Կլիմայական սպառնալիքները Հայաստանին Երեւանի քաղաքապետարանի և Տաշքենդի ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի 2 օրից ՏԿԵ փոխնախարարը Վիեննայում քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը Ճամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված. Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ. Արմեն Պետրոսյան 3 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործության կասկածանքով Սյունիքի ճանապարհներին բեռնատարները դժվարությամբ են երթևեկում․ մկրատաձև դիրք են ընդունում ու չեն կարողանում տեղից շարժվել Զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿ Անմեղ մարդու են դատապարտում, քանի որ պետք է շեղել ժողովրդին. Թովմասյանի վերջին խոսքը դատարանում (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում․ երիտասարդ տղան փորձում է Հաղթանակ կամրջից նետվել (տեսանյութ) 

«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. դատախազի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը, այն է՝ ք. Երևան, Հրազդանի կիրճ 4 հասցեում գտնվող Հրազդան մարզադաշտը՝ շուրջ 62 հազար քմ մակերեսով շինությունները և 14 հա հողամասը, վարձակալության են հանձնվել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն):

Վարձակալության տրված գույքի մի մասը՝ 10,4443 հա մակերեսով հողամասը և 61,660,3 քմ մակերեսով շինությունները մարզահամալիրը, «Հրազդան» մարզադաշտը, Կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1333-Ն որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով օտարվել են վարձակալին՝ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը: Գույքի վաճառքի գին է սահմանվել 87 մլն 520 հազար դրամը (ուսումնասիրության նյութերում առկա չէ նման գնի վերաբերյալ որևէ հիմնավորում, հաշվի չի առնվել Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ գույքի գնահատումն իրականացնել համապատասխան որակավորման անկախ գնահատողի կողմից՝ առավել իրատեսական գին սահմանելու նպատակով):

Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տվյալները, ըստ որոնց՝ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարել է ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Մինչդեռ, Գլխավոր դատախազության ուսումնասիրության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ Ընկերության կողմից 2001-2004 թվականների ընթացքում 900 հազար ԱՄՆ դոլար ներդրում կատարելու վերաբերյալ տվյալներ առկա չեն, դրանց վերաբերյալ տեղեկություն առկա չէ «Հրազդան Մարզահամալիր» ՓԲԸ-ի հաշվապահական հաշվեկշռում, առկա չէ նաև վարձակալի կողմից վարձատուին ներկայացված՝ կապիտալ ներդրում կատարելու վերաբերյալ որևէ ակտ կամ գրավոր տեղեկություն։

2005 թվականի հունվարի 7-ին Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ՝ նույն ընկերության բաժնետեր Ա.Ա.-ն իր վրա է վերցրել 2004 թվականին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագրով Ընկերության ստանձնած պարտավորությունները՝ մինչև 2009 թվականը 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու մասին (ըստ Պետական գույքի կառավարման վարչության՝ Ա.Ա.-ի կողմից կատարված ներդրումները համարվել են ընդունված):

2010 թվականին Ընկերությունը վերանվանվել է «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության, որից հետագայում առանձնացվել են «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ ընկերությունն ու «ՍՈԼԻԴՈՒՍ» ՓԲ ընկերությունը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի վճռով՝ «Հրազդան Կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2019 թվականին Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ։

Հաշվի առնելով, որ պաշտոնատար անձանց կողմից ներկայացված ոչ արժանահավատ տվյալների հիման վրա՝ Կառավարությունը տվյալ ժամանակահատվածում շուրջ 11 մլրդ 558 մլն դրամ շուկայական արժեք ունեցող, ներկայում՝ 16 մլրդ 127 մլն 253 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք ունեցող գույքը՝ «Հրազդան» մարզադաշտը, վաճառել է ընդամենը 87 մլն 520 հազար դրամով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2024 թվականի փետրվարի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կլիմայական սպառնալիքները Հայաստանին Երեւանի քաղաքապետարանի և Տաշքենդի ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՀրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի 2 օրիցՏԿԵ փոխնախարարը Վիեննայում քննարկել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրըՃամբարի համար Հունգարիան հատուկ է ընտրված. Հունգարիայով մեր երեխաներին տանում են դեպի թուրքական աշխարհ. Արմեն Պետրոսյան3 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործության կասկածանքովՍյունիքի ճանապարհներին բեռնատարները դժվարությամբ են երթևեկում․ մկրատաձև դիրք են ընդունում ու չեն կարողանում տեղից շարժվելԶինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿԱնմեղ մարդու են դատապարտում, քանի որ պետք է շեղել ժողովրդին. Թովմասյանի վերջին խոսքը դատարանում (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում․ երիտասարդ տղան փորձում է Հաղթանակ կամրջից նետվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը,կա վիրավոր Ռուս հաքերների կողմից վարչապետի աշխատակազմի տեղեկատվական բազան կոտրելու հայտարարությունը ստուգվում էՀարկադիր քարաթափում` Վանաձոր-Ալավերդի ճանապարհին«Ինձ անգամ կողքի «պադեզդում» չգիտեին, բայց պարզվում է՝ 2009-ին շուկայում իմ գույքից էին խոսում». Թովմասյան (տեսանյութ) «Դուք կարողացաք այս ծանր օրերին մեր հանրությանը հպարտություն և հաղթանակ պարգևել». Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Փարիզ-2024-ի մեդալակիրներինՄեր ընկերոջից 7 օր է՝ լուր չունենք. Սոս Ջանիբեկյան Ո՞վ է հաջորդը. իշխանության յուրացման ենթադրյալ նախապատրաստման գործերով թիրախում հերոսական ուղի անցած ազատամարտիկներն են«Շատ դժվար էր ֆիլմի նկարահանումներն ու ամեն փոքրիկ տեսարանի համար քրտնաջան աշխատել ենք». «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» գեղարվեստական ֆիլմը շուտով կլինի մեծ էկրաններին Նիկոլը չի ասում, որ ՀՀ 3-րդ նախագահի՝ ԵԱՏՄ անդամակցելու որոշման շնորհիվ է, որ Հայաստանը մեծացրել է իր ազգային եկամուտները. Արտակ Զաքարյան Մտահոգիչ է «Նիկոլիզմ» աղանդի մոտ 13% հետևորդների սինթետիկ օրգшզմը. Նաիրա Զոհրաբյան Գարեգին Բ-ն ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններում ներգրավված կամավորներին«Ժամանակացույցս հստակ չգիտեմ այս պահին»․ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցելու մասին Հայտնի է՝ երբ տեղի կունենա Անահիտ Աստվածուհու արձանի ցուցադրության բացումը «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ–ում հեղшշրջմшն փորձ անելու մեղադրանքինԱշտարակում դպրոցում շինարարության ժամանակ պատը փլուզվել է «Այն, ինչը մերն է՝ մերն է, ինչն Ադրբեջանինն է՝ իրենցն է». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. բախվել են «Mitsubishi Pajero»-ն ու «Opel Astra»-ն. կա 6 վիրավորՀՖՖ ղեկավարության հալածանքի պատճառով վաճառքի է հանվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը․ Ակումբի նախագահ Հռոմի պապը մերժել է ՄակրոնինԼույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ» անվանումը31-ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբԱԱԾ-ի բացահայտումը երևի թե փոքր-ինչ կխաթարի «թեժ աշնան» հետ կապված ոմանց սպասելիքները․ Ալեքսանյան Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա․ Պեսկովը պատասխանել է Փաշինյանին«Անվտանգային սպառնալիքի դեպքում Մոսկվա էին զանգում, դա ձախողում էր, հիմա այդպես չէ»․ ՀՀ ԱԽՔ (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին Ռայկոմում լուսացույցը չի աշխատում․ փողոցում իրարանցում է «Արցախում մշակութային ժառանգության հարցը մեր դատական գործի առանցքներից մեկն է»․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) Նիկոլը միայն պողոսների համար է Հայաստանի դարդով ապրում՝ նրանց վարքագիծը նույնն է. Սուրենյանց (տեսանյութ) «Նախկինում 96%-ից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել ՌԴ-ի հետ, այսօր 10% է»․ ԱԽՔ (տեսանյութ) «Նա այնպես էր կազմակերպել, որ ըստ սցենարի միասին պետք է ջուրը նետվեինք». Անահիտ Հակոբյանը՝ ամուսնության առաջարկի մասինՌուս հաքերները հաղորդում են Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին Կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամՍերոբ Գասպարյանի տանը տանկ ու իսկանդեր են փնտրել՝ չեն գտել, բայց կալանավորել են. Hraparak.am «Քաղաքական ուժերին առաջարկում ենք կնքել պակտ՝ արցախցիների վերադարձի հարցը հռչակել գերակայություն».Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Բագարան գյուղի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. դասադուլը շարունակվում էԲորելը կոչ է արել Վրաստանում չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքըԱննա Հակոբյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Քաթարից ժամանած գործարար պատվիրակության հետԱրցախի բռնազավթման հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու
Ամենադիտված