53-ամյա Նաոմի Քեմփբելը ցուցադրել է իր կազմվածքը` բաց կրծկալով (լուսանկարներ)
Leisure![53-ամյա Նաոմի Քեմփբելը ցուցադրել է իր կազմվածքը` բաց կրծկալով (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/25-02-24/2e802ed2c85817b4972b517180e90da3.jpg&w=780)
90-ականների սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հանրության առաջ դուրս է եկել բաց հագուստով։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail-ի կայքում։
53-ամյա Նաոմի Քեմփբելը քայլել է Dolce & Gabbana-ի ցուցադրությանը, որը կայացել է Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Պոդիոյի աստղը կրել է ժանյակավոր կրծկալ, բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստ, ազդրից բարձր կտրվածքով կիսաշրջազգեստ, ձեռնոցներ և շղարշով գլխարկ։ Կրունկներով կոշիկներն ամբողջացրել են տեսքը։
2021 թվականի մայիսին Նաոմի Քեմփբելն առաջին անգամ մայր է դարձել։ 2022 թվականի փետրվարին Նաոմի Քեմփբելը և նրա դուստրը դարձել են Vogue ամսագրի բրիտանական տարբերակի շապիկի դեմքը։
Անցած ամառ մոդելը հայտարարել է որդու ծննդյան մասին՝ լուսանկար հրապարակելով երեխան գրկին։ Սուպերմոդելը թաքցրել է նորածնի դեմքը։
![](disc/25-02-24/e8bad4c2e2c3a5158857f9be540509d0.jpg)
![](disc/25-02-24/e71ae50dd9e9deb2e5930c1bc493a6be.jpg)
![](disc/25-02-24/da5c65265674d2d0bfee8f9d89e68b33.jpg)
![](banners/armflix.jpg)