Բարսելոնայի նոր մարզաշապիկը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան
SportԻսպանական «Բարսելոնան» ներկայացրել է Կանանց միջազգային օրվան նվիրված նոր մարզահագուստ։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 8-ին, իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի շրջանակում կկայանա «Բարսելոնա»- «Մալյորկա» հանդիպումը, որում կատալոնացիները խաղադաշտ դուրս կգան հատուկ մարզահագուստով։
Ներկայում կապտանռնագույնները 27 խաղից հետո վաստակել են 58 միավոր և Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում են՝ առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով 8 միավորով։ Երկրորդ տեղում «Ժիրոնան» է՝ նույնքան հանդիպումների արդյունքում վաստակելով 59 միավոր։