Բայերը կրկնել է Բավարիայի՝ 32-խաղյա անպարտելի շարքը
SportԼևերկուզենի «Բայերը», հաղթելով «Հայդենհայմի» հետ Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի վերջին խաղում (1:2), կրկնել է «Բավարիայի»՝ 2019–2020 թվականների նվաճումը, երբ մյունխենյան ակումբը բոլոր մրցաշարերում 32 խաղում անընդմեջ չէր պարտվել։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ընթացիկ մրցաշրջանում «Բայերը» տարել է 28 հաղթանակ և չորս անգամ ոչ-ոքի խաղացել՝ առանց որևէ պարտության:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 22 տուրից հետո Խաբի Ալոնսոյի թիմը վաստակել է 58 միավոր և այս պահին գլխավորում են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Բավարիային» գերազանցելով 8 միավորով. վերջինս, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել:
Բունդեսլիգայի հաջորդ տուրում «Բայերը» կխաղա «Մայնցի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին։