USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Փաշինյանը Հայաստանում առաջ է տանում Արևմուտքի՝ Ուկրաինայում ձախողված խաղը

Analytical

Ռուս-ուկրաինական պատերազմից մեկ տարի անց ակնհայտ է դարձել, որ ուկրաինական քեյսով Մոսկվային ծնկի բերելու ծրագիրը ձախողվել է: Այս մասին արդեն բարձրաձայն հայտարարում են ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն ու հեղինակավոր պարբերականները: Մինչդեռ ՌԴ–ի դեմ Արևմուտքի մշակած ծրագիրը բավական խորքային  և ամբիցիոզ էր, իսկ խաղատախտակին ոչ միայն Ուկրաինան էր, այլ նաև Հայաստանը:

2014 թ. «Մայդան»-ից հետո, որը քաղաքական քավորը, հիշեցնենք, հենց Արևմուտքն էր՝ ԿՀՎ-ն Ուկրաինայում ստեղծել է լրտեսական 6 բազա` 12 օբյեկտներով, որոնք տեղակայված էին Ռուսաստանի սահմանի երկայնքով։ Եվ այս ամենը, բնականաբար, Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ փոխգործակցությամբ։ 2016 թվականից ամերիկյան հատուկ ծառայություններն ակտիվ աշխատում են ուկրաինական հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումների սպաների հետ՝ ակտիվորեն նախապատրաստելով Ուկրաինային ՌԴ–ի հետ ռազմական բախմանը: Հիմա ամենահետաքրքիրը. այս մասին գրում է ոչ թե ռուսական քարոզչամեքենան, այլ ամերիկյան` «The New York Times»-ը:  2014-ից ի վեր զինելով Ուկրաինային և վերջինիս քաղաքական էլիտային խոստանալով անվերապահ աջակցություն՝ ԱՄՆ-ն նպատակ էր հետապնդում Կիևի ձեռքերով հարվածել ՌԴ-ին: Հարվածը, սակայն, այն ուժգնության չէր, ինչպիսին ակնկալում էր Արևմուտքը: Տնտեսական սանկցիաները ՌԴ–ի դեմ փաստացի հակառակ էֆեկտը տվեցին՝ առավելապես հարվածելով արևմտյան երկրների տնտեսություններին: Ինչ վերաբերվում է ՌԴ-ին, ապա ռուսական միկրոէլեկտրոնիկայի, անլար և արբանյակային նավիգացիոն համակարգերի և պատժամիջոցների ենթակա այլ կարևոր բաղադրիչների ներմուծումն արդեն իսկ վերականգնվել է մինչև 2022 թվականի սկզբի մակարդակը, իսկ տնտեսությունը շարունակում է աճել: Արևմուտքին չհաջողվեց ՌԴ-ին ծնկի բերել նաև ռազմական առումով: Ռուսական զինված ուժերը մեկը մյուս հետևից ռազմավարական նշանակության օբյեկտներ և բնակավայրեր են գրավում՝ իրենց դիմաց ունենալով առանց Արևմուտքի օգնության մնացած ուկրաինական փոքրաքանակ ուժերին:

Իսկ այժմ ամենահետաքրքիրը: Բանն այն է, որ ՌԴ–ի դեմ մշակած գլոբած ծրագրի մեջ իր դերն ուներ նաև Հայաստանը: Արևմուտքի խաղադրույքը 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վրա էր, որի արդյունքում Հայաստանում պետք է իշխանության գային պրո-արևմտյան ուժերը և վերջիններիս օգնությամբ ՌԴ-ն դուրս մղվեր Հարավային Կովկասից: Այս ծրագիրը հաջողությամբ իրականացվեց: 2018-ից հետո մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանը և նրա պրո-արևմտյան կողմնորոշում ունեցող թիմակիցները իրենց հակառուսական հռետորաբանությամբ և քայլերով հետզհետե բարձրացնում էին ՌԴ–ի հետ հարաբերությունների լարվածության մակարդակը: Այս հարցում Փաշինյանին օգնում էին նաև արևմտյան գրանտներով և հատկապես Սորոսի հիմնադրամից սնվող ՀԿ-ները, որոնց դերը 2018-ի հեղափոխության մեջ նույնպես չի կարելի թերագնահատել: 

Այսօր Արևմուտքն ինքն է փաստում, որ ուկրաինական քեյսը ձախողված է: Դիցուք՝ հեղինակավոր «The New York Times»-ը օրեր առաջ հանդես է եկել հոդվածով, որում գուժում է Ուկրաինայի մոտալուտ հավանական պարտությունը: Ինքը՝ Վլադիմիր Զելենսկին, հայտարարում է, որ եթե դաշնակիցները չկատարեն Ուկրաինային տրված խոստումները, ապա Ուկրաինան էլ իր հերթին ստիպված է լինելու «վերաիմաստավորել Արևմուտքի հետ հարաբերությունները»: 

Եվ չնայած այս հանգամանքին, ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, համառորեն շարունակում են Արևմուտքի պարտված խաղը՝ ՀՀ հաշվին: Նրանք ուղղակիորեն կամ սատելիտների միջոցով բարձրաձայնում են ՀԱՊԿ-ից դուրս գալու, 102-րդ ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու, ԵՄ անդամ դառնալու հայտ ներկայացնելու ծրագրերի մասին: Իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Ուկրաինայի պատերազմի արդյունքում ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, իսկ ԵՄ-ն Ուկրաինայի պատերազմից հետո միահամուռ է: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն իրականությունից կտրվել են և պարզապես իրագործում են Արևմուտքի գլոբալ ծրագիրը՝ հաշվի չառնելով ՀՀ և հայ ժողովրդի շահերը: Մի իրավիճակում, երբ պարզ է, որ ինչպես իրենք՝ արևմտյան փորձագետներն են նշում՝ հավաքական Արևմուտքը պարտվում է հավաքական Արևելքին:

Եթե ​​Արևմուտքը ֆիասկո կրի նաև Հարավային Կովկասում, ապա տարածաշրջանի դերը՝ որպես էներգետիկ միջանցք և առևտրային կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև, Մոսկվային լրացուցիչ լծակներ կհաղորդի ԵՄ-ի դեմ և կպահպանի ուժեղ վերահսկողություն սևծովյան ավելի լայն տարածաշրջանի վրա, որի մեջ մտնում են ՆԱՏՕ-ի մի քանի անդամ երկրներ: Նման սցենարը թույլ չտալու նպատակով՝ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով տարածաշրջանը վերածում է ՌԴ–ի հետ աշխարհաքաղաքական առճակատման թատերաբեմի՝ ուկրաինական խաղը տանուլ տալուց հետո այն շարունակելով Հայաստանում՝ զոհասեղանին դնելով հայ ժողովրդի կենսական շահերը և անվտանգությունը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular