No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE 

Իշխանությունների 10 «հարվածը» հայ ժողովրդին

Analytical
Որքան էլ որ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ հեղափոխությունից հետո մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, իրենք էլ` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վարում են միայն ու միայն ՀՀ ազգային շահերից բխող քաղաքականություն, փաստերը խոսում են տրամագծորեն հակառակ իրողության մասին։ Ներկայացնենք 10 կետ, որոնք լավագույնս ի ցույց են դնում այն, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը քանդել ու քանդում Հայաստանը` հարվածելով հայ ժողովրդի կենսական շահերին։
 
1) Խաղաղ բանակցությունների ձախողում և 44-օրյա պատերազմ, որի արդյունքում՝ 5000 զոհ, ավելի քան 10 հազար վիրավոր, մեծ թվով գերիներ, էթնիկ զտում Արցախում, Արցախի հայաթափում և Պրահայում Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչում։ Իրական սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ մասնավորապես այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով և բանակի ու ազգային անվտանգության համակարգերի փլուզմամբ պայմանավորված:
 
2) Սփյուռքի նախարարության լուծարում և այդ կառույցի փոխարեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ներդրում, որի ղեկավար Զարեհ Սինանյանը պատմական մինիմումի հասցրեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակը՝ անվստահություն սերմանելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում և պայքար մղելով պետեկանամետ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ իշխանամետ սփյուռք ձևավորելու համար։
 
3) Գյուղատնտեսության նախարարության լուծարում, ինչի արդյունքում Հայաստանի տնտեսության երբեմնի առաջատար ճյուղը տարեցտարի նորանոր անկումներ է գրանցում, իսկ գյուղացիները հայտնվել են «եղունգ ունես` գլուխդ քորի» իրավիճակում։ Հայաստանում նախորդ տարի 13 հազար տոննայով քիչ կարտոֆիլ է հավաքվել, բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի բերքը նվազել է շուրջ 17 հազար տոննայով, խաղողինը՝ 11 հազար տոննայով։ Նախորդ հինգ տարիների համեմատ զգալիորեն պակասել է կենդանական ծագման արտադրանքը։ Անասունների գլխաքանակը նույնպես նվազել է։ Նախորդ տարի  Հայաստանում հաշվարկվել է շուրջ 560 հազար կենդանի՝ 54 հազարով պակաս 22-ի համեմատ։ 
 
4) Իշխանությունները և անձամբ Փաշինյանը շինծու գաղափարների ներքո հետևողական պայքար են մղում ՀՀ խորհրդանիշների՝ դրոշի, օրհներգի, զինանշանի դեմ, տուրք տալով Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին։ Այդ հակահայկական փոփոխությունները փորձ է արվում ներկայացնել նոր Սահմանադրության փաթեթավորմամբ:
 
5) Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում, աղքատության խորացում։ 2018 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը 23.5% էր, իսկ վերջին ամփոփված տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 24.8%։
 
6) Պետական պարտքի ավելացում, որը, ըստ էության, փակելու են սերունդները։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանի պետական պարտքը հասել է 11 մլրդ 845 մլն դոլարի։ Մեկ տարի առաջ 10 մլրդ 638 միլիոն էր։ Իսկ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 6,7 միլիարդ էր։ Այս ընթացքում հասցրել են պարտքն ավելացնել 5,1 մլրդ դոլարով կամ ավելի քան 76 տոկոսով։ Նույն տեմպերով՝ ևս մեկ տարի, և պարտքն այս իշխանության օրոք կկրկնապատկվի։
 
7) Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների քայքայում, որի գլխավոր նպատակը հայ ժողովրդի հոգևոր հիմքերի խարխլումն է։
 
8) Նիկոլ Փաշինյանը և թիմակիցներն ակնհայտորեն փորձել և փորձում են խարխլել ավանդական ընտանիքի մոդելը՝ առաջ մղելով Ստամբուլյան կոնվենցիան և ընդունելով օրենսդրական նախաձեռնություններ, որոնց նպատակը հենց այդ ծրագրի իրագործմանը հասնելն է։ Դիցուք` իշխող քաղաքակամ ուժի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է այսուհետ ընտանիքի անդամներ (հետևաբար՝ նաև ընտանիք) համարել զուգընկերներին և նախկին զուգընկերներին, այդ թվում՝ միասեռականներին (համասեռամոլներին), որոնք, ըստ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության, այսօր օրինական ամուսնություն գրանցել չեն կարող։
 
9) Փաշինյանի օրոք Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիները փաստի առաջ են կանգնել։ Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Սա ոչ այնքան տնտեսական բաղադրիչ պարունակող ծրագիր է, որքան Փաշինյանի հերթական հայաթափման նախագիծն է:
 
10) Որքան էլ որ իշխանությունները հայտարարում են, թե քաղաքացին իրենց համար տուգանքի մատերիալ չէ, վճարները, որոնք ավելացել են և որոնք լրջորեն հարվածելու են քաղաքացու գրպանին վկայում են հակառակի մասին։ Թվարկենք ընդամենը մի քանիսը` եկամուտների համընդհանուր հայտարարագրում, գույքահարկի թանկացում, տաքսիների տուրքերի ավելացում, Երևանում հանրային տրանսպորտի թանկացում, կարմիր գծերի թանկացում և այլն։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
No hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61
Most Popular