Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan 

10 միֆեր՝ Արևմուտքից սպասվող օգնության մասին

Political

Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանություններն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների, սկսել են իրագործել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի շրջադարձը դեպի Արևմուտք: Այս ընթացքում չի եղել նաև քարոզչական թեզերի պակաս, որոնք իշխանությունները փորձել են տարածել՝ հանրության մոտ ստեղծելով տպավորություն, որ միայն Արևմուտքի հետ սերտ համագործակցության արդյունքում Հայաստանն ի վիճակի կլինի հաղթահարել անվտանգային և տնտեսական մարտահրավերները: Իրականում այդ թեզերը ոչ այլ ինչ էին, քան սովորական միֆեր, որոնք էլ մենք այսօր կցրենք: Եվ այսպես՝

1․ Իշխանական թիմի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չզիջելով, հայտարարում էին, որ Նենսի Փելոսիի այցը Հայաստան նշանակում էր, որ ԱՄՆ–ն մեր կողմից է և ԱՄՆ-ն մեզ օգնելու է: Այդ այցից անցել է շուրջ մեկ տարի և սխալ կլինի ասել, որ ԱՄՆ մարտավարությունը ՀՀ–ի հետ հարաբերություններում որևէ փոփոխության է արժանացել: 

2․ Մակրոնի հայտարարությունները և հայերին սատարելու մասին նրա հայերեն հուզիչ գրառումները նշանակում են, որ Ֆրանսիան մեզ կօգնի։ (Մակրոնը հայտարարել է, որ պատժամիջոցներ չեն լինելու, անտեսել է Արցախի էթնիկ զտումները և երբեք չի այցելել Հայաստան՝ ի տարբերություն Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և այլն):

3. Քանի որ մենք դեմոկրատական ​​երկիր ենք, ժողովրդավարական Արեւմուտքը մեզ կօգնի։ Ի հեճուկս այս թեզի՝ Արևմուտքն Ալիևին հայտարարեց վստահելի գործընկեր, ավելին՝ ԵՄ հետ էներգետիկ նոր պայմանագիրը նոր թափ է հաղորդելու Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններին: ԱՄՆ ուղեղային կենտրոններից ամենահեղինակավորներից մեկը՝ Foreign policy in Focus կենտրոնը ծավալուն հոդված էր նվիրել՝ նկարագրելով Վաշինգտոնի որդեգրած ռազմավարությունը Բաքվի հետ հարաբերություններում: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի պլանավորման հիմքում Ադրբեջանն է:

4․ Արեւմուտքը մեզ կօգնի, եթե մենք դադարենք լինել ՌԴ դաշնակիցը և դուրս գանք ՀԱՊԿ-ից, այդ դեպքում մեզ կարող են ընդունել նաև ՆԱՏՕ: Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ ՆԱՏՕ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ ՆԱՏՕ–ում Հայաստանի հաշվին կազմակերպության ընդլայնման հնարավորությունը չեն դիտարկում։

5 Արևմուտքը մեզ կօգնի այնպես, ինչպես Ուկրաինային։ Արևմուտքը շատ ավելի լուրջ օգնություն ցույց տվեց Ուկրաինային, 250 միլիարդ դոլար և ամենաժամանակակից սպառազինություն, բայց հիմա նա լքում է Ուկրաինան՝ մենակ թողնելով նրան թշնամու հետ՝ ասելով, որ փողերը վերջացել են:

6. ԵՄ–ի հետ կապերի սերտացումը կհանգեցնի ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացմանը: Սակայն, օրեր առաջ եվրոպական խորհրդարանում հայտարարեցին, որ այս մասով դեռևս ընդամենը քննարկումներ են ընթանում և չկա ոչ մի կոնսենսուս: Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի ՀՀ քաղաքացիները հնարավորություն ստանան այցելել ԵՄ երկրներ առանց վիզայի, եթե անգամ Ռումինիայի և Բուլզարիայի քաղաքացիներն էին 12 տարի լավագույն ապագայի սպասման մեջ գտնվել: 

7. Արևմուտքը պատրաստ է շատ ավելի մեծ ֆինանսական ներդրումներ անել Հայաստանում, եթե մենք նվազեցնենք տնտեսական կախվածությունը ՌԴ-ից: Մինչդեռ, մինչ այս պահը ԵՄ–ի կողմից դեռ 2019-ին խոստացված 2,6 միլիարդ դոլարից որևէ տեղեկություն չկա, փոխադարձ առևտուրն էլ ԵՄ–ի հետ հասել է պատմական մինիմումի:

8. Եվրոպացի դիտորդները մեզ կօգնեն՝ իրենց ներկայությամբ ապահովելով մեր անվտանգությունը։ Եվրադիտորդները չօգնեցին ոչ բուն Հայաստանի վրա Սոթքում և այլ տարածքներում հարձակման, ոչ էլ Արցախի էթնիկ զտումների ժամանակ։

9. Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի, եթե Հայաստանի վրա հարձակում լինի կամ Արցախում էթնիկ զտումներ լինեն: Մինչդեռ հենց Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը, պատասխանելով հարցին, թե ԵՄ-ն որքանո՞վ կարող է ավելի խորը դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունը, շատ պարզ պատասխան հնչեց, որ ԵՄ-ն դա դիտարկում է ոչ թե Հայաստանի հետ առանձին, այլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ու այդ հարաբերությունից է կախված, թե ինչպիսին կլինի հետագա մերձեցումը ԵՄ-ի հետ: Իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Բաքվի դեմ պատժամիջոցները կարող են խաթարել խաղաղության գործընթացը:

10. Ֆրանսիան մեզ ռազմական օգնություն ցուցաբերեց։ Իրականում, Ֆրանսիան Հայաստանին ուղարկեց մարտական ​​մեքենաներ, որոնցից հենց իրենք են հրաժարվել 23 տարի առաջ, որոնցից հրաժարվել էր Ուկրաինան, որոնք չեն կարող անձնակազմին պաշտպանել հրթիռներից կամ անօդաչու թռչող սարքերից, և որոնք արտահանվում են աֆրիկյան ամենաաղքատ երկրներ՝ խաղաղապահ և հետախուզական առաքելությունների համար։

Ինչպես տեսնում ենք՝ վերը նշված միֆերի մի մասը արևմտյան պաշտոնյաներն են հերքել, մյուս մասի իրականացման համար էլ որևէ անհրաժեշտ նախապայման այս պահին չկա: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
In support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in Germany
Most Popular