Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չեմ մեղադրելու. Սամվել Բաբայան Առաջ մարդուն ավելի շատ ձեռնտու էր տուգանքը վճարել, բայց շինթույլտվություն չստանալ. փոխնախարար Ռուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն է Ապօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս Շատ խելոք ընդդիմություն ունենք, ապագան տեսնում են, ծրագրեր ունեն... Սամվել Բաբայան Երևանի այսօրվա լուսաբացը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Սամվել Բաբայանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին 1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետում Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա․ Փաշինյանը՝ ուղերձը օրվա առիթով 

«Ծանր վիճակում ենք, տղերքը չկան, Մեծ Հայքի պատմական նահանգը չկա, բայց պետք է պայքարենք հանուն մեր արդարացի պահանջի». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արման Ղարաբեկյանը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Ընդունվել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Հայոց լեզու և հայ գրականություն» բաժին: Հիմա բարձրագույն կրթությունը շարունակելու է Մանկավարժական համալսարանում:

«Թեկուզ երիտասարդ տարիքիս՝ 22 տարեկան եմ, հասցրել եմ որոշակի գործունեություն ծավալել նաև քաղաքական դաշտում, ինչպես ասում են, տարբերել լավը վատից: Իմ գաղափարախոսության մեջ մշտապես եղել է միացյալ Հայաստանի կառուցումը, այդ պատճառով 2018 թ. դեկտեմբերին համալրել եմ Արցախում ստեղծված «Միացյալ Հայաստան» կուսակցության շարքերը՝ երեք ամիս անց զբաղեցնելով երիտասարդական թևի ղեկավարի պաշտոնը: Բավականին ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմանը:

2016-18 թթ. համագործակցել է Արցախում տպագրվող «Հայրենյաց պաշտպան» թերթի հետ: Նշում է՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Թաղավարդ գյուղի վերին հատվածն անցավ թշնամու վերահսկողության տակ: «Ստիպված եղա մայրիկիս ու 90-ամյա տատիկիս հետ տեղահանվել՝ վերաբնակվելով Արցախի Մարտունի քաղաքում: Սկսեցի աշխատել, շարունակել ապրել: Բայց սեպտեմբերի 19-ի պլանավորված պատերազմի հետևանքով ստիպված եղանք տեղահանվել Արցախից»,-հավելում է մեր զրուցակիցը:

Արմանն իր ցավն ուժ է դարձրել և հիմա շատ կարևոր նպատակ ունի՝ գիրք գրել 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի՝ Մոնթեաբերդի և համանուն շրջանի գյուղերի անմահացած արցախցիների մասին՝ լինեն նրանք զինվորականներ, թե քաղաքացիական անձինք, խոսքը 191 հոգու մասին է: «2022 թ. դեկտեմբերից իմ լավ ընկեր, խորհրդատու, Արցախի ԱԱԾ Մարտունու բաժնի պետ, գնդապետ Կամո Սաֆարյանը և ես զրուցելով եկանք այն մտքին, որ պետք է մեր հերոս հայորդիների կենսագրական տվյալները հավաքագրենք ու տպագրենք, դա մեր պատմությունն է: Այն օդից չենք վերցրել, 44 օրվա ընթացքում կատարած հերոսությունների մասին է լինելու այդ գիրքը: Օգտագործելով մեր անձնական ֆինանսական միջոցները՝ շրջել ենք համայնք առ համայնք և հավաքագրել տվյալները:

Հույս ունեմ նաև, որ գրելով մեր անմահացած տղաների կյանքի պատմությունը՝ կարող եմ խթան հանդիսանալ ինչ-որ ձևաչափով բանակցային սեղանի շուրջ բերել Արցախի խնդիրը: Արցախի թեման ոչ ոք չի կարող փակված համարել: Ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը ոչ ոք չի կարող լուծարել՝ հանրապետության նախագահից սկսած մինչև Հայաստանի վարչապետ: Դեռ 1991 թ. սեպտեմբերի 2-ին արցախցին կատարել է իր ընտրությունը, իսկ բանակցությունների միջոցով օրինականացնում էինք այն, ինչ կառուցել էինք մեր սեփական հողի վրա: Որքան շնչում եմ, պատրաստ եմ իմ եղբայրների կյանքի պատմությունը հավաքագրել և հանձնել սպիտակ թղթին: Դա եմ համարում իմ ամենամեծ առաքելությունը»,-ընդգծում է Արմանը:

Նա հույս ունի, որ ծրագրվող այս գիրքը լինելու է առաջինը, բայց ոչ վերջինը: Ավաղ, շրջափակման օրերին չի կարողացել ավելի ծավալուն աշխատանք կատարել և հավաքագրել նաև Արցախյան առաջին և Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված մեր հայորդիների տվյալները, շրջել Արցախի մյուս գողտրիկ անկյուններում: Բայց չի հուսահատվում, ամեն ինչ առջևում է: Վստահ է, որ ծնվող յուրաքանչյուր գրքով ոչ միայն ապրեցնելու է մեր տղաներին, այլ նաև որդեկորույս ծնողներին ցույց է տալու, որ նրանք միայնակ չեն, որ իրենց կողքին արցախցի մի երիտասարդ է, որը պատրաստ է ամեն ինչով աջակցել նրանց:

