USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

Analytical

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին. Եվ այսպես

Փետրվարի 5

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թ. գործունեության տարեկան հաշվետվությունում ներկայացվել են տեսչական մարմնի գործունեության հիմնական ցուցանիշները: ԲԸՏՄ-ն իրականացրել է 6 ստուգում (5 անտառային տնտեսություն, 1 ԲՀՊՏ) Հայտնաբերվել է 1024 իրավախախտման դեպք, կիրառվել՝ 250 վարչական տույժ, 24.120.000 դրամ տուգանք.

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 1 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց․ այդ օգնության շնորհիվ, ԼՂ-ից տեղահանված 19,300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը։ 

Փետրվարի 6

Ազգային վիճակագրության կոմիտեի տվյալներով 2023 թվականին Հայաստանում ծնվել է 36 265 մարդ, մահացել է 24 305 մարդ: 2023-ին սահմանային անցակետերով Հայաստանից դուրս է եկել 4 793 768 մարդ, իսկ Հայաստան է ժամանել 4 764 274 մարդ:

ԱԺ հերթական նիստի ընթացքում քննարկվել է Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Մասնագիտական կրթության և ուսուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ու այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Փետրվարի 7

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ: Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2024 թվականի ծրագիրը:

Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստի ժամանակ ավագանու մանդատից վաղաժամկետ զրկեց 3 անդամի: Ավագանու անդամներին մանդատից զրկելու հիմնավորումը ավագանու նիստերի կեսից ավելիին բացակայություններն են: Մանդատներից զրկվեցին Նարինե Հայրապետյանը («Մայր Հայաստան» խմբակցություն), Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց» խմբակցություն), Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան» խմբակցություն):

Փետրվարի 8

Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ. հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման  հեռանկարների շուրջ: Ընդգծվել են Հայաստանում ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը և այդ ուղղությամբ հետագա երկկողմ համագործակցության պատրաստակամությունը: 

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների եւ քննադատության փոխարեն սկսել  ՀԱՊԿ-ում գործերի վիճակի քննարկումը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է ռազմական շփման գծից 4կմ հեռավորության վրա գտնվող Նորաբակ գյուղ: Նա այդ մասին հայտնել է X սոցկայքի միկրոբլոգում՝ հրապարակելով հայ գյուղացիների հետ լուսանկար:

Փետրվարի 9

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հայաստանը վերահաստատում է Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու իր հանձնառությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցներում Ազգային ժողովում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Սակայն, ինչպես նշեց պատգամավորը, այս պահին դրանց հնարավոր վերսկսման վերաբերյալ հստակություն չկա։

Փետրվարի 10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: 

Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն նշել է, որ Ֆրանսիան անվերապահ, ամբողջական և մշտական հանձնառություն ունի՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Բանգլադեշ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրեն Աշրաֆ Ահմեդի և պալատի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular