USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Ըստ դատախազության՝ Ժորա պապիկին ծեծող ու հայհոյող բերետավորը հանցագործ չէ. քրգործ չի հարուցվել․ Yerkir.am

Right

Yerkir.am-ը գրում է․ «Շուրջ մեկուկես տարի առաջ՝ Դիմադրության շարժման զանգվածային անհնազանդության օրերին, Yerkir.am-ի համադրած տեսագրությունների հենքի վրա պարզվել էր, որ 2022 թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանին հայհոյած կարմիրբերետավորը նույն անձն է, որը դրանից օրեր առաջ հեծանվով ավտոերթի մասնակցող ՀՅԴ Աջափնյակի կոմիտեության անդամ Գեորգի Արեստակեսյանին (հանրությանն առավել հայտնի հենծանվորդ Ժորա պապիկին) մի քանի այլ բերետավորների հետ հարվածելով ու հայհոյելով հանել էր ավտոմեքենայից ու մարմնական վնասվածքներ հասցնելով բերման ենթարկել: Հենց այս նույն անձն էր, որ Ժորա պապիկին հայհոյել էր՝ անվանելով  «Յ*բաննի բիձա»։

Դրանից որոշ ժամանակ առաջ էլ նույն ոստիկանը Ազատագրական շարժման անդամներից մեկին բերման ենթարկելիս դիմել էր նրան նվաստացնող սեռական բնույթի հայհոյանքներով. «Կ… կերել եսդատվողի բերանը … տամ»:

Կարմիրբերետավորի այդ բռնարարքների արդյունքում՝ 2022 թ. մայիսի 16-ին, Գեորգի Արեստակեսյանը հաղորդում էր տվել առ այն, որ նույն օրն առավոտյան մասնակցել է ավտոերթի: Երևանի Բրազիլիայի հրապարակում ոստիկանության ծառայողները մոտեցել են իրեն ու քաշքշելով, բռնի, բիրտ ուժ կիրառելով նստեցրել են ոստիկանական մեքենան: Քիչ անց ոստիկանության ծառայողներից մեկը, բացելով ավտոմեքենայի հետևի դուռն ու հարվածներ հասցնելով, իրեն դուրս է հանել մեքենայից, գցել գետնին, որի ընթացքում նույն ոստիկանը երկու անգամ հարվածել է դեմքին, բռնել պարանոցից և խեղդել՝ պարանոցը թողնելով միայն մեկ այլ ոստիկանի հորդորով: Ապա իրեն ոտքի կանգնեցնելով տարել են դեպի ոստիկանական այլ մեքենա, որի ժամանակ էլ հարվածներ է ստացել ոտքերի շրջանում:

Դեպքի առիթով 27.05.2022 թ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել էր քրեական գործ: Մեկ ամիս անց՝ 28.06.2022 թ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին: Դրանից հետո քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն, որտեղ էլ շարունակվել է նախաքննության հետագա իրականացումը:

Այն, որ հատկապես այդ օրերին ամենևին ամենաբարձր հրահանգով ծայրաստիճան ագրեսիվացած ու սանձարձակ վարքագծով հասարակության զայրույթը հարուցած  կարմիրբերետավորների նշված գործողությունների արդյունքում Գեորգի Արեստակեսյանը ստացել էր նաև մարմնական վնասվածքներ՝ հաստատվել է նաև 18.05.2022 թ. նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 0568 եզրակացությամբ, համաձայն որի՝ Գեորգի Արեստակեսյանի մարմնական վնասվածքները, ըստ համապատասխան փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների՝ ձախ այտային, դեմքի ձախ կեսի, որովայնի աջ և ձախ կեսերի, ձախ ազդրի, ձախ սրունքի վերին և միջին երրորդականների շրջանների՝ քերծվածքների, արյունազեղումների, ենթամաշկային արյունահավաքի ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկաների, չի բացառվում՝ ձեռքերի, ոտքերի, մարմնի նշված շրջաններում առնվազն մեկական անգամ ներգործություններով:

Պարզվել է, որ բոլոր թեժ վայրերում առերևույթ փողոցային խուլիգանի վարքագծով աչքի ընկած նշված կարմիրբերետավորը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ջոկի հրամանատար Ալեքսանդր Ազարյանն է, ով իր զեկուցագրում և ցուցմունքներում ներկայացրել է գերանմեղ և իրականությանը քիչ թե շատ ծանոթ մարդու ծիծաղը շարժող սյուժեներ:

Որպեսզի ընթերցողին ավելի պարզ լինի ողջ զավեշտը՝ բերենք մեկ-երկու դրվագ այդ ցուցմունքից:  

Տեսանյութերում պարզ երևացող և թուրքական ջարդարարության պատկերներ  հիշեցնող գործողություններից մեկը «գերագույն անմեղ» և «անչափ բարի» Ալեքանդր Ազարյանը ներկայացրել է այսպես. ինքը չի հարվածել, նպատակ էլ չի ունեցել հարվածելու, պարզապես փորձել է հատուկ հնարք կիրառել, այն է՝ ոտքն անցկացնել Գեորգի Արեստակեսյանի ոտքի հետը, դրա արդյունքում կրկին պառկեցնել գետնին և ձեռնաշղթա անցկացնել, քանի որ առաջին անգամ պառկեցնելուց հետո կարծել են, թե նա կհանգստանա, կպահպանի հանգիստ վիճակ, այնինչ շարունակել է անկանոն գործողություններ կատարել…

