No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE 

«Ոչ մեկին իր սիրուն աչքերի համար միլիարդավոր դոլարներ չեն տալիս, եթե, իհարկե, սեղանի վրա քո տարածքներն ու պետականությունը չեն». «Հրապարակ»

Armenian Press

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելում այսօր՝ ապրիլի 5-ին նախատեսված Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումից պաշտոնական Երեւանը ֆինանսական աջակցության ակնկալիքներ ունի։ Սա է պատճառը, որ իշխանականներն այն համարում են պատմական եւ անվտանգային երաշխիքների տեսանկյունից՝ խիստ կարեւոր, համոզված լինելով, թե երկրին սպառնացող վտանգները կարելի է 1-2 միլիարդ դոլարով չեզոքացնել, վերջնականապես Ռուսաստանին քշել մեր տարածաշրջանից եւ նետվել Եվրոպայի գիրկը։

Մեր տեղեկություններով, Փաշինյան-ՔՊ-ականներ փակ հանդիպումներից մեկի ժամանակ տնտեսական հաշվարկներ են անգամ