Պենտագոնում ծրագրում են հետաքննել Օսթինի հոսպիտալացման հանգամանքները
WorldՊենտագոնի գլխավոր տեսուչ Ռոբերտ Սթորչը հայտարարել է, որ մտադիր է հետաքննել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման հանգամանքները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ հետաքննության նպատակն է «հետազոտել պաշտպանության նախարարի հոսպիտալացման հետ կապված դերերը, գործընթացները, ընթացակարգերը, պարտականությունները և գործողությունները»։
2023 թվականի դեկտեմբերին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի քաղցկեղ։ Նախարարը վիրահատության էր ենթարկվել, որը հանգեցրել է բարդությունների․ հունվարի սկզբին նա շտապ հիվանդանոց է տեղափոխվել միզուղիների ինֆեկցիայով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ամերիկացի այլ պաշտոնյաներ իմացել են ախտորոշման մասին միայն Պենտագոնի ղեկավարի հոսպիտալացումից մի քանի օր անց։