Հենրիկը հիասթափված է. Գևորգ Ղազարյան
Latest NewsՀայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը խոսել է «հանքափորների» հետ կայանալիք խաղի մասին, նշելով, որ վերջին երեք խաղում կրած պարտության համար իրենք են մեղավոր, քանի որ սխալներ են թույլ տվել ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Մեր մարզչական շտաբը վերլուծել է մեր սխալները: Հուսով եմ, որ մենք առաջիկայում կշտկենք մեր խնդիրները:
-Ի՞նչ կարծիք ունես «Շախտյորի» մասին։
-Մեր հարևանները շատ ուժեղ մրցակից են: Բոլորը տեսել են «Չելսիի» հետ նրանց խաղը, և այլ խաղեր նույնպես: Սակայն մենք առաջին հերթին պետք է մեր խաղին նայենք:
-Հաճա՞խ եք շփվում Հենրիկ Մխիթարյանի հետ:
-Շատ հաճախ: Մենք համաերկրացիներ ենք և խաղում ենք Հայաստանի ազգային հավաքականում: «Հանքափորները» Լոնդոնում հիանալի խաղ ցույց տվեցին: Հենրիկն այժմ հիասթափված է: Բայց դա ֆուտբոլ է: Ինչ վերաբերվում է մեր խաղին, կարծում եմ՝ Լուչեսկուն մեկնարկային խաղում մեծ տեղափոխություններ կկատարի: «Շախտյորը» ֆուտբոլիստների ընտրության մեծ հնարավորություն ունի:
- Առաջիկա խաղում ֆավորիտ կա՞։
- Ո՛չ: Յուրաքանչյուր խաղ սկսվում է 0:0 հաշվից: Ամեն ինչ որոշվում է խաղադաշտում: Մեր երկրպագուներն այդ խաղում պետք է մեր թիմի կողմից նվիրվածություն և լավ խաղ տեսնեն: Մենք արդեն շատ միավորներ ենք կորցրել: Եվ կիրակի շատ կցանկանայի հաղթենք:
-Չեմպիոնների լիգայի շրջանակներում Գլազգոյում տեղի ունեցած «Սելթիկ»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ տանտերերը հաղթեցին ակնհայտ ֆավորիտին 2:1 հաշվով: Դա կարո՞ղ է օրինակ լինել մեր թիմի համար:
-Լիովին: Կարծում եմ, որ մեր բոլոր ֆուտբոլիստները պետք է վերանայեն այդ հանդիպումը: Ֆուտբոլում հաղթում է նա, ով ավելի շատ է դա ցանկանում: Իհարկե, կարևոր է մարզչական շտաբի հանձնարարությունները կատարելը. ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը: