«Mercedes»-ը բախվել է քարերին և հողաթմբերին՝ հայտնվել դաշտում․ հայր և որդի տեղափոխվել են հիվանդանոց
Emergency CaseՓետրվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 20։50-ի սահմաներում Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Արայիկ Ն․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արայիկ Ն․-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Գևորգ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։
Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։