USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը և ղարաբաղյան հայրենակիցների համախմբումը

Society

Հայրենի հողից Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ ներառյալ ռուսների և մյուս սլավոննների, բռնի տեղահանությունից հետո ղարաբաղյան հոգևոր-շակութային ժառանգության պահպանման ինստիտուցիոնալ օրինակ է հանդիսանում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի վերածնունդը։

Նոր պայմաններում նրա վերածնունդը և գործունեությունը տեղի է ունենում թատրոնի ղեկավարության ջանքերի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և նրա բարեկամների աջակցության շնորհիվ։ Համատեղ ուժերով հնարավոր է դարձել ոչ միայն պահպանել թատրոնի կազմը, այլ նաև ստեղծել կայուն խաղացանկ, ունենալ հարթակներ գործելու և հանդիսատեսի դատին  ներկայացումների վերջնական ներկայացման համար։

2024 թվականի առաջին ամիսներին Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հիման վրա «Ամբողջ ձայնով», Ելենա Սխորոդովայի «Մոխիրը մի նետեք հատակին» և Իրինա Վորոպաևայի «Իրանական կոնֆերանսը» ներկայացումներով թատրոնը, անշուշտ կհարստացնի Հայաստանի մշակութային կյանքի ներկապնակը։

Այս իմաստով, Երևանի մշակութային և հասարակական կյանքում թարմ և վառ իրադարձություն հանդիսացավ հունվարի 18-ին և 21–ին Գրողների միության շենքում, «Բոհեմ» թատրոնի բեմում Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հիման վրա «Ամբողջ ձայնով» բանաստեղծական ներկայացման բեմելը։

Երկու օր հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակների (որոնք հաճախ կոշտ հակադրության մեջ են միմյանց նկատմամբ), ստեղծագործական մտավորականության, ռուսական համայնքի  ներկայացուցիչները, ղարաբաղյան հայրենակիցները և մայրաքաղաքի հյուրերը, ներկա գտնվելով վերածնված թատրոնի ներկայացումներին, հուզմունքով և հիացմունքով ընդունեցին  ռուս մեծ բանստեղծի և ներկա դարաշրջանների միջև արված զուգահեռները։ Երևանյան խստակյաց հանդիսատեսը հափշտակված էր վերջերս բազմամսյա շրջափակում և հայրենի հողից բռնի տեղահանություն տարած  դերասանների խաղով։ 

Հատկանշական է, որ բեմադրված ներկայացումը ինքը «բլոկադային է», այն վերջինն է, որը թատրոնը ներկայացրել է ղարաբաղյան հողում 2023 թվականի հուլիսին։

Թատրոնի տնօրեն Ալեքսանդր Բորդովը այն սրբազնագույն է համարում ղարաբաղցիների համար, քանի որ շատ բան է խորհրդանշում նրանց հետ տեղի ունեցածից։ Ըստ նրա, այսօր, երբ ղարաբաղցիները ցրված են ողջ Հայաստանով մեկ, նրանց համար արժեքավոր է հավաքվելու ցանկացած նման լավ հնարավորություն։ Նոր իրողություններում, երբ ղարաբաղյան հողում չկա բնիկ բնակչություն, չկան քրիստոնյաներ, այս ներկայացումը ունի հատուկ իմաստ և լրիվ այլ կերպ է ընկալվում հանդիսատեսի կողմից։

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորևան Մայակովսկու ընտրությունը պատահական չի համարում։ Նրա ողջ ստեղծագործությունը անհավանական կերպով հրատապ է, այն պարզապես մեր ամեն մի օրվա մասին է։ Այն ամենի մասին, իննչը մենք այսօր վերապրում ենք, այն ամենի մասին, ինչը որ մենք տեսնում ենք ու զգում։ Այսօր ողջ մարդկությունն է գտնվում այն իրավիճակում, որը նկարագրել է Վլադիմիր Մայակովսկին։ Ահա թե ինչու ներկայացման վերջում թատրոնի գեղարվեստական ղեկավարը Մայակովսկուն ավելացրել է բանաստեղծական իր ստեղծագործությունը Ղարաբաղի թեմայով, ինչը լիովին ներդաշնակում է այն հարցերին, որոնք ռուս մեծ բանաստեղծը առաջ է քաշել մեկ դար առաջ։

Նշենք, որ 2022-2023 թվականների ընթացքում Ստեփանակերտում ռուսական դրամատիկական թատրոնի կայացմանը  նպաստել են ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և իրավագիտության դոկտոր Սամվել Կարախանյանը։

Երևանում, հունվարի 21–ին, «Ամբողջ ձայնովի» երկրորդ ցուցադրման ավարտին հանդիսատեսին դիմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորևան և ուրախ լուր հայտնեց․ ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը շարունակելու է աջակցել թատրոնին համակարգված կերպով և նոր հիմունքներով, ինչը թատրոնի ղեկավարությանը և դերասաններին  հնարավորություն կտա նրանց համար նոր ու դժվարին պայմաններում կենտրոնանալ ստեղծագործական և թատրոնի զարգացման խնդիրների վրա։ Նա շնորհակալություն հայտնեց ԴԻԱԼՈԳԻ թիմին թատրոնին երկար ժամանակ աջակցելու, ինչպես նաև նրան արդեն Երևանում նոր «քարտ բլանշի» տրամադրման համար։

Իր հեթին, ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ներկաներին  շնորհավորեց Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի վերածննդի համար, նշելով, որ ԴԻԱԼՈԳԻ թիմը և բարեկամները թատրոնի հետ էին Ստեփանակերտում, նրա հետ կլինեն նաև Երևանում։ Նա Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գործունեությունը և վերածնունդը նոր հարթություն և չափում է համարում հայ-ռուսական հարաբերություններում, հայ և ռուս ժողովուրդների հումանիտար երկխոսությունում։   

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular