Ձորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը
Emergency Case![Ձորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը](/timthumb.php?src=disc/25-02-24/e1b4fb4b7bca3b29eada58edc163705d.jpg&w=780)
Փետրվարի 25-ին, ժամը 12։59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը, տուժածներ չկան. ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ուղղել են «Opel» մակնիշի ավտոմեքենան։
![](banners/armflix.jpg)