Աննա Հակոբյանը Հունաստանի վարչապետի տիկնոջ հետ այցելել է Աթենքի հայկական «Քալֆայան» պատկերասրահ
Society![Աննա Հակոբյանը Հունաստանի վարչապետի տիկնոջ հետ այցելել է Աթենքի հայկական «Քալֆայան» պատկերասրահ](/timthumb.php?src=disc/27-02-24/8def0bd2b0a9f137aca93589b37a8853.jpg&w=780)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Հունաստանի կառավարություն, որտեղ նրանց դիմավորել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և նրա տիկինը` Մարևա Գրաբովկի Միցոտակիսը:
Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի առանձնազրույցը:
Առանձին կայացել է նաև Աննա Հակոբյանի և Մարևա Գրաբովկի Միցոտակիսի հանդիպումը, որին հաջորդել է նրանց այցելությունն Աթենքի hայկական «Քալֆայան» պատկերասրահ, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
![](disc/27-02-24/24c970aac7b58a1c079953f4ea2d5056.jpg)
![](disc/27-02-24/09ee53baff0a57d2abc8e609495ed9e0.jpg)
![](disc/27-02-24/4eff947e60ceb546d176449b57120a9f.jpg)
![](banners/armflix.jpg)