Դիանա Մալենկոն և ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն Ավստրիայում ե ՀՀ նախագահը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումը Սուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությանը Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել. «Մայր Հայաստան» խմբակցություն Օրենքի ընդունումը պիտի հետաձգվի, 4 ամիս հաշվարկով մարդիկ արդեն բերել են մեքենաները Միքայել Մինասյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան՝ հեռակա դատաքննության Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Իսրայելի իշխանությունները պետք է ապահովեն «Հայկական այգիների» հարցի արդարացի լուծում. Զախարովա «Էս էրեխեքը չպիտի հուսախաբ լինեն, վարչապետի պատասխանին ենք սպասում, դիմում ենք գրել» Գլխավոր դատախազն այցելել է ՀՀ զինված ուժերի N բանակային զորամիավորում. Տավուշում նստավայր կտեղակայվի 

Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

Քաղաքական

Նոյեմբերի 19-ին Մանամայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր: Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունները, անհրաժեշտ իրավապայմանագային դաշտի ձևավորումը, համատեղ միջոցառումների և բարձրաստիճան այցերի կազմակերպումը։

Որպես երկկողմ հարաբերությունների հեռանկարային ուղղություններ Արարատ Միրզոյանը մատնանշել է առևտրատնտեսական, քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները՝ կարևորելով նաև ներդրումների խրախուսման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում տնտեսական զարգացումը ենթադրում է կայուն և անվտանգ միջավայր և հենց այդ համատեքստում ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ծոցի արաբական երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը՝ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը գրավիչ կլինի նաև մերձավորարևելյան երկրների, այդ թվում՝ Բահրեյնի համար։ Երկուստեք ողջունվել է համանման ծրագրերով խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսլականը։

Հանդիպման օրակարգում են եղել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները:

ՀՀ ԱԳ նախարարը բահրեյնցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն հեշտացնում նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղին։ Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածքային ամբողջականության փոխադարձ, առանց երկիմաստությունների ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա սահմանազատման, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում Ադրբեջանի կողմից ամուր հանձնառության արտահայտման անհրաժեշտությունը։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դիանա Մալենկոն և ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն Ավստրիայում եՀՀ նախագահը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հստակ դիրքորոշումըՍուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությանըԶախարովան Իսրայելին կոչ է արել զերծ մնալ «հայերի դեմ սադրիչ գործողություններից»Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել. «Մայր Հայաստան» խմբակցությունՕրենքի ընդունումը պիտի հետաձգվի, 4 ամիս հաշվարկով մարդիկ արդեն բերել են մեքենաներըՄիքայել Մինասյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան՝ հեռակա դատաքննությանԼիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԻսրայելի իշխանությունները պետք է ապահովեն «Հայկական այգիների» հարցի արդարացի լուծում. Զախարովա«Էս էրեխեքը չպիտի հուսախաբ լինեն, վարչապետի պատասխանին ենք սպասում, դիմում ենք գրել»Կադիրովի 16-ամյա որդին նշանակվել է ՌԴ ՊՆ գումարտակի համակարգող «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է` ինչու թույլ չի տալիս Հայաստանից որոշ ապրանքների մուտքըԳլխավոր դատախազն այցելել է ՀՀ զինված ուժերի N բանակային զորամիավորում. Տավուշում նստավայր կտեղակայվիԻնչի՞ եք ընկել ավտոներկրողների հետևից, ինչը՞ դուրներդ չի գալիս. Ավետիսյանը` ՊԵԿ նախագահի տեղակալինԱվտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքովԻշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չեմ մեղադրելու. Սամվել ԲաբայանԱռաջ մարդուն ավելի շատ ձեռնտու էր տուգանքը վճարել, բայց շինթույլտվություն չստանալ. փոխնախարարՌուսաստանը չի հասկացել՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աղբյուրը ռուսական քաղաքականությունն էԱպօրինի հանքարդյունահանման արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնասՇատ խելոք ընդդիմություն ունենք, ապագան տեսնում են, ծրագրեր ունեն... Սամվել ԲաբայանԵրևանի այսօրվա լուսաբացը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակելՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից ավելի բարձր տեմպով. Թադևոս ԱվետիսյանՍամվել Բաբայանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետումՀիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա․ Փաշինյանը՝ ուղերձը օրվա առիթովՖրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետԿենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգըԼույս չի լինիՈվ է այդքան սրտացավ և չի ապրի ադրբեջանցիների հետ․ Սիմոնյանը՝ իր հայտարարությունը մեկնաբանողներինԼարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համարԻշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում․ Տիգրան ԱբրահամյանՎանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էինՆոյեմբերի 29. Օրվա խորհուրդՆոր ընկերություն են գտել, որից տարօրինակ գնումներ են կատարում․ «Հրապարակ»«Հրապարակ». Ավագանու հերթական ստուգարքը«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ«Ժողովուրդ». Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում«Հրապարակ». Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը«Ժողովուրդ». Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում, եթե ապահովեն անվտանգությունը«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն այսօր կգնա քննիչ հանձնաժողով. նիստը դռնփակ էԲլոգերը նախկին սիրեցյալի հարսանիքին սպիտակ զգեստ է կրել ու արժանացել քննադատության ՆԱՏՕ-ում կոչ են արել չհամեմատել Ուկրաինայում և Գազայում ստեղծված իրավիճակներըՀԱՄԱՍ-ն Իլոն Մասկին հրավիրել է այցելել Գազայի հատված Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիները․ Aravot.amԲախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՏրակտորները գողացել են և 900 000 դրամով հանձնել մետաղների ընդունման կետ Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերն ամանորյա լուսավորության հետևանքով չեն․ քաղաքապետարան ՄԱԿ-ում զգուշացրել են, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է
Ամենադիտված