«Ծանր վիճակում ենք, տղերքը չկան, Մեծ Հայքի պատմական նահանգը չկա: Բայց շարունակելու եմ իմ արդարացի պայքարը հանուն իմ հայրենիքի, իմ հող ու ջրի: Արցախի հետ նաև մեր մայր Հայաստանի ճակատագիրն է կապված: Մեր բանակում ծառայող, Արցախի սահմանը պաշտպանող հայ զինվորը պաշտպանում էր նաև Հայաստանի սահմանները: Մեր ծնողները ժամանակին պայքարել են, որ ապրենք ազատ ու անկախ երկրում: Իմ հորեղբայրը՝ հակաօդային պաշտպանության ուժերի ավագ լեյտենանտ Ալիկ Ղարաբեկյանը, զոհվել է հանուն հայրենիքի: Իմ քրոջ որդին՝ հետախույզ, դիպուկահար Հովիկ Գրիգորյանն, անմահացել է 44-օրյա պատերազմում: Նրանց երազանքը ազատ, անկախ ու երջանիկ հայրենիքն էր՝ Արցախն ու Հայաստանը»,-եզրափակում է Արման Ղարաբեկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չեմ մեղադրելու. Սամվել ԲաբայանԱռաջ մարդուն ավելի շատ ձեռնտու էր տուգանքը վճարել, բայց շինթույլտվություն չստանալ. փոխնախարարՌուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն էԱպօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնասՇատ խելոք ընդդիմություն ունենք, ապագան տեսնում են, ծրագրեր ունեն... Սամվել ԲաբայանԵրևանի այսօրվա լուսաբացը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից ավելի բարձր տեմպով. Թադևոս ԱվետիսյանՍամվել Բաբայանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետումՀիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա․ Փաշինյանը՝ ուղերձը օրվա առիթովՖրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետԿենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգըԼույս չի լինիՈվ է այդքան սրտացավ և չի ապրի ադրբեջանցիների հետ․ Սիմոնյանը՝ իր հայտարարությունը մեկնաբանողներինԼարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համարԻշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում․ Տիգրան ԱբրահամյանՎանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էինՆոյեմբերի 29. Օրվա խորհուրդՆոր ընկերություն են գտել, որից տարօրինակ գնումներ են կատարում․ «Հրապարակ»«Հրապարակ». Ավագանու հերթական ստուգարքը«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ«Ժողովուրդ». Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում«Հրապարակ». Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը«Ժողովուրդ». Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում, եթե ապահովեն անվտանգությունը«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն այսօր կգնա քննիչ հանձնաժողով. նիստը դռնփակ էԲլոգերը նախկին սիրեցյալի հարսանիքին սպիտակ զգեստ է կրել ու արժանացել քննադատության ՆԱՏՕ-ում կոչ են արել չհամեմատել Ուկրաինայում և Գազայում ստեղծված իրավիճակներըՀԱՄԱՍ-ն Իլոն Մասկին հրավիրել է այցելել Գազայի հատված Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիները․ Aravot.amԲախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՏրակտորները գողացել են և 900 000 դրամով հանձնել մետաղների ընդունման կետ Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերն ամանորյա լուսավորության հետևանքով չեն․ քաղաքապետարան ՄԱԿ-ում զգուշացրել են, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է Կաթողիկոսը ղպտի գործարարի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի 6 մասնակիցների՝ գետնին տապալելով նրանց. «Զանգ» Խորհրդարանում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է ՀՀ–ից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների կտրուկ աճի մասին Անթալիա-Մոսկվա չվերթի ուղևորուհին բոլորի աչքի առաջ բռնաբարել է մեկ այլ ուղևորիՓրկարարները դուրս են բերել բեռնատարը երթևեկելի հատվածից «Հարի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը ներկայացել է անկեղծ հագուստով Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներինՓաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել Ո՞ւր է մեր Արցախ աշխարհը, ո՞ւր են մեր սրբարանները․ Բագրատ Սրբազան Երիտասարդը քաշքել է տարեց կնոջը, փորձել հափշտակել ձեռքի պայուսակը (տեսանյութ)Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ․ Sputnik Ազատ խոսքի և լրագրողների դեմ ոտնձգությունները շարունակվում են աննկատ մնալ«Խելոք գալիս ես». ոստիկանները բերման ենթարկեցին վրան տեղադրող ակտիվիստներին Ադրբեջանում աշակերտներին սովորեցնում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը
Ամենադիտված