USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Կա ևս մեկ ուշագրավ գործ, որում ներգրավված է սկանդալային գործով անցնող Աշոտ Հովհաննիսյանն իր «‎Սիներջի» ընկերության հետ․ փաստաբան

Right

Փաստաբան Էդգար Այվազյանը հայտնում է․ Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել ևս մեկ ուշագրավ և կարևոր գործի մասին, որում ներգրավված է սկանդալային գործով անցնող Աշոտ Հովհանեսյանն իր «‎Սիներջի» ընկերության հետ։

Մասնավորապես, գործը վերաբերում է նրան, որ «‎Սիներջի» ընկերությունն՝ ի դեմս Աշոտ Հովհաննիսյանի որդի՝ գործադիր տնօրեն Արթուր Հովհանեսյանի, ապօրինի կերպով յուրացրել է իր ՍՊԸ-ի շինության տարածքում գտնվող այլ ընկերության գույքը։ Քաղաքացի Արտյոմ Շիրազի Հարությունյանը 2017թ. մարտի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հանդիսանալով «‎Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, իրենց գործունեությունը ծավալելու համար Երևան քաղաքի Արմենակյան 2/5 հասցեում գտնվող «‎Իննովակ-Ինվետս» ՍՊԸ-ին պատկանող շինությունում վարձակալել են տարածքներ։ Արտասահմանյան ընկերության լուծարվելու արդյունքում վարձակալության գումարը վճարված չլինելու պատճառով վարձակալած տարածքից գողացվել են սեփականության իրավունքով իրեն պատկանող, ինչպես նաև բոլոր աշխատակիցների անձնական իրերը։ Կարդացեք նաև Այո՛, արհեստական բանականության մեջ ունենք ուժեղ ընկերություններ, սակայն պետությունը չունի բավարար տվյալների բազա, որի հիման վրա կարող են այդ ալգորիթմները սովորել. Հակոբ Արշակյան 14:53 02.02.2024 «Այն փաստաթղթերը, որոնք մենք փոխանցել ենք իրավապահներին, նկատել ենք, որ որոշ մարդիկ կեղծում են փաստաթղթերը, նախարարություն են ներկայացնում ուռճացված ծախսեր»․ փոխնախարար 14:18 02.02.2024 Լուսինե Թովմասյան. Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից 13:43 02.02.2024 ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում 02.04.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 13183817 քրեական գործը, ինչպես նաև քաղաքացիական գործ՝ գույքի հետ բռնագրման մասով։ Քաղաքացիական գործի ընթացքում ապացուցվել է գույքի պատկանելիությունը, սակայն քրեական գործը շարունակաբար կանչվում է, որից հետո դատական կարգով կրկին վերացվում է որոշումը և գործին ընթացք տրվում։ Ուշագրավ է, որ ամեն անգամ դատարանը որոշում է կայացնում գործը վերաբացել և ընթացք տալ, իսկ քննչականն անհեթեթ պատճառաբանություններով ամեն անգամ կարճում է գործը։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ Արամ Արամյանին Հասցե՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 2 Թիվ 13183817 քրեական վարույթով տուժող Արտյոմ Հարությունյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Էդգար Այվազյանից հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 26ա, 109 գրասենյակ հեռ.՝ 094-472-888 ԲՈՂՈՔ /հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի՝ 27.12.2023թ. որոշման և քրեական վարույթը կարճելու մասին քննիչի՝ 30.12.2023թ. որոշման դեմ/ Հարգելի պարոն Արամյան, Բողոքի նախապատմությունը. Արտյոմ Շիրազի Հարությունյանը 2017թ. մարտի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հանդիսանալով «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը, իրենց գործունեությունը ծավալելու համար Երևան քաղաքի Արմենակյան 2/5 հասցեում գտնվող «Իննովակ-Ինվետս» ՍՊԸ-ին պատկանող շինությունում վարձակալել են տարածքներ, որից հետո, հիշյալ ընկերության տնօրինությունը վարձակալության գումարը վճարված չլինելու պատճառով արգելել է վարձակալած տարածքից վերցնել սեփականության իրավունքով իրեն պատկանող շարժական գույքը: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում 02.04.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 13183817 քրեական գործը: Վարույթն իրականացնող մարմնի՝ 2017թ. հուլիսի 27-ի որոշմամբ թիվ 13183817 քրեական գործի վարույթը կարճվել է և Արթուր Հովհանեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հիշյալ որոշման դեմ տուժող Արտյոմ Հարությունյանը և նրա ներկայացուցիչը բողոք են ներկայացրել Երևան քաղաքի դատախազին, որը մերժվել է: Նշված որոշումների դեմ 2017թ. սեպտեմբերի 8-ին բողոք է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը 02.02.2018թ. որոշմամբ բավարարվել է, որով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերացնել արձանագրված իրավունքների խախտումները: Վերոնշյալ որոշման դեմ դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2018թ. մայիսի 17-ին մերժվել է: 2018թ. սեպտեմբերի 20-ին դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին: 2019թ. մայիսի 27-ին վարույթն իրականացնող մարմինը ևս մեկ անգամ որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: 2019թ. հունիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը, քննարկելով վերոնշյալ որոշման դեմ տուժող Արտյոմ Հարությունյանի ներկայացուցչի բողոքը, որոշում է կայացրել վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումը: 2019թ. դեկտեմբերի 19-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կ.Բիշարյանի՝ 2020թ. հունվարի 21-ի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ տուժող Ա.Հարությունյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է: 2020թ. հունվարի 31-ին քննիչի և դատախազի վերոնշյալ որոշումների դեմ բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ նաև՝ Դատարան/: Դատարանի՝ 2021թ. հուլիսի 15-ի որոշմամբ վերոնշյալ բողոքը մերժվել է: Վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ քրեական դատարանը 18.03.2022թ. որոշմամբ բողոքը բավարարվել է և վարույթն իրականացնող մարմնին սահմանել է պարտականություն՝ վերացնել դիմողի իրավունքների և ազատությունների խախտումը: Դրանից հետո քրեական վարույթի նախաքննությունը շարունակվել է, իսկ 27.12.2023թ. հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով: Այդ որոշումը քրեական վարույթի նյութերի հետ էլեկտրոնային եղանակով ստացել ենք 2023թ. դեկտեմբերի 29-ին: 2023թ. դեկտեմբերի 30-ին քննիչի կողմից որոշում է կայացվել թիվ 13183817 քրեական վարույթը կարճելու մասին՝ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցանքի բացակայության հիմքով: Բողոքի հիմքերը և հիմնավորումները. Գտնում ենք, որ վարույթն իրականացնող մարմինը և հսկող դատախազը սխալ են գնահատել գործի հանգամանքները, առերևույթ ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության պայմաններում հսկող դատախազը չի հարուցել հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը կարճել է քրեական վարույթը: Այսպես. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-4-րդ մասերի համաձայն՝ Քրեական վարույթի ընթացքում ընդունվող յուրաքանչյուր դատավարական ակտ պետք է լինի օրինական և հիմնավոր: Դատավարական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնք կիրառվում են տվյալ վարույթն իրականացնելիս: Դատավարական ակտը հիմնավոր է, եթե այն իր բնույթին և առաջացնող հետևանքներին համապատասխան չափով օբյեկտիվորեն համոզիչ է իր հասցեատերերի համար: Դատավարական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կարող են հերքվել միայն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրա ստուգման արդյունքով: ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանցագործություն է համարվում ինքնիրավչությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին: ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ1/0063/01/09 քրեական գործով 2010թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝ Ինքնիրավչությունը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես կառավարման սուբյեկտ չհանդիսացող անձի կողմից պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ ոտնձգող հանցագործություն: Կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ինքնիրավչության տեսակային օբյեկտ են պետական կառավարման նորմալ գործունեության ապահովմանն ուղղված այն հասարակական հարաբերությունները, որոնք ծավալվում են իշխանության մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև: Ինքնիրավչության հիմնական անմիջական օբյեկտն անձանց կողմից իրենց իրավունքների ու ազատությունների իրականացման՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգն է, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ակտիվ վարքագծով` գործողությամբ: Ընդ որում, անհրաժեշտ է, որ այդ գործողության իրավաչափությունը վիճարկվի անձի (կազմակերպության) կողմից: Տվյալ դեպքում որպես վիճարկում հարկ է հասկանալ շահագրգիռ անձի կողմից իրավապահ մարմիններին համապատասխան հայտարարություն (դիմում, բողոք) ներկայացնելը` ինքնիրավ գործողությունների արդյունքում իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ: Ինքնիրավչության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է գործողության կատարման եղանակը. հանցավորը գործում է ինքնակամ, ինքնագլուխ կերպով, իրավունքի իրականացման՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Ընդ որում, արարքը որպես ինքնիրավչություն որակելու համար որևէ նշանակություն չունի, թե հանցավորի գործողություններն ուղղված են եղել իրական, թե ենթադրյալ իրավունքի իրականացմանը: Ինքնիրավչության հանցակազմը նյութական է, այսինքն` հանցագործությունն ավարտված է համարվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին էական, իսկ պետության ու հասարակության շահերին` խոշոր վնաս պատճառելու դեպքում: Ինքնիրավչությունը, որի արդյունքում էական վնաս չի պատճառվել, քրեորեն հետապնդելի արարք չէ: Վնասը կարող է դրսևորվել ինչպես նյութական, այնպես էլ անձի սահմանադրական և այլ իրավունքների խախտման տեսքով, կարևորն այն է, որ ինքնիրավ գործողության և առաջացած վնասի միջև լինի պատճառահետևանքային կապ: Պատճառված վնասի էական լինելը պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքում՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից: Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ. հանցավորը կարծում է, որ ինքն ունի որոշակի իրավունք, գիտակցում է, որ այդ իրավունքը վիճարկվում է այլ անձի կամ կազմակերպության կողմից, և ինքն իրականացնում է այդ իրավունքը օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի վերաբերմունքը կարող է դրսևորվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ: Ինքնիրավչության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը: Վերոգրյալ իրավանորմերը համակարգային վերլուծության ենթարկելով և համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ` գտնում ենք, որ «Իննովակ Ինվեստ» ՍՊԸ-ի աշխատակից Արթուր Հովհանեսյանի արարքում ինքնիրավչության հանցակազմն առերևույթ է, ուստի նման պայմաններում քրեական հետապնդում չհարուցելով և քրեական վարույթը կարճելով շարունակվում են խախտվել տուժող Արտյոմ Հարությունյանի իրավունքները: Այսպես. թիվ ԱՎԴ1/0063/01/09 քրեական գործի հանգամանքները գրեթե նույնական են սույն քրեական վարույթի հանգամանքների հետ, իսկ այդ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը եկել է եզրահանգման, որ առկա է ինքնիրավչության հանցակազմ: Երկու դեպքում էլ անշարժ գույքի սեփականատերը /նրա աշխատակիցը/ առանց այդ տարածքը վարձակալած անձանց համաձայնության փոխել են տարածքի կողպեքները, արգելափակել նրանց մուտքը տարածք, որի հետևանքով վերջիններս չեն կարողացել վերցնել իրենց պատկանող գույքը: Իսկ ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ Արտյոմ Հարությունյանին բանավոր կերպով ասվել է, որ նա կարող է գնալ և իրեն պատկանող գույքը վերցնել, ապա այդ կապակցությամբ Վերաքննիչ քրեական դատարանն արդեն իսկ արձանագրել է նախորդ բողոքի քննության ընթացքում, որ դա որևէ նշանակություն ունենալ չի կարող ինքնիրավչության հանցակազմի առկայությունը հաստատելու համար: Անդրադառնալով բողոքարկվող որոշումներում արձանագրված այն հանգամանքին, թե իբր խնդրո առարկա գույքն իրեն պատկանելու վերաբերյալ Արտյոմ Հարությունյանի կողմից այդպես էլ ապացույց չի ներկայացվել և գույքը պատկանում է «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղին, պետք է նշել, որ գույքն Արտյոմ Հարությունյանին պատկանելը ոչ միայն վիճելի չէ, այլև ամբողջությամբ ապացուցված է հետևյալ տվյալներով. Քրեական վարույթի ընթացքում Արտյոմ Հարությունյանը կողմից ներկայացվել են բազմաթիվ անդորրագրեր, որոնցով երևում է, որ գույքի գերակշիռ մասը ձեռք է բերվել մինչև «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի ստեղծումը /մասնաճյուղը կանոնադրությամբ ստեղծվել է 19.10.2015թ., իսկ պետական ռեգիստրում գրանցվել է 20.01.2016թ., սակայն գույքի մեծ մասը ձեռք է բերվել 2015թ./, Քրեական վարույթի նյութերում առկա են ՍՊԸ-ի հարկային էլեկտրոնային հաշվետվություններից քաղվածքներ, որոնցում գույք որպես ակտիվ, բացակայում է, Քրեական վարույթի նյութերում առկա է 2015թ. փետրվարի 2-ին Արտյոմ Հարությունյանի և «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի միջև կնքված առուվաճառքի թիվ D12-15 պայմանագրի պատճենը, որով Ա. Հարությունյանը, որպես ֆիզիկական անձ, ձեռք է բերել դիսպենսեր, Քրեական վարույթի ընթացքում ցուցմունքներ են տվել «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներ, ովքեր հաստատել են գույքն Արտյոմ Հարությունյանին պատկանելու փաստը, Քրեական վարույթի ընթացքում գրություններ են հասցեագրվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին, որտեղից ստացված տեղեկության համաձայն «Այ Էյ Էմ Քլաուդ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի կողմից ներմուծումներ իրականացնելու վերաբերյալ տվյալներ առկա չեն: Վերոնշյալ ապացույցների առկայության պայմաններում անհասկանալի է, թե ինչ փաստական տվյալներ են հիմք ընդունել քննիչը և հսկող դատախազը, երբ արձանագրել են, որ գույքը չի պատկանում Արտյոմ Հարությունյանին: Ավելին, առավել անհասկանալի է այս արձանագրումն այն պայմաններում, երբ քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից առգրավվել և Արտյոմ Հարությունյանին են վերադարձվել խնդրո առարկա գույքի գերակշիռ մասը: Այստեղ հարց է առաջանում, որ եթե քննիչն ու հսկող դատախազը կարծում են, որ գույքը չի պատկանում Ա.Հարությունյանին, ապա ինչու են այն վերադարձրել վերջինիս: Բացի այդ, անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ սույն քրեական վարույթը նախորդ երեք անգամ կարճելու մասին որոշումները բողոքարկման արդյունքում  վերացվել են, ընդ որում՝ առաջին անգամ դատարանի կողմից, երկրորդ անգամ՝ դատախազության, երրորդ անգամ՝ կրկին դատարանի կողմից: Երեք դեպքում էլ նշվել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել ՀՀ քրեական դատավարության նախորդ օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ չի պարզել, թե ում է պատկանում այդ գույքը, ընդ որում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2022թ. մարտի 18-ի որոշմամբ հատուկ նշել է քրեական վարույթի նյութերում առկա անդորրագրերի և առուվաճառքի պայմանագրի մասին: Եվս մեկ անգամ կարճելով քրեական վարույթը՝ վարույթն իրականացնող մարմինը դարձյալ չի գնահատել դատարանի նշած հանգամանքները, իսկ հսկող դատախազը՝ դասագրքային ինքնիրավչության դեպքի առկայության պայմաններում անհասկանալիորեն որոշում է կայացրել հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Վերլուծելով վերոնշյալ իրավանորմերը սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ գալիս ենք եզրակացության, որ հսկող դատախազը և վարույթն իրականացնող քննիչը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջները, սխալ գնահատելով գործի հանգամանքները, կայացրել են հանրային քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական վարույթը կարճելու մասին որոշումներ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 7-8-րդ մասերի համաձայն՝ Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձինք կարող են բողոքարկել վերադաս դատախազին` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Վերադաս դատախազը բողոքն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: Բողոքը բավարարելու դեպքում վերադաս դատախազը վերացնում է վիճարկվող որոշումը և իրավիճակից թելադրվող անհրաժեշտ հանձնարարություններ տալիս հսկող դատախազին: Վերադաս դատախազի որոշման պատճենը քննիչն անհապաղ հանձնում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձանց՝ նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները: Նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Քրեական վարույթը կարճելու մասին որոշման հանձնման և բողոքարկման նկատմամբ կիրառվում է սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի 6-9-րդ մասերով նախատեսված կարգը: Բողոքի պահանջը. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 7-րդ մասով և 207-րդ հոդվածի 7-րդ մասով. ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ Վերացնել թիվ 13183817 քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի և քրեական վարույթը կարճելու մասին քննիչի՝ 2023թ. դեկտեմբերի 30-ի որոշումները: Կից ներկայացվում է` Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի որոշումը 29.12.2023թ. ստացած լինելու հանգամանքը հավաստող ապացույց:

Փաստաբան Էդգար ԱՅՎԱԶՅԱՆ


 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular