USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ

Video

Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս Երևանի պարեկները թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են զիպ փականով 14 փաթեթ և ժապավենով փաթեթավորված շագանակագույն կոշտ զանգվածներ` ընդհանուր ավելի քան 21 գրամ: Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով` հետագայում նշված վայրերում տեղադրելու համար:

Մարտի 15-ին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Հրազդանի կիրճում պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա երևանցի մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ ու 20 դեղահաբ:

Մարտի 16-ին Դալմայի այգիներում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, պարեկները ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կպչուն ժապավենի 13 փաթեթ` ընդհանուր 26 գրամ քաշով, մոխրացած հետքով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթներում եղած մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով:

Մարտի 19-ին, գիշերվա ժամը 3.45-ին, Եղվարդի խճուղում ծառայելիս մայրաքաղաքի պարեկները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Դավթաշենի բաժանմունք են տեղափոխել 35-ամյա երևանցի վարորդին և Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ 28-ամյա ուղևորին:

Արենցի երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե չորս փաթեթ` ընդհանուր ավելի քան 52 գրամ քաշի մարիխուանայի նմանվող զանգվածներով: Ըստ նրա` կանեփն ինքն էր հավաքել վայրաճ թփերից և անձնական օգտագործման համար պատրաստել թմրանյութ:

Մարտի 21-ին, ժամը 23-ին, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Ազատության պողոտայում պարեկները ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել երևացի 31-ամյա մի երիտասարդի:

Պարեկներին նկատելով` նա ինչ-որ իր էր նետել ծառի տակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 10 գրամ ընդհանուր քաշով կպչուն ժապավենի յոթ փաթեթ և ծալովի դանակ:

Մարտի 22-ին, գիշերվա ժամը 2.45-ին, Կոմիտասի պողոտայում ծառայելիս պարեկները նույն կասկածանքով ձերբակալել և, «Չանգան» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիրի բաժին են տեղափոխել երևանցի 32-ամյա վարորդին ու նրա գավառցի 19-ամյա ուղևորուհուն: Ուղևորուհու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զիպ փականով երեք տոպրակ` լցված ընդհանուր 36 գրամ կշռող կրիստալի նմանվող նյութով:

Նույն օրն առավոտյան, ժամը 5.35-ին, Գրիբոյեդովի փողոցում ծառայող պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել երևանցի 24-ամյա մի երիտասարդի, որն այդ պահին կուլ է տվել փոշենման զանգվածով պոլիէթիլենային մի տոպրակ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նման մեկ այլ տոպրակ` բյուրեղանման զանգվածով:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կրիստալ է, իսկ կուլ տվածը` հերոին, ու երկուսն էլ ձեռք էր բերել անձնական օգտագործման համար:

Մարտի 26-ին, այս անգամ նաև իրացնելու կասկածանքով, Հրազդանի կիրճում պարեկները ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայցրել 35-ամյա երևանցի մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ընդհանուր մոտ 27 գրամ քաշի դեղնականաչավուն զանգվածով 13 փաթեթ և մեկ կաթուցիչ: Նա հայտնել է, որ մարիխուանայի փաթեթները նախատեսված էին տարբեր վայրերում տեղադրելու համար:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular