Երկիրը հիմնահատակ քանդելու ծրագրին միակ խանգարողը Զորավար Մանվել Գրիգորյանն էր. նոյեմբերի 19-ին նրա մահվան տարելիցն էր
BlogosphereՀաղթանակի հինգերորդ բրիգադ ֆեյսբուքյան էջը գրել է.
«Հավատի ու վստահության կորուստը տանում է հոգեւոր մթնոլորտի դատարկության, որը հանգեցնում է բարոյազրկման։ Բարոյազրկված հասարակությունը լուռ ու անխոս նախ պարտվում է ինքն իրեն, ապա ծրագրված դրսի ուժերին։ Պատերազմը բիզնես է չպատերազմող ուժերի համար։ Իր իսկ ապրած պատերազմն արագ մոռացող ժողովուրդը դատապարտված է նոր պատերազմ ապրելու։ Հաջորդ քայլի ընկալումը կորցրած ժողովուրդը չի կարող հաղթել պատերազմում։ Պատերազմում հաղթելը ոգու ու որակի խնդիր է։ Հաղթելու համար հաջորդ քայլի հստակ ընկալում է պետք։ Երբ հաղթած երկրում հաղթողները սկսում են պարտվել, նշանակում է վերջնական արդյունքում երկիրն է պարտվում։
Այս ամենը քաջ գիտակցելով, մեր երկիրը հիմնահատակ քանդելու ծրագրին միակ խանգարողը հաղթանակած ու առաջին քայլը կատարող' Զորավար Մանվել Գրիգորյանն էր, ով հոգով զգում էր հայրենիքի հաղթանակը։
Եվ նրան հայակործման ծրագրի մեջ ներքաշելը անհնարին էր։
Ահա, որտեղից եկավ ազգի հերոսին սուտ մեղադրանքներով վարկաբեկելու հիանալի սարքած շոուն։
Նոյեմբերի 19-ին, նրա մահվան տարելիցն է։
Ազգականները, ընկերները, Արցախից տեղահանված տղերքը, կանայք գլխակոր կանգնած մտորում էին. «ափսոս ուշ հասկացանք, քո մահից հետո, մեր երկրի գլխին ինչ պիտի գար»:
Փառք քեզ Զորավար»: