Ամերիկացու բնակարանի տակ դեպի սինագոգ տանող գաղտնի թունել է հայտնաբերվել
Ամերիկացին, ով «լսելիս է եղել, թե ինչպես են եբրայերեն խոսում ընդհատակից», պարզվել է, որ ճիշտ է․ նրա բնակարանի տակ հայտնաբերվել է դեպի սինագոգ տանող գաղտնի թունել, գրում է Lenta.ru–ն։
Նյու Յորքում կորոնավիրուսի ժամանակ այն փորվել է սինագոգ մտնելու համար։ Երբ իշխանությունները փակել են սինագոգները, դժգոհ հասիդներն սկսել են թունելներ փորել՝ սուրբ վայրեր մուտք գործելու համար:
Նշվում է, որ թունելներն արդեն փակվել են բետոնով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։