Զբոսաշրջիկները հայտնել են Թաիլանդում նոր վիրուսի մասին
Other![Զբոսաշրջիկները հայտնել են Թաիլանդում նոր վիրուսի մասին](/timthumb.php?src=disc/20-02-24/327ac58ad0a3a6ae969261fb454f68e2.jpg&w=780)
Զբոսաշրջիկները հայտնում են Թաիլանդում նոր վիրուսի մասին։ Այս մասին հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
Ըստ ճանապարհորդների՝ հիվանդները մի քանի շաբաթ տառապում են սաստիկ հազից և բարձր ջերմությունից, իսկ բժիշկները չեն կարողանում ճշգրիտ ախտորոշում տալ։ Նշվում է, որ հիվանդների ջերմաստիճանը մոտ 39 աստիճան է։
Զբոսաշրջիկները պնդում են, որ տեղացի բժիշկների կողմից նշանակված խորխաբեր և հակավիրուսային դեղամիջոցներն իրենց չեն օգնում։ Ընդ որում, որոշ բժիշկներ պնդում են, որ դա գրիպ է, մյուսները պնդում են բակտերիալ վարակի մասին։
![](banners/armflix.jpg)