Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 

Կանցկացվի Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը

Science and culture

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի օգոստոսի 5-9-ը կազմակերպում է Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի նպատակն է քննարկել սփյուռքում հայկական կրթօջախների կրթության առկա հիմնահարցերը, սահմանել նպատակները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման, նպատակներին հասնելու հաջորդական քայլերը:

Խորհրդաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել կրթական քաղաքականության և ռազմավարության հետ առնչություն ունեցող քննարկումներ, ինչպես նաև ներկայացնել մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումներ: Կրթական քաղաքականությունն ու ռազմավարությունը ներկայացվելու է լիագումար նիստերում կամ նեղ տարածաշրջանային կլոր սեղանների ձևաչափով քննարկումների ժամանակ: Մանկավարժական գիտագործնական բնույթի զեկուցումները ներկայացվելու են ոլորտային մասնախմբերում:

Խորհրաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել.

Սփյուռքում կրթության և դաստիարակության ոլորտում պետական քաղաքականությունը, ռազմավարական գերակայությունները, նպատակները, թիրախները.

Նպատակներին հասնելու ռազմավարական և մարտավարական քայլերը.

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից բխող գործողությունների շրջանակը և նպատակադրումները.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սփյուռքի կառույցների հետ համագործակցության ձևաչափերը և հեռանկարային հնարավորությունները.

Սփյուռքում կրթության և դաստիարակության գործի կազմակերպման, կրթական միջավայրի ձևավորման ուղղությունները.

Մանկավարժական մոտեցումների, նպատակների և խնդիրների վերհանում.

Ծրագրային, ուսումնամեթոդական և դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային պաշարների, գործընթացի իրականացում.

Կրթական տեխնոլոգիաների վերլուծություն, դասավանդման մեթոդների համադրում:

Խորհրդաժողովում քննարկումների թեմաների և զեկույցների հետ կապված՝ սփյուռքի կրթության և դաստիարակության ոլորտում գործող մարմինների, կազմակերպությունների և անձանց առաջարկություններն ակնկալվում է ստանալ մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը: Առաջարկությունների հիման վրա մշակված աշխատանքային ծրագիրը և օրակարգը կներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը՝ խորհրդաժողովին մասնակցելու հայտ ներկայացրածներին:

Լիագումար նիստերում ելույթի տևողությունը պետք է չգերազանցի 15 րոպեն, իսկ մասնախմբերում` 20 րոպեն: Խորհրդաժողովը գումարվում է հիմնականում բաց հրավերի ձևով, և դրան կարող է մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների մեկական ներկայացուցիչ: Թեմական և ուսումնական խորհուրդները, կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական և համայնքային կազմակերպությունները, հաստատությունները, ըստ նպատակահարմարության, կարող են հանդես գալ երկուսից ավելի ներկայացուցիչներով: Մասնակցելու համար պետք է լրացնել կից ներկայացված հայտը և այն փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մաշկույթի և սպորտի նախարարություն մինչև 2024թ. հուլիսի 15-ը (կցվում է) ներքոնշյալ էլեկտրոնային հասցեներով:

Գիտագործնական զեկույցների հարցում նախապատվությունը տրվելու է նորարարություններ և գործնական առաջարկություններ պարունակող զեկույցներին: Ակնկալվում է, որ զեկույցների առաջարկությունների հետ միասին հեղինակները 2 էջի սահմաններում ներկայացնեն զեկույցի սեղմագիր: Խորհրդաժողովի արդյունքում մեկ ամսվա ընթացքում ձևավորվում է հոդվածների ժողովածու, որը կհրապարակվի գիտական մամուլում, ինչպես նաև կտեղադրվի www.lib.armedu.am կայքի «Սփյուռք» բաժնում:

Խորհրդաժողովում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տվյալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջև քննարկման նյութ կարող են դառնալ նաև աշխատանքային ծրագրում չընդգրկված և տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրականորեն ազդել տվյալ երկրում կամ տարածաշրջանում հայեցի կրթության և դաստիարակության գործի կազմակերպման վրա:

Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանձնելու է մասնակիցների կեցության և սննդի ծախսերը (խորհրդաժողովի սկիզբն ու ավարտը համարվում են ծրագրով նախատեսված առաջին և վերջին միջոցառումները): Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:

Մասնակցության հայտերի պարզաբանումների, հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին.

Հետևե՛ք -ին Youtube-ում`
IDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US House
Most Popular