USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրում կստեղծվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Armenia

Մարտի 13-ին ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում մեկնարկեց «Մեղրաձոր համայնքի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագիրը։ 

Ծրագրի մեկնարկն ազդարարվեց Մեղրաձոր բնակավայրում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության միջև պայմանագրի ստորագրմամբ։
Ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Եգոր Կարապետյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը, «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ի նախագահ Աննա Բաղդասարյանը և այլ հյուրեր։

Մեղրաձոր բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծման ծրագիրն իրականացվում է 2023 թվականին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից հայտարարված համայնքների անվտանգային խնդիրների լուծման աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի հաղթող է ճանաչվել «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը։ 
Հայաստանում կան համայնքներ, որոնք, ըստ սահմանված չվացուցակի, գտնվում են սպասարկվող հրշեջ-փրկարարական ջոկատներից զգալի հեռավորության վրա: Հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները նշված վայրերում օբյեկտիվ պատճառներով երբեմն կանչի վայր են հասնում զգալի ուշացումով: Ուստի արագ և օպերատիվ արձագանքելու նպատակով առավել արդյունավետ է դիտարկվում հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեությունը և կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի առկայությունը, որի շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազեցվում են մարդկային կորուստները։

Հենց այս խնդիրների լուծման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության աջակցությամբ Մեղրաձոր բնակավայրում մեկնարկեցին հրշեջ կամավորական հենակետի ստեղծման աշխատանքները։  Ծաղկաձոր համայնքը միավորում է 6 գյուղ՝ շուրջ 6000 ընդհանուր բնակչությամբ։ Գտնվելով  անտառային հրդեհների բարձր ռիսկային գոտում՝ այդ տարածաշրջանի բնակիչներն իրական վտանգի տակ են։ Համայնքն ունի անտառածածկ և խոտածածկ 8500 քմ ընդհանուր տարածք։ Համայնքի բնակավայրերը գտնվում են Հրազդանի մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատից 16-30 կմ հեռավորության վրա, և արտակարգ դեպքերի, պատահարների ժամանակ հրշեջ-փրկարարներից տևական ժամանակ է պահանջվում տեղ հասնելու համար, մինչդեռ առաջին արձագանքման ժամանակի գործոնը կարևոր է կյանքեր փրկելու և վնասը նվազեցնելու առումով։  

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը նշեց․ «Մեղրաձոր համայնքում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծումը բխում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից որդեգրած՝ Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդման ռազմավարությունից, որի նպատակն է կրճատել հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, ինչպես նաև նվազեցնել պետությանն ու բնակչությանը հասցվող նյութական կորուստները: Ռազմավարության հիմքում ընկած է ՀՀ-ում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծումն այն համայնքներում, որոնք  գտնվում են սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներից հեռավորության վրա և ունեն դժվարանցանելի ճանապարհներ»։
Կամո Ցուցուլյանը հավելեց, որ հենակետերի ստեղծման նպատակով Փրկարար ծառայությունն աջակցում է կամավորների հավաքագրման գործընթացին, մշակել է կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստության ծրագիր, կամավորների մասնակցությամբ կազմակերպում է ուսումնավարժություններ, իրականացնում է կամավորների որակավորման գործընթաց, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ համայնքներին նվիրաբերում է հրշեջ-ավտոբաք: 

Իր խոսքում Կամո Ցուցուլյանը շեշտեց, որ ծրագրի իրականացման գործընթացում մեծ դերակատարում ունեն նաև մարզպետարանն ու համայնքները, որոնք իրենց հերթին հատկացնում են շինություն, հոգում են շինության պահպանման հետ կապված ծախսերը, հնարավորության սահմաններում ցուցաբերում են այլ աջակցություն՝ կամավորների հավաքագրման, ապահովագրության, գույք-սարքավորումներով ապահովման համար: ՓԾ տնօրենն անդրադարձավ նաև դոնոր կազմակերպություններին, որոնք հսկայածավալ աշխատանքներ են իրականացնում հենակետերի ստեղծման և կարողությունների զարգացման ուղղությամբ։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին, «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Բաղդասարյանը։ Վերջինս նշեց, որ հասարակական կազմակերպությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում կամավոր հիմունքներով է մասնակցում ծրագրին, քանի որ նպատակ ունեն ոչ միայն աջակցել աղետների նկատմամբ համայնքի դիմակայունության բարձրացմանը, հնարավոր անվտանգային և տնտեսական վնասների նվազեցմանը, այլ նաև խթանել կամավորական շարժումը՝ իրենց փոքրիկ լուման ունենալու երկրի անվտանգության բարձրացման գործում։
Շնորհավորելով ներկաներին և ողջունելով փաստաթղթի ստորագրումը՝ Ճապոնիայի դեսպանը կարևորեց համագործակցությունը, նշելով, որ Ճապոնիայում ճգնաժամերին արձագանքելու համակարգում հենց կամավորական աջակցությունն  է համարվում  ամենակարևոր աջակցող ուժը։ Դեսպանը բարձր գնահատեց ՆԳՆ փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  կամավորական շարժմանն աջակցությունը, որը տրամադրվում է վերջիններիս ավելի ուժեղացնելու և  հզորացնելու նպատակով։

Նշենք, որ ծրագրի շրջանակներում հենակետի հետագա շահագործման և կահավորման գործում պատասխանատվություն ունեն նաև Ծաղկաձոր խոշորացված համայնքը, որը հենակետին կտրամադրի անհատական պաշտպանության միջոցներ, գույք և սարքավորումներ, ինչպես նաև կկահավորի հրշեջ-փրկարարական հենակետը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից կիրականացվեն կամավորների վերապատրաստման ծրագրեր և կտրամադրվի հրշեջ-մեքենա։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular