Վաղը կբեկանվի՞ Ավետիք Չալաբյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը. «Փաստ» Հնդկաստանը կոչ է անում արագ հասնել Գազայում կրակի դադարեցմանը Գեղարքունիքի մարզի 7 գյուղերում 24 ժամ ջուր չի լինի Պարսից ծոցի երկրներն աջակցել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին Նատաշա Կորոլյովան հիշել է Տարզանի հետ ամուսնական առաջին գիշերը Վիետնամում թայֆունի հետևանքով 59 մարդ է զոհվել կամ անհետ կորել Ուկրաինան զենք ու ռազմամթերք կարտադրի գետնի տակ. Զելենսկի Շվեդիան 440 մլն դոլարի օգնության փաթեթ է հատկացրել Ուկրաինային «Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ». Մեսրոպ Առաքելյան Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել․ քաղաքացիներին տեղափոխել են ափ 

Տնտեսական աճի նվազման մռայլ պատկերն ու ռիսկի գործոնները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականի ցուցանիշների համեմատ՝ անցած տարի տնտեսական աճի դինամիկայի նվազումն ակնհայտ է։ Եվ եթե նկատի ենք առնում, որ 2022 թվականին գրանցված 14,2 % աճի համեմատությամբ 2023 թվականը փակվեց ընդամենը 9,4 % ցուցանիշով, ապա գործ ունենք 4,8 %-ի չափով անկման հետ, ինչը լուրջ ցուցանիշ է։ Ընդ որում, աճի միտումների նվազումն առավել ցայտուն է հատկապես անցյալ տարվա երկրորդ եռամսյակից։

Սպասվում է, որ այս տարի ևս նվազման այս միտումը կպահպանվի։ Պատահական չէ, որ մասնագիտացված կառույցները հիմնականում ոչ լավատեսական գնահատականներ են հնչեցնում ՀՀ տնտեսական աճի տեմպերի դինամիկայի հետ կապված։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում է համեմատաբար ցածր՝ 6,1 տոկոս տնտեսական աճ այն պայմաններում, երբ 2024 թվականի բյուջեի հիմքում դրված է 7 տոկոս տնտեսական աճի մասին կանխատեսումը։ Իսկ ահա «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ, 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6 %։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ էլ այս տարի Հայաստանը 5 % աճ կարձանագրի։ Առավել վատատեսական է Համաշխարհային բանկի կանխատեսումը։ Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, թե 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,7 %։

Փորձագետների գնահատմամբ, ՀՀ տնտեսության մեջ նկատվող տեղաշարժերը կապված են հիմնականում աշխարհաքաղաքական գործոններով։ Ու ինչպես արտաքին ազդակներով պայմանավորված տեղի ունեցավ խոշոր կապիտալի ներհոսք դեպի Հայաստան, ապա այդպես էլ կապիտալի արտահոսք է նկատվում։ Անցյալ տարի ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է շուրջ 2,23 տրիլիոն դրամ՝ 2 %-ով ավելի 2022թ. ցուցանիշից։ Բայց 2023 թվականին արտերկիր է փոխանցվել 1,6 տրիլիոն դրամ, ինչը 44 %-ով ավելի է 2022 թվականին արտերկիր փոխանցված գումարից։ Կապիտալի արտահոսքի արագացումը որոշ չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուս ռելոկանտների մի ստվար հատվածը, որ Հայաստան էր տեղափոխվել ու նույնիսկ ընկերություններ գրանցել, նախընտրում է հեռանալ այլ երկիր կամ վերադառնալ Ռուսաստան։

Մյուս կողմից էլ՝ ստացվում է այնպես, որ 2022 թվականից սկսած Հայաստան ներհոսած խոշոր կապիտալը այդպես էլ չի ռեալիզացվում մեր տնտեսության մեջ և չի դառնում տնտեսական արդյունք։ Այդ գումարներն ինչպես մտնում են մեր երկիր, նույն կերպ էլ դուրս են գալիս, քանի որ չկա արտադրության և ծառայությունների համապատասխան բազա, որը կապահովի այդ կապիտալի վերարտադրությունը։ Ու եթե արտերկրից փոխանցվող գումարների ծավալը նվազի, ապա մեր տնտեսությունը դրանից լուրջ հարված կստանա։ Օրինակ՝ այս տարի կանխատեսվում է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի թուլացում, ինչն էլ դիտարկվում է տնտեսական աճի դանդաղելու պատճառներից մեկը։

Չկան նաև դրական ազդակներ ներդրողների համար, որոնք կարող են գումարներ ներդնել ՀՀ տնտեսության մեջ։ Խնդիրն այն է, որ ՀՀ տնտեսական աճը՝ արտաքին գործոններից կախված, պղպջակի է նմանվում, որը ցանկացած պահի կարող է պայթել ու փոխվել անկման, իսկ ներդրողներն առաջին հերթին գնահատում են Հայաստանում տնտեսական անկայունության ու ռիսկայնության աստիճանը։

Հայաստանի տնտեսության համար ռիսկայնության մեծացման գործոն են նաև պետական պարտքի խոշոր ծավալները։ Ու չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը ժամանակին կոշտ քննադատության էին ենթարկում պետական պարտքի ավելացման քաղաքականությունը, իրենք ուղղակի սկսել են մեկը մյուսի հետևից ռեկորդներ գրանցել այս ուղղությամբ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,845 մլրդ դոլար: 2023 թվականի սկզբից պետական պարտքն աճել է 1,21 մլրդ դոլարով կամ 11,35 %-ով։ Հատկանշական է, որ միայն 2023 թվականի դեկտեմբերի ընթացքում ՀՀ պետական պարտքն աճել է 638,1 մլն դոլարով, ինչն ահռելի գումար է մեկ ամսվա կտրվածքով։

Ու եթե ավելացումը նույն տեմպերով շարունակվի, ապա էական բարդություններ ենք ունենալու պետական պարտքի կառավարման հետ կապված։ Պետական պարտքի առկա չափերը այսօր իսկ հեռանկարային առումով լուրջ բեռ են ստեղծում քաղաքացիների ու տնտեսվարողների ուսերին՝ խոչընդոտելով տնտեսական զարգացումը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վաղը կբեկանվի՞ Ավետիք Չալաբյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը. «Փաստ»Հնդկաստանը կոչ է անում արագ հասնել Գազայում կրակի դադարեցմանըԳեղարքունիքի մարզի 7 գյուղերում 24 ժամ ջուր չի լինիՊարսից ծոցի երկրներն աջակցել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերինՆատաշա Կորոլյովան հիշել է Տարզանի հետ ամուսնական առաջին գիշերըՎիետնամում թայֆունի հետևանքով 59 մարդ է զոհվել կամ անհետ կորելՈւկրաինան զենք ու ռազմամթերք կարտադրի գետնի տակ. ԶելենսկիՇվեդիան 440 մլն դոլարի օգնության փաթեթ է հատկացրել Ուկրաինային«Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ». Մեսրոպ Առաքելյան Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել․ քաղաքացիներին տեղափոխել են ափԱՀ պաշտոնյաները շարունակում են պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ. Բաղունցը՝ Ալեն ՍիմոնյանինՀոկտեմբերի 26-ի ընտրությունը վճռական հանրաքվե է. ԿոբախիձեԲանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են. ՀրապարակՀՀ-ն տեղյակ է Ադրբեջանը Նախիջևանին միացնող կոմունիկացիաների բացման հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին․ ՀաջիզադեԵթե հայ քրիստոնյա են, գիտեն, որ Մայր Տաճարի վերաօծումն է, իրենք պետք է վեր կենային ու գային. ԱջապահյանԱվանեսյանը շարունակում է առաջադիմել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակըՀնդկաստանը և ԱՄՆ-ն զորավարժություններ են սկսել Պակիստանի հետ սահմանինԳլենդելի հայկական եկեղեցու նկուղում Բինգո խաղամոլների ակումբ է գործումԱրցախցիների հայրենադարձումը տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայմաններից է․ ԽաչատրյանՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըԴավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածը վերակառուցվում էՀայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել էԳերմանիան ցամաքային սահմանների ժամանակավոր հսկողություն է սահմանելԲաքուն ոչ մի թուղթ չի ստորագրելու, ՀՀ ղեկավարությունը լռում է Ադրբեջանի տարածքային պահանջների մասին․ ադրբեջանագետ«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՄհեր Գրիգորյանը հայտարարեց Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասինՍեպտեմբերի 22-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մեր շատ կարևոր հավաքը. Սրբազան (տեսանյութ)Սասուն Բադասյանին ազատեցին 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնիցՄիրզոյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ․ նոր մանրամասներԵս իմ բոլոր խոսքերի համար պատասխանատու եմ․ Բագրատ ՍրբազանԽաչատուրյանը Ջիբութիում ՀՀ դեսպան է նշանակելՍիմոնյանը Լյուքսեմբուրգի փոխվարչապետին է ներկայացրել խաղաղության հասնելու ՀՀ տեսլականըՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահացությունների թիվը հասել է 3-իՀՀ դիրքորոշումը տարածաշրջանում տևական խաղաղության հասելն է․ նախագահը՝ Լիտվայի նախկին նախագահինՀայաստանում էապես կխստացվեն էլեկտրական սկուտերների օգտագործման կանոններըԳոգարան գյուղի բնակիչները պահանջով դիմել են Սպիտակ համայնքի ղեկավարինԱյսօր մենք գործ ունենք լիարժեք ապօրինության, անբարոյականության և անարդարության հետ. Ցոլակ ԱկոպյանԴեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիաՈրքան ժամանակները խորանում են, այդքան այդ մարդկանց վախից բխած ցինիզմն ու լկտիության գերադրական աստիճանն արտայատվում է. ՍրբազանԱրցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է. Տիգրան ԱբրահամյանՔննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցըՈւղիղ․ Սրբազանն ու աջակիցները հավաքվել են Սուրբ Աննա եկեղեցու բակումԱլեն Սիմոնյանը ստում է. ցավոք, Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում է, և նրա հասցեին կարող են բազմաթիվ հայտարարություններ անել. Մետաքսե ՀակոբյանՀնդկաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքըԻմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը, չասեմ սենաացիոն, բայց շատ հետաքրքիր է լինելու. Հրայր Թովմասյան (տեսանյութ)Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Աննա Հակոբյանը հանդիպել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության Շանդունի նահանգային մշտական կոմիտեի անդամի հետԱվտովթար՝ Պռոշյան գյուղում. բախվել են «Kia Sorrento»-ն, «Nissan»-ը և «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավորՇնորհավորում եմ Ադրբեջանի հայ լոբբիստներին, Բաքվի հետ երկկողմ բանակցությունն իրենց շահերից է բխում (տեսանյութ)
Ամենադիտված