Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

Ընտրություններին Փաշինյանին պետք է ոչ միայն հաղթել ջախջախիչ արդյունքով, այլև պատրաստ լինել պաշտպանել սեփական քվեն փողոցային պայքարով․ Արմեն Աշոտյան

Political

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն պատասխանել քաղաքացիներին հուզող 5 հարցերին։

Կարեն Նավասարդյան․ Մենք երկուշաբթի օրը տեսանք, որ Ձեզ արգելեցին մասնակցել ԵԺԿ ժողովին։ Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում։

Արմեն Աշոտյան․ Եվրոպական ամենաազդեցիկ և իշխող կուսակցության Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գալիք համագումարին իմ որպես ՀՀԿ պատվիրակության ղեկավար, մասնակցության խոչընդոտումը լրացուցիչ ցայտուն ապացույց է կալանքը, որպես քաղաքական գործունեության խոչընդոտում կիրառելու և ինձ բացառապես քաղաքական հետապնդման ենթարկելու մասին։

Չէ՞ որ դատարանի դահլիճում ես հրապարակավ հայտարարեցի, որ կարևորագույն քաղաքական միջոցառմանը մասնակցելուց հետո պատրաստ եմ վերադառնալ քրեակատարողական հիմնարկ։

Փաշինյանը անթաքույց է և խանդում է ՀՀԿ-ին, և փորձում է լռեցնել միջազգային հարթակներում։ Պատահական չէ, որ ըստ հավաստի լուրերի՝ նրանք փորձում են իրենց քիթը խոթել քրիստոնեա-դեմոկրատական արժեքներ դավանող եվրոպական այդ ընտանիք, որտեղ ՔՊ-ի նման պոպուլիստների և նեոբոլշևիկների տեղը չէ։ Նրանք հույս ունեն, որ իրենց գեոպոլիտիկ խաղերը փակեցին այդ քաղաքական խմբավորման ռադիկալ-պոպոլիստներ լինելու հանգամանքը, սակայն նրանց տոքսիկ լինելու մասին ոչ ոք չի մոռացել։

Ի վերջո, հետաքրքիր կլինի հետևել ՔՊ-ի ԵԺԿ մտնելու ջանքերին այն ժամանակ, նույն ԵԺԿ-ն մի քանի անգամ, այդ թվում` հատուկ բանաձևով ինձ ճանաչել է քաղաքական բանտարկյալ, ում ապօրինի կալանավորմամբ այդ նույն ՔՊ-ի որոշումն է։

Արթուր Նահապետյան․ Աշոտյան ջան, Զելենսկին պատրաստվում է գալ Հայաստան, ի՞նչ նոր արհավիրք կբերի դա մեզ։

Արմեն Աշոտյան․ Զելենսկիի` Հայաստան հնարավոր այցի մասին կարծիքս հայտնել եմ. նա եղբայրական ուկրաինական ժողովրդի ամենասպասված ներկայացուցիչը չէ։ Գեոպոլիտիկ քննարկումներից բացի հայտնի է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարը ամենաադրբեջանամետ մի շարք հայտարարությունների հեղինակն է։

Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր փորձում են կապել ուկրաինական ղեկավարության հակահայկական դիրքորոշումները Ղրիմի խնդրով, ուզում եմ հիշեցնել մի պատմական հանգամանք։ Ղրիմի հարցը ծագել է 2014 թվականին, իսկ Ուկրաինան սատարել է Ադրբեջանին գրեթե անմիջապես ԽՍՀՄ փլուզումից հետո, դեռևս անցած դարի 90-ականներից, և այդ դիրքորոշումը արտահայտել է թե ՄԱԿ-ում, թե ԵԱՀԿ-ում, թե ԵԽ-ում։

Սակայն անկախ ուկրաինական տարբեր ղեկավարների դիրքորոշումից, հայ և ուկրաինացի ժողովուրդների մակարդակով մշտապես եղել են և պահպանվել են ջերմ, եղբայրական հարաբերություններ, իսկ 300,000-անոց հայ համայնքը Ուկրաինայում ծառայել է որպես երկու ժողովուրդներին կամրջող կառույց։

Պատահական չէ, որ Լվովում գտնվող հայկական եկեղեցին ներառված է UNESCO-ի նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Զելենսկիի այցի շուրջ քննարկումներից մեկ այլ դրվագ էլ հիշեցի։ 2019 թվականի ապրիլի 24-ին ռուսական РТР ալիքով Նիկոլ Փաշինյանը, մոռանալով, որ իր երկրում սգո օր է, բերանը բաց, ժպտալով ուղիղ եթերում նորընտիր Զելենսկիին խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պիտի շփվել Պուտինի հետ։ Օ, ժամանակներ, օ, բարքեր։

Կառմեն Իսահակյան․ Դուք անընդհատ նշում եք, որ միակ փրկությունը Նիկոլից ազատվելն է, վերցնենք չազատված Ադրբեջանը նորից հարձակվում է, էդ պահին ի՞նչ պետք է անել։

Արմեն Աշոտյան․ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ասում էինք, որ եթե չազատվենք Նիկոլից, կկորցնենք Արցախը։ Ցավոք, այդպես էլ եղավ։ Ու անգամ դրանից հետո, որպես ժողովուրդ, դասեր չքաղեցինք և դեռևս հանդուրժում ենք Նիկոլի «Վարչապետությունը»։ Ուստի Ձեր հարցը դաժան է, բայց ճշմարիտ։ Եթե չազատվեցինք Նիկոլից հիմա, կկորցնենք Հայաստանը, սա մեր գլխին կախված վտանգ է, օրեցօր առավել իրական դարձող սպառնալիք է։

Եթե մենք կրկին ուշացնենք և Ձեր նկարագրած սցենարը դառնա իրականություն, ապա անքննելի է և միանշանակ, որ պետք է ազգովի, միասնաբար դիմակայենք Ադրբեջանի հարձակմանը, միաժամանակ գիտակցելով, որ Հայաստանը ղեկավարվում է դրսի օկուպացիոն ռեժիմի կողմից, ինչը դժվարացնելու է մեր պայքարը ագրեսորի դեմ (44-օրյա պատերազմը վկա)։

Հայաստանի անվտանգային համակարգը փլուզված է թե ներպետական, թե միջազգային գործիքակազմով, և այս մասին խոստովանում է նաև Փաշինյանը։ Մենք, հայերս, մի դառը խոսք ունենք. դժվար իրավիճակներում սիրում ենք կատակել, թե մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա։ Սակայն անգամ այս լավատեսական հոռետեսությունը չափազանցված է այսօր, քանզի քանի Նիկոլը վարչապետ է, մեր վիճակը հա վատանալու է, ամեն օր, ամեն ամիս արվելու է երբեք չի կայունացնելու։

Կարեն Եղիազարյան․ Արդեն 7 ամսից ավելի է Նիկոլի պատճառով փակի տակ եք, ի՞նչ է Ձեր մեջ փոխվել այս 7 ամսում, հա՛մ լավն ասեք, հա՛մ վատը։

Արմեն Աշոտյան․ Իրականում արդեն 9 ամիս է, ինչ գտնվում եմ անազատության մեջ և պիտի խոստովանեմ,որ սա, իրոք, լրջագույն փորձություն է ցանկացած մարդու համար։ Անշուշտ, ամենամեծ խնդիրը ընտանիքից կտրված լինելու հանգամանքն է, որը հաղթահարում եմ մտքով, սրտով, հոգով և աղոթքներով իմ զավակների, իմ տիկնոջ, իմ հարազատների կողքին լինելով։

Մեծ ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին, որը նույնպես քաղաքական բանտարկյալ էր սովետական տարիներին, գրում էր, որ բանտը դա ժամանակի ավելցուկն է տարածության պակասի պարագայում։ Ես սիրում եմ կոմպենսացնել ֆիզիկական տարածության սահմանափակումները ալտերնատիվ  «տարածքներում»՝ հոգևոր, ստեղծարար, մշակութային, տեղեկատվական։

Ստեղծված պայմաններում կենցաղավարության որոշակի փոփոխությունները անխուսափելի են, բայց դրանք շատ երկրորդային են։ Մենթալ-հոգեբանական դաշտում ամենակարեւորը դեպի Բարձրյալ ճանապարհի վերագտնում է սեփական անձի համապարփակ և ազնիվ վերլուծության միջոցով, որովհետև Տերը երբեք ունակություններից ավել փորձություն չի դնում մեր ուսերին։

Անարդար կալանավորումը գաղափարներից չհրաժարվելու համար նաև հատուկ է Հանրապետական կուսակցության պատմությանը, ում հիմնադիրները Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը և այլք, շատ ավելի դժվար ժամանակներում և դաժան պայմաններում են շարունակել իրենց պայքարը բռնապետական երկրի բանտերում։

Իսկ բացասական փոփոխություններից են օրինակ, ֆիզիկական ակտիվության պակասը և նիկոտինի և կոֆեինի ավելացումը։ Իհարկե, շատ նեգատիվ է ազդում նաև, հատկապես քաղաքական իմաստով, տեղեկատվական հոսքի պակասը և ուշացումը։ Առիթից օգտվելով` ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել հազարավոր մարդկանց, ում ուշադրությունը, սրտացավությունը և ազնվությունը օգնում են հաղթահարել բոլոր դժվարությունները թե ինձ, թե իմ ընտանիքին։

Աննա Սարկիսովա․ Հնարավո՞ր է ընտրություններով Նիկոլին հաղթել, թե միևնույն է, պետք է բողոքի ակցիաներ լինեն։

Արմեն Աշոտյան․ Ուղիղ ասենք. հանուն սեփական իշխանության Նիկոլը ունակ էր Հայրենիք հանձնել, մարդ զոհել, ընտրությունները ի՞նչ են, որ դրանք էլ ոտնակոխ անի։ Թե ինչի է նա ընդունակ նաև ընտրություններից առաջ, ընթացքում և հետո, պետք չէ հիշեցնել (ՏԻՄ ընտրություններից սկսած)։

Ուստի ընտրություններին նրան պետք է ոչ միայն հաղթել ջախջախիչ արդյունքով, այլև պատրաստ լինել պաշտպանել սեփական քվեն փողոցային պայքարով։ Ի դեպ, քաղաքացիները կարծում են, որ ժողովրդավար դիտվելու համար տվյալ երկրում պետք է գոնե մեկ անգամ ընտրություններով իշխանություն փոխվի։ Այս տեսակետից ևս նիկոլական Հայաստանը ժողովրդավար չէ, որովհետև նա եկել է իշխանության զավթումով։ Ուզում եմ նաև ընդգծել. Հայաստանում 2018-ից հետո բոլոր ընտրությունների անցկացումը միֆ է, կեղծիք։

2018-ի ընտրությունները հրճվանքի ընտրություններ էին, 2021-ինը ցավի։ Իսկ հիմա ես տեսնում եմ, որ Նիկոլը հող է նախապատրաստում, որ գալիք ընտրություններն էլ լինեն վախի ընտրություններ։ Մի կողմից նա երկրի ներսում է ստեղծում վախի մթնոլորտ` հետապնդելով և կալանավորելով իր քաղաքական ընդդիմախոսներին։

Մյուս կողմից էլ նա խրախուսում է արտաքին սպառնալիքներից ներսում վախի մթնոլորտի ձևավորումը։ Իր պատկերացումով հայ ժողովուրդը պիտի վախենա Նիկոլից և Ալիևից, որպեսզի ամրապնդի Փաշինյանի իշխանությունը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ  

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

«Նուբարաշեն» ՔԿՀ

01.03.2024

Հետևե՛ք -ին Youtube-ում`
More civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmen
Most Popular