Կամ, ըստ նույն «բարի հերոսի» ցուցմունք-զավեշտապատումի՝ Գ. Արեստակեսյանի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերված քերծվածքները հնարավոր է՝ առաջացած լինեն վերջինիս անկանոն գործողությունների արդյունքում, քանի որ ասֆալտին պառկած վիճակում նա անկանոն շարժումներ է կատարել: Իսկ որովայնի շրջանի վնասվածքները կարող են առաջացած լինել այն ժամանակ, երբ ինքը ծնկով հենվել է Գ. Արեստակեսյանի որովայնին և փորձել հանգստացնել նրան ու ձեռնաշղթա հագցնել…

Հիշեցինք մի անեկդոտ. մեկը մի մարդու դանակի 19 հարված հասցնելով սպանում է: Դատավարության ժամանակ հայտարարում է, որ ինքը բացարձակ անմեղ է և ընդհանրապես չի վնասել սպանվածին: Դատավորի զարմացական հայացքին՝ բա ինչպե՞ս ստացավ այդ 19 հարվածը, նա բացատրում է. «Հարգելի՛ դատարան, ասեմ.  իմ համար նստած դանակով բանան էի մաքրում և ուտում, մեկ էլ ինքը դիմացովս անցնելիս սայթաքեց բանանի կլեպների վրա ու ընկավ դանակիս վրա: Եվ այդպես՝ 19 անգամ…»:

Ահա այս զավեշտալի ցուցմունքների հենքի վրա էլ պաշտոնի երկար անվանումով մի դատախազ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գայանե Աղաջանյանը, քննարկելով պաշտոնի նույնքան երկար անվանումով քննիչի՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանի միջնորդությունը, որոշել է բավարարել այն և Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:

Ցավալի է, սակայն՝ փաստ, որ այդպիսի կարևոր գործառույթներով (դատելով պաշտոնների անվանումներից) քննիչն ու դատախազը, ձեն ձենի տված, որոշել են արդարացնել այսպիսի զավեշտալի հնարքներով իրեն արդարացնել փորձած հայտնի կարմիրբերետավորին: Մեզ մնում է երևի հռետորական մի հարց տալ՝ իսկ ի՞նչ պետք է աներ Ալեքսանդր Ազարյանը քաղաքացու հանդեպ, որ հիմք լիներ քերական գործ հարուցելու: Հավանաբար՝ պետք է պարզապես խեղդամահ աներ կամ ասֆալտի վրա ճզմելով՝ սպաներ խաղաղ ավտոերթին միացած Ժորա պապիկին: Չնայած՝ այդ դեպքում էլ երաշխավորված չենք, որ Ազարյանը չէր ասի՝ ինքն իրեն ամոթից սպանեց կամ խեղդեց Ժորա պապին, իսկ դատախազ Աղաջանյանն ու քննիչ Սարգսյանը դա չէին ընդունի իբրև քրեական գործ չհարուցելու հիմք:

Այս ամոթալի որոշումը պետք է իրավունքի պատմության մեջ արձանագրվի: Սերունդները պետք է իմանան՝ ինչ հանգամանքներում է երերացել, սակայն ժամանակավորապես փրկվել  Փաշինյանի ազգակործան, դավաճանական ռեժիմը, և նաև ինչ անուն ազգանուններ են դրված այդ հանցավոր խմբավորման պաշտպանության հիմքերում:  

Հիշեցնենք նաև, որ դեպքերից ուղիղ մեկ տարի անց՝ 2023 թ. մայիսի 18-ին, փաստաբան Միքայել Շխիմյանը հայտարարեց, որ «…խաղաղ ցույցի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու կասկածանքով ազատազրկված, այնուհետև նաև նույն հոդվածով մեղադրյալի կարգավիճակ ստացած, երեք պատերազմի մասնակից, դաշնակցական Գեորգի Արեստակեսյանը, նույն ինքը՝ «Ժորա պապը», մեղսագրվող արարքում ճանաչվեց անպարտ, վերջինիս նկատմամբ արդարացնող հիմքով կայացվեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում։

Ավարտին ներկայացնենք Գեորգի Արեստակեսյանի անցած մարտական փառավոր ուղին. նա մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին.  

-         Շուշիի առանձին հրաձգային գումարտակի (38043 զորամաս) կազմում մասնակցել է Արցախի տարածքային ամբողջականության համար մղված պաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին,

-         1993 թ. հունվարի 15-ից մինչև 1994 թ. մայիսի 12-ը Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Մանիքլու, Չլդրան, Մաղավուզ, Կուսապատ, հեռուստաաշտարակ, Ջրաբերդ), Ակնայի (Ղալաչիլար, Աշաղի Սեյիդախմեդլի, Շուքուրբեյլի), Քարվաճառի շրջաններում,

-         2016 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՅԴ կամավորական վաշտի կազմում կատարել է պետական սահմանի պահպանություն և իրականացրել մարտական հերթապահություն Թալիշի դիրքերում,

-         2020 թ. սեպտեմբերի 28-ից կամավորական հիմունքներով ընդգրկվել է զորահավաքային միջոցառումներին և մինչև նոյեմբերի 9-ը մասնակցել է մարտական գործողությունների 5-րդ ՊՇ-ի պաշտպանության տեղամասում, որտեղ աննահանջ կասեցրել է թշնամու գերևազանցող ուժերի հարձակումը, հասցրել է թշնամու կենդանի ուժի կորուստներ,

-         Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական արիության համար ԱՀ նախագահի 2007 թ. N 18 հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular