USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Նիկոլ Փաշինյանը տանում է Հայաստանի «թրքացմանը»

Analytical

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների քայլերն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ այս իշխանությունները հայ ժողովրդի արժանապատվության, անցյալի,  ավտանգության հաշվին մեր թշնամիներին արդեն բացահայտ հրավիրում են տարածաշրջան, մասնավորապես Հայաստան՝ իր բոլոր կանխատեսելի հետևանքներով։ Դրան զուգահեռ վերջիններս անթաքույց սկսել են իրականացնել Հայաստանի թրքացման քաղաքականությունը: Խոսենք փաստերով:

Նախ՝ ակնհայտ է որ Փաշինյանի առաջարկած նոր Սահմանադրության մեջ փորձ է արվելու հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, Հայ Դատից և նույնիսկ Արարատից՝ որպես ՀՀ ազգային ինքնության կարևորագույն սիմվոլ: Բնական է, որ սա արվում է թուրքական կողմի պահանջով, որոնք տարիներ շարունակ երազել են, որպեսզի Հայաստանը հետ կանգնի պատմական արդարությունը վերականգնելու իր փորձերից:

Մեկ այլ օրինակ՝ ամիսներ առաջ պարզվեց, որ կառավարությունը որոշման նախագիծ է շրջանառության մեջ դրել, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ: Սա նշանակում է, որ Հայաստանի հետ շատ կարճ ժամանակում կատարվելու է այն, ինչ եղավ Վրաստանի Աջարական երկրամասի և հատկապես նրա մարզկենտրոն Բաթումիի հետ, որը Թուրքիան համարում է իր պատմական տարածքը և որտեղ թուրք–ադրբեջանական դոլարային էքսպանսիայի արդյունքում Վրաստանի քաղաքացիություն ստացած թուրքական տարրն այնքան շատ է և ակտիվ, որ շատ դեպքերում Բաթումիում գտնվելով չես պատկերացնում, որ դա Վրաստանն է։

Եվս մեկ փաստարկ: Իշխանություններն ակնհայտ պայքար են սկսել բնակավայրերի հայկական տեղանունների հետ և ցանկանում են դրանք փոխարինել թուրքական և ադրբեջանական բառերով: Դիցուք՝ 2-րդ և 5-րդ դասարանների դպրոցական դասագրքերում քաղաքների հայկական անվանումների փոխարեն օգտագործվում են ադրբեջանական տեղանուններ։ Օրինակ՝ երկրորդ դասարանցիների մայրենիի դասագրքում Ստեփանավան քաղաքը ադրբեջաներեն անվանվում է Ջալալօղլու։ Իսկ Սպիտակը 5-րդ դասարանի գրքում նշված է որպես Ամամլու, ինչը նույնպես թուրքական տեղանուն է:

Փաշինյանի թիմակիցները մեկը մյուսի հետևից փորձում են մաքրել Թուրքիային և այն հանրության աչքին ներկայացնել իբրև պոտենցիալ գործընկեր: Օրինակ՝ Փաշինյանի թիմակից Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ Թուրքիայից երբեք էլ վտանգ չի տեսել: «Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացել է»,– ասում էր Արսենյանը: Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ավելի հեռուն է գնացել և հայտարարում է, որ տափակ միտք է, թե թուրքերը կոտորել են հայերին: էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ փորձում է արդարացնել թուրքական ապրանքներով հայկական շուկան ողողելը՝ հայտարարելով, որ թուրքական ապրանքների էմբարգոյի պատճառով գնաճ է տեղի ունենում, իսկ ահա հակառակ դեպքում՝ շահելու է միայն սպառողը: Անշուշտ, պարզ է, թե ինչ է կատարվելու դիցուք՝ հայկական գյուղատնտեսության հետ՝ շուկան էժան թուրքական լոլիկներով և այլ միրգ-բանջարեղենով ողողելու դեպքում:

Բանն անգամ հասել է նրան, որ հանրային տրանսպորտում՝ վերջինիցս օգտվելու կարգը բացատրող հայերեն, անգլերեն գրառումների կողքին հայտնվել է նաև թուրքերենը: Զուգադիպությո՞ւն է, դժվար թե ...

Ափյուռքի հետ հարաբերությունների փաստացի առկախումը նույնպես թուրքական կողմի երկար տարիների երազանքներից մեկն էր: Այսօր փաստացի սառեցված են հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի և սփյուռքի հայկական համայնքների միջև, և սրանում  մեծ դեր է խաղացել իշխանությունների կողմից սփյուռքի դեմ որդեգրած քաղաքականությունը:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան ձգտի ռազմական ճանապարհով գրավել Հայաստանը, եթե Փաշինյանն ու թիմակիցները այն հանձնում են խաղաղ պայմաններում՝ փաստացի թրքացնելով սեփական երկիրը: Այս քաղաքականությունը տեղավորվում է իշխող քաղաքական թիմի կողմից արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք շրջելու անթաքույց ցանկության տրամաբանության մեջ: Արդյունքում, սակայն, շահելու և հզորանալու է միայն Թուրքիան, որին տարիներ շարունակ Արևմուտքը աջակցել է՝ դիտարկելով որպես տարածաշրջանում ՌԴ-ին զսպող գործոն: Թուրքիայի հզորացման նպատակով Արևմուտքը չի խորշի զոհաբերել նաև Հայաստանը, որը վերջինիս գլոբալ ծրագրերում որևէ դեր խաղալ չի կարող: Հայաստանի իշխանություններն Արևմուտքի թելադրանքով թրքացնում են սեփական երկիրը՝ քաջ գիտակցելով, որ ՌԴ–ի այլընտրանքը դա Թուրքիան է, ՆԱՏՕ-ի ներկայությունը տարածաշրջանում, ինչին, կարծես թե, դեմ չեն ՀՀ իշխանությունները, դա նույնպես Թուրքիան է՝ հայ ժողովրդի համար դրանից բխող քաղաքական, տնտեսական, անտվանգային  կատաստրոֆիկ հետևանքներով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular