Փաշինյանը Փարիզում կմասնակցի Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը. L' Humanité
Political![Փաշինյանը Փարիզում կմասնակցի Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը. L' Humanité](/timthumb.php?src=disc/20-02-24/957d4c59bfc37d45cd84d67c76bfbc9d.jpg&w=780)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում փետրվարի 21-ին կմասնակցի ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանսիական L' Humanité պարբերականը:
«Արարողությունը տեղի կունենա վաղը` փետրվարի 21-ին՝ Մանուշյանի գնդակահարությունից 80 տարի անց»,- ասված է պարբերականում:
Ըստ աղբյուրի՝ պանթեոնում հուղարկավորվելու է նաև Մանուշյանի կինը՝ Մելինե Մանուշյանը, ով նույնպես դիմադրության մասնակիցներից է եղել:
![](banners/armflix.jpg)