Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 

Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առած Փաշինյանը

Blogosphere

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկվանից ողջ Հայաստանը սրտատրոփ հետեւում էր Կապանի հատվածում տեղի ունեցող զարգացումներին։ Օրվա ընթացքում ստացվեցին ցավալի լուրեր. ունենք զոհեր՝

Էդուարդ Համլետի Հարությունյան

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան

Գագիկ Վարազդատի Մանուկյան

Արսեն Գագիկի Համբարձումյան։

Տարաբնույթ քննարկումներ կարող են ծավալվել, բայց ինչու՞ պատահեց հարցն ունի նախապատմություն։

Ինչու՞ է թշնամին հայտնվել Ներքին Հանդի մատույցներում, գյուղի սահմանին՝ անգամ գերեզմանատունը տիրապետության տակ պահելով, վերահսկելով բոլոր բարձրադիր դիրքերը, բարձունքները, բլուրներն ու գագաթները։

Պատճառն ամենեւին 44-օրյա պատերազմը չէ։ Պատճառը Նիկոլ Փաշինյանն է ու իր իշխանությունը։

Փաստերը հերթով՝

2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունը ստորագրելու պահին ադբեջանական ուժերը ոչ միայն այս դիրքերում չէին, այլեւ գտնվում էին շուրջ երկու տասնյակ կիլոմետր հեռու այդտեղից ու, համաձայն եռակողմ Հայտարարության, պետք է մնային այդտեղ։

Բայց 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին անկանկալ մեր զորքերին հրամայում են ետ քաշվել այդ տարածքներից։ Ինչու՞։ Պատասխան չկար, ասում էին բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Գործընկերուհուս՝ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ ամիսներ շարունակ հետաքննություն էինք անում, հարցումներ ուղարկում ՊՆ, ԱԱԾ, Քննչական, վարչապետի աշխատազմ, ԳՇ: Մեկ տարի հետո, միայն 22021 թվականի դեկտեմբերին ստացանք ԳՇ պատասխանը՝ եղել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գրավոր համաձայնագիրը, որը Նիկոլը ասում էր՝ կայացվել է իր որոշմամբ։

2021 թվականի դեկտեմբերին այդ ողջ շղթան Ազգային ժողովում մամուլի ասուլիսում, փաստաթղթերով, քարտեզներով ու տեսանյութերով ներկայացրել ենք։ (ասուլիսի մանրամասները, ողջ տեսագրությունը կդնեմ հղումում)։

2022 թվականի մարտի 16-ին գործընկերուհիս՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը այցելել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ, որտեղ օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը մոտ 1 կմ առաջ էին եկել եւ վրաններ տեղադրել։  Իշխանության պատասխա՞նը՝ պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Աննա Գրիգորյանին կեղծ տեղեկություն տրամադրելու եւ հանրությանը մոլորեցնելու մեջ։

«Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»,- հաղորդել էր պաշտպանության նախարարությունը։ 

Իշխանավորները հասարակությանը մոլորեցրին ու կրկին սկսեցին խաղաղության հանկերգ երգելը, մի պահ միայն նորից տիրեց անհանգստություն, երբ նույն հատվածում մեր զինվորը սպանվեց վրանում նույն այդ թշնամական դիրքից։ Բայց արագ թեման մոռացվեց։

Կապանի Ներքին Հանդի այդ հատված ադրբեջանական հենակետի տեղադրումից մի քանի ամիս անց՝ 2022-ի հուլիսի 6-ին եղանք Սեյրան Օհանյանի հետ։ Ցավ էր տեսնել անգործության հետեւանքով թշնամական առաջխաղացումը, հայկական կողմի անգործությունն ու անիմաստ արդարացումները։

Ահավորն այդ օրերին։

Մեր այցից երկու օր հետո Աննա Հակոբյանը հայտնել էր, որ այցելել էր Ներքին Հանդ։ Կարծես ոչինչ չի պատահել, նա գրառել էր, թե գյուղի կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երեւան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։ Չհասցրեց։

Հետո պատահեց սարսափելին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամական գրոհն էր այդ ուղղությամբ, զոհեր, կորուստներ, ամեն օր տանիցս դուրս գալիս խոնարհվում եմ այդ նահատակներից մեկին՝ մեր հարեւան 18-ամյա Արմենի հուշապատին ու նրա խրոխտ դիմանկարին։

2022-ի սեպտեմբերին այս ողջ առաջնագծում թշնամական առաջխաղացում։ ՈՒ դեռ հուլիսին ՀՀ անբաժան հատվածն այլեւս նրանց վերահսկողության տակ է։

Ներքին Հանդում էինք պատգամավորներով արդեն 2022-ի դեկտեմբերի վերջին օրերին, դրանից հետո էլ, տարբեր առիթներով։ Մեր տղերքը կանգնած են։ Փորձում են ամրաշինական աշխատանքներ անել։ Երեք կողմից, բարձրադիր դիրքերից թշնամին է։ ՈՒ ամեն անգամ միտքս 2020-ի դեկտեմբեր 17-18-ի փաշինյանական որոշմամբ պարտադրված նահանջն է, դրան հաջորդած զոհերը։

Այսօր Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն (իր ասած, իբր խաղաղության) առածը»,- գրել է պատգամավորը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
IDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US House
Most Popular