Կադիրովը գնահատել է Պուտինի աշխատանքը
World![Կադիրովը գնահատել է Պուտինի աշխատանքը](/timthumb.php?src=disc/02-03-24/2fd04b4f1bcee63c1e7a8ac68237a65f.jpg&w=780)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գնահատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը հատուկ ռազմական գործողության պայմաններում: Համապատասխան գրառումը հայտնվել է նրա Telegram–յան ալիքում։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահական ընտրությունները կանցնեն աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում և շարունակվող հատուկ ռազմական գործողության պայմաններում։ «Մենք վկա ենք այն տիտանական աշխատանքին, որը մեր ազգային առաջնորդ, նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն անում է Ռուսաստանի, նրա անվտանգության ու ինքնիշխանության ամրապնդման և քաղաքացիների սոցիալ-տնտեսական զարգացման ու բարեկեցության մակարդակը բարձրացնելու համար»,- ասել է Կադիրովը։
Բացի այդ, նա նշել է, որ ընտրությունների օրը «անհրաժեշտ է գիտակցել սեփական քաղաքացիական դիրքորոշումը» և «աջակցել արժանի թեկնածուին»։
![](banners/armflix.jpg)