Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology 

Փաշինյանի թիմակիցների մանիպուլյացիաները. Մուշեղ Մուրադյան

Analytical

Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել այն պաշտոնյաներին, ովքեր, մեղմ ասած, անկեղծ չեն գտնվել հանրության հետ, փորձել են դիմել մանիպուլյատիվ հնարքների, խմբագրել սեփական հայտարարություններն ու քայլերը՝ այսօր կանդրադառնանք Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին:

Հեղափոխությունից հետո պետական ապարատում յուղալի պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաները կա՛մ բանկային համակարգի նախկին աշխատակիցներ են, կա՛մ նախկին լրագրողներ։ Հենց այդ բանկային համակարգի նախկին աշխատակիցներից մեկն էլ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է, որն իր աշխատանքային կարիերայի ընթացքում մեծ ունեցվածք է դիզել։ Մուշեղ Մուրադյանն ու իր հայրը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում խոշոր ֆերմերային տնտեսություն և վարձակալած տարածքներ ունեն: Սակայն, Մուրադյանը ոչ միայն հաջողական գործարար է, այլ նաև պետական կառավարման համակարգում աշխատելու որոշակի փորձ ունի: Սկսած 2013 թվականին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Շիրակի մարզպետարանում․ եղել է  մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ, մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ, ներքին և արտաքին ազդարարման համակարգի պատասխանատու, իսկ արդեն հեղափոխությունից հետո աշխատելով ՔՊ–ի հետ՝ հասել է նրան, որ նշանակվել է մարզպետ:

Մուրադյանը նախկինում բավական միանշանակ է արտահայտվել ՀՀ անվտանգության մասով՝ նշելով, որ այն հարվածի տակ դնելն անթույլատրելի է: Բացի այդ, նա վստահ էր, որ արցախցի մեր հայրենակիցներն ունեն իրենց հողում ապրելու իրավունք և այդ իրավունքը պետք է իրացնեն: Այսօր, երբ Արցախը փաստացի այլևս չկա որպես առանձին սուբյեկտ, իսկ ՀՀ ազգային անվտանգությունը լրջագույն ռիսկերի տակ է, Շիրակի մարզպետը լռում է և զբաղված է պոպուլիստական հայտարարություններով։ Դիցուք, օրեր առաջ նա հպարտորեն հայտարարել էր, որ իր ղեկավարած մարզում  Արցախից բռնի տեղահանված 3291 անձ է բնակություն հաստատել: Իսկ թե ինչպես եղավ, որ արցախցին Հադրութից ու Ստեփանակերտից հասավ Շիրակ, այդ մասին Մուրադյանը նախընտրում է համեստորեն լռել:

Այս լռությունը, ի դեպ, կարող է ունենալ իր օբյեկտիվ պատճառը: Այսպես՝ shamshyan.com կայքը գրել էր, որ մարտի 7-ին արտառոց գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Ռ․-ն և հայտնել, որ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում տրակտորով կարմրահող են գողանում։ Վերջիններս հայտնել են, որ առանց որևէ մեկին տեղյակ պահելու, նշված տեղանքից բարձել են «Սինո Հիդրո Քորպորեյշն» ՍՊԸ-ին պատկանող մոտ 5 խ/մ խճաքար Սառնաղբյուր գյուղի գերեզմանոցի ճանապարհին լցնելու և հարթեցնելու նպատակով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում և քննչական բաժնում ունեն օպերատիվ տեղեկություններ, որ խճաքարի գողությունը կատարվել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Անիի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ցուցումով։ Բնականաբար, հետագա քայլեր պատկան մարմինների կողմից չհետևեցին և գուցե Մուշեղ Մուրադյանի լռությունը և լոյալությունը գործող իշխանություններին, անկախ այն բանից, որ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հակասում են մարզպետի երբեմնի սկզբունքներին, պայմանավորված է հենց պատկան մարմինների «ուշադրությունը չգրավելու» ցանկությամբ:

Նախորդ տարվա  մարտի 28-ին  էլ Շիրակի մարզպետը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է կատարել այն մասին, որ աշխատանքային օրվա ավարտին հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ: Նշել էր նաև, որ բնակիչների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին սոցիալական, առողջապահական, բնակարանային և զբաղվածության խնդիրներին, որոնցից որոշ հարցերի տեղում տրվել են լուծումներ, իսկ մնացած հարցերը համապատասխան ընթացք կստանան։

Սա կլիներ սովորական ռելիզ, եթե Մուշեղ Մուրադյանը չգրեր, որ հանդիպումն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում, և, որ բնակիչների խնդիրները մշտապես լինելու են իրենց կուսակցության ուշադրության կենտրոնում: Այսինքն՝ մարդկանց խնդիրներին լուծում ես տալիս պետության փողերով, ՀՀ քաղաքացիներից հավաքագրած հարկերով, սակայն դա նույն այդ քաղաքացիների վրա ծախում ես՝ որպես ՔՊ-ի կողմից բնակիչների խնդիրների նկատմամբ դրսևորվող ուշադրություն: Ի՞նչ է սա, եթե ոչ հանրությանը մանիպուլացնելու դասական փորձ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Huawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?
Most Popular