ՖԻՖԱ-ի ղեկավարը դատապարտել է Թուրքիայի առաջնության խաղից հետո մրցավարին ծեծի ենթարկելը
SportՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն արձագանքել է Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի «Անկարագյուջյու»-«Ռիզեսպոր» (1:1) հանդիպումից հետո տեղի ունեցած մջադեպին։
Խաղի վերջում «Անկարագյուջյու»-ի նախագահ Ֆարուք Կոչեն հարվածել է մրցավար Հալիլ Ումութ Մելերի դեմքին, ինչի հետևանքով մրցավարն ընկել է գետնին և նրան սկսել են ոտքով հարվածել:
«Ֆուտբոլում բռնության համար տեղ չկա՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: «Անկարագյուջյու»-«Ռիզեսպոր» խաղից հետո տեղի ունեցած իրադարձությունները միանգամայն անընդունելի են և տեղ չունեն մեր սպորտում կամ հասարակության մեջ։ Առանց հանդիպման պատասխանատուների ֆուտբոլ չկա։ Մրցավարները, խաղացողները, երկրպագուները և թիմի անձնակազմը պետք է ապահով լինեն խաղը վայելելու համար, և ես կոչ եմ անում համապատասխան մարմիններին խստորեն պահպանել այս պահանջը բոլոր մակարդակներում»,- գրել է Ինֆանտինոն իր սոցիալական ցանցերում։
Դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ «Անկարագյուջյու»–ի նախագահը ձերբակալվել է։ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան լրագրողներին հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է մրցավարին և շուտափույթ ապաքինում մաղթել նրան։