ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները Քոբայրավանք և Սանահին վանական համալիրների նորոգման աշխատանքների իրականացումը գնահատել են բավարար
Science and culture![ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները Քոբայրավանք և Սանահին վանական համալիրների նորոգման աշխատանքների իրականացումը գնահատել են բավարար](/timthumb.php?src=disc/21-11-23/b94f7ecd16a6948c34f8c2a21e4d766e.jpg&w=780)
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ Լոռու մարզ՝ Քոբայրավանք և Սանահին վանական համալիր:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ աշխատակիցները տեղում ծանոթացել են նախարարության պատվերով իրականացվող Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքների ընթացքին։
Քոբայրավանքի սեղանատան վերականգնման աշխատանքները, որոնք վերսկսվել էին նախորդ տարի, մոտենում են ավարտին։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ։ Քննարկվել են ջրահեռացման խնդիրները, տրվել են լուծումներ։
Նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով վերականգնման ընթացքում պեղվել-մաքրվել է նաև սեղանատան հատակը, բացվել են թոնրի, հորի կամ ջրավազանի հետքեր։ Համապատասխան կահավորմամբ դրանց հասանելիությունը կսահմանափակվի, իսկ հատակը կնորոգվի արդեն հաջորդ տարի։
![](banners/armflix.jpg)