Երևան համայնքը երկու ընտանիքի կապահովի ժամանակավոր բնակության վայրով․ քաղաքապետի խոսնակ
BlogosphereՔանի որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի զավթած տարածքների ապամոնտաժման հետ կապված հուզական տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ մարդկանց փողոցում թողնելու վերաբերյալ և այլն, ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ հատվածում փաստացի բնակվում է երկու ընտանիք, որոնց Երևան համայնքը կապահովի ժամանակավոր բնակության վայրով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։