Մաղթում եմ միմյանց նկատմամբ տածենք Աստծո ավետած մեծ սերն ու բարությունը․ Էդուարդ Բաբայան
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծնունդի առթիվ։
«Հայ առաքելական եկեղեցու սիրելի՛ հետևորդներ.
Հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Սուրբ Պատարագով բացվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տարեսկզբի ամենախորհրդավոր, սիրված և սպասված տոնին կանթեղներից բերված լույսը թող որ աստվածային օրհնությամբ ու բարությամբ լցնի մեր հայրենիքն ու համայն հայության օջախները:
Ջերմորեն շնորհավորում եմ հավատավոր հայ ժողովրդին Սուրբ Ծնունդի կապակցությամբ, որը խորհրդանշում է մարդկության նկատմամբ Աստծո մեծագույն սերն ու բարեհաճությունը: Մաղթում եմ միմյանց նկատմամբ տածենք Աստծո ավետած մեծ սերն ու բարությունը, կամեցողությունն ու ներողամտությունը:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ.
Մեզ և Ձեզ մեծ ավետիս»,– ասված է ուղերձում: