Արևմտյան զինվորականները տեսականորեն կարող են մասնակցել Ուկրաինայում պատերազմին. Ֆրանսիայի ԱԳՆ
World Press
Արևմտյան զինվորականները տեսականորեն կարող են մասնակցել «հատուկ գործողություններին» Ուկրաինայի տարածքում՝ առանց ռազմական գործողությունների ներգրավվելու, ֆրանսիացի խորհրդարանականների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։ Նրա խոսքով, անհրաժեշտ է «դիտարկել Ուկրաինային աջակցության նոր ձևեր, որոնք կարող են ուղղված լինել կոնկրետ կարիքներին»։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ նման կարիքները կարող են ներառել կիբեր պաշտպանությունը, Ուկրաինայում զենքի արտադրությունը և ականազերծումը։ «Որոշ դեպքերում նման գործողությունները կարող են պահանջել արևմտյան զինվորականների ներկայություն ուկրաինական տարածքում՝ առանց պատերազմին մասնակցելու շեմը անցնելու», - նշել է Սեժուրնեն։
Նա նաև ասել է, որ հաշվի առնելով ռուսական հարձակումները և այն ապակայունացումը, որը նրանք առաջացնում են Եվրոպայում, «Ուկրաինային աջակցությունը պետք է մեծանա»:
