեր զոհվեցին պատերազմում։

«Եթե մերժվի ներկայացվող նախագիծը, ապա գործող կարգավորումների պարագայում մեր հայրենակիցներից շատերը չեն վերադառնա Հայաստան, կսպասեն, մինչև կլրանա իրենց 37 տարին, ինչից հետո նրանց դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն վաղեմության հիմքով, և պետությունը նրանցից ընդհանրապես որևէ օգուտ չի ստանա»,- ասաց Սարգսյանը։

Նրա ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2010 թվականին ժամկետային զինծառայողների թվաքանակը եղել է 44 365, իսկ 2019 թվականին՝ 24 761, այսինքն՝ ցուցանիշն ընդամենը ինը տարվա ընթացքում գրեթե երկու անգամ պակասել է։ Բացի դրանից, հաշվետու ժամանակահատվածում 52 տոկոսով կրճատվել է նաև արական սեռի տղաների ծնվելու ցուցանիշն, ինչը մտահոգիչ հանգամանք և լրացուցիչ ևս մեկ շարժառիթ է եղել պատգամավորի համար՝ ստիպելով նրան մտածել սույն օրենսդրական նախաձեռնությունը օր առաջ կյանքի կոչելու մասին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular