Ինչ ունեցվածք ունեն Վիճակագրական կոմիտեի նախագահն ու կոմիտեի անդամները
АналитическийՇարունակելով ավանդույթը՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարագրերը: Այսօր կանդրադառնանք Վիճակագրական կոմիտեի նախագահի և Վիճակագրական պետական խորհրդի անդամների ներկայացրած հայտարարագրերին:
Վիճակագրական կոմիտեի ղեկավար Ստեփան Մնացականյանի գույքն ու եկամուտները ներկայացնում ենք ստորև.
ՎՊԽ անդամ Գագիկ Անանյանը հայտարարագրել է բնակարան Արաբկիրում, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2,729,474.80 ՀՀ դրամ, 540.00 ԱՄՆ դոլար և 140.00 եվրո: Կանխիկ գումարը կազմել է 55,000.00 ՀՀ դրամ, 7,800.00 եվրո և 23,100.00 ԱՄՆ դոլար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10,899,506.00 ՀՀ դրամ:
ՎՊԽ անդամ Անահիտ Սաֆյանը հայտարարագրել է բնակարան և այգետնակ, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3,242,617.50 ՀՀ դրամ և 1,151.56 ԱՄՆ դոլար։ Կանխիկ գումարը կազմել է 300,000.00 ՀՀ դրամ: Հաշվետու տարվա կտրվածքով Սաֆյանը հայտարարագրել է 7,298,221.00 ՀՀ դրամ:
ՎՊԽ անդամ Լիլիթ Պետրոսյանը հայտարարագրել է 34,500.00, 18,519.30 և 7,200.00 ԱՄՆ դոլարի բանկային ավանդ: Կանխիկ գումարը կազմել է 10,000,000.00 ՀՀ դրամ, 10,000.00 ԱՄՆ դոլար, 3,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5,481,915.00 ՀՀ դրամ և 3,436.03 ԱՄՆ դոլար։
ՎՊԽ անդամ Նելլի Բաղդասարյանը հայտարարագրել է բնակարան Աջափնյակ վարչական շրջանում, 11,207,967.00 դրամի հանձնված և վերադարձված փոխառություն: 5,660.00 , 2,700.00 ԱՄՆ դոլարի և 5,700,067.70 ՀՀ դրամի բանկային ավանդ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,019,697.70 ՀՀ դրամ: