USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Կարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը իրենց տներ. Եվրախորհրդարանում ԼՂ հարցով համաժողով է անցկացվել

NK

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Արցախում տիրող իրավիճակին՝միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։ Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց այդ ուղղությամբ ԵՄ դերակատարության, պարտավորությունների եւ հանձնառությունների վրա։

Համաժողովը հյուրընկալող Կոստաս Մավրիդեսը  բացման խոսքում նշեց, որ այս համաժողովի հիմնական նպատակն է ոչ միայն չմոռանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները,  այլ նաեւ արդարադատություն հաստատելը։ «Հանցագործները պետք է պատժվեն մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ վերջնական նպատակ ունենալով կանխել դրանց կրկնությունն ապագայում։ Այդ իսկ պատճառով ես տարիներ շարունակ պաշտպանում եմ ԵՄ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդունումը երրորդ երկրների համար պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը: Նույնքան կարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ երաշխավորել նրանց իրավունքների հարգումն Ադրբեջանի կողմից։ Եվրախորհրդարանը միշտ եղել է հայերի կողքին, քանի որ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգանքը, և մենք ինտենսիվորեն կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ», - ասաց Մավրիդեսը։

Բելգիայում ԵՄ-ում Հայաստանի դեսպան մշտական Տիգրան Բալայանն իր ելույթում նշեց, որ համաժողովին ներկա է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաեւ որպես մեկը, ում ընտանիքը եւս ենթարկվել է էթնիկ զտման եւ լքել սեփական հայրենիքն այն ագրեսիայից հետո, որն իրականացրեց Ալիեւն աշխարհի եւ միջազգային հանրության աչքի առջեւ։ «2020 թվականից ի վեր Ադրբեջանի կառավարության ձեռնարկած յուրաքանչյուր քայլ լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից սահմանված վայրագության հանցագործությունների 14 գործոններին։ Մեր խնդիրն է օգտագործել բոլոր հնարավոր օրինական միջոցները մեր գործիքակազմում` էթնիկ զտումների և ռազմական ծանր հանցագործությունների համար Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար», - ասաց Բալայանը՝ հավելելով, որ Ալիեւի ռեժիմը պետք է վճարի ամեն ինչի գինը, պետք է սահմանվեն անհատական պատժամիջոցներ։ Դեսպանի խոսքով՝ եթե հանցագործությունները մնան անպատիժ, դրանք դատապարտված են նորից կրկնվելու։ Բալայանը վստահ է, որ Եվրախորհրդարանն իր իրավասությունների շրջանակում կարող է ռեժիմի առանցքային անդամների դեմ անհատական պատժամիջոցներ կիրառել, վստահ է դեսպանը։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում նշեց, որ Ե Եվրախորհրդարանը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին, պատվով է կատարում իր առաջադրանքը եւ բազմիցս դատապարտել է Ադրբեջանին եւ պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հստակ քայլեր ձեռնարկել եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։  «Չնայած սրան՝ ԵՄ գործադիր մարմինն ականջալուր չի եղել ու կամա թե ակամա սպասարկել է Ադրբեջանի շահը։  Բայց մենք շարունակելու ենք Եվրոպայում մոբիլիզացնել թե՛ քաղաքացիական հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին, պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հաշվետու լինել իրենց վարած քաղաքականության համար թե՛քաղաքական թե՛ իրավական տեսանկունից։ Մարդու իրավունքներն աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու գործիք չեն կարող լինել, եւ մենք շարունակելու ենք պայքարել սրա դեմ», - ասաց Կարապետյանը։

Համաժողովի գլխավոր բանախոսներից միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն իր ելույթում նշեց, որ ցեղասպանությունը միայն մասսակայան սպանությունը չէ, եւ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ցեղասպանության տեսակ է։ «Շրջափակել Լաչինի միջանցքը, նշանակում էր ստեղծել պայմաններ ժողովրդին վերացնելու համար»,- ասաց Մորենո  Օկամպոն եւ ընդգծեց, որ այսօր ԵԽ-ն կարող է խաղալ կարեւոր դեր եւ պատասխանատվության կանչել ԵՄ անդամ երկրներին, որպեսզի նրանք եւս քննեն ու գան եզրակացության՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է։

Համաժողովի բանախոս, Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր, իրավական հարցերով տնօրեն Իռեն Վիկտորիա Մասիմինոն իր ելույթում ուշադրություն հրավիրեց ԵՄ-ի կողմից հաճախ շահարկվող ինտեգրացման վրա։ «Ինչպե՞ս կարող են որոշ պետական պաշտոնյաներ խտրականության, խարանման, բանտերում հալածվողների, սպանությունների եւ խոշտանգումների ենթարկված մարդկանց խնդրել ինտեգրվել մի հասարակության, որը խտրականություն է դրսևորում, խարանում, հալածում է բանտերում, սպանում և խոշտանգում: Ինտեգրումը երբեք տարբերակ չի եղել: Ինտեգրումն առնվազն, միամիտ տարբերակ է»,- ասաց Մասիմինոն՝ նշելով, որ Լաչինի միջանցքի ցեղասպանական շրջափակման ընթացքում միջազգային հանրությունը հրաժարվեց պատշաճ կերպով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ կապված ինքնորոշման իրավունքների հետ։ Նրա խոսքով՝ կարող էր կիրառվել նաև «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Ըստ բանախոսի՝ հիմնախնդրին արդարացի լուծում տալու համար կարող էին դիվանագիտական գործողություններ ձեռնարկվել՝ ավելի քան երեք տասնամյակ տեւած ինքնավարության պահանջի հիմքով: «Այժմ Լեռնային Ղարաբաղի ողջ շրջանը մնացել է առանց բնիկ հայերի եւ որոշակի ու կոնկրետ ռիսկի տակ, որ հայկական ինքնության յուրաքանչյուր հետք միտումնավոր ընդմիշտ կվերացվի այդ հողում», - հավելեց Լեմկինի ինստիտուտի համահիմնադիրը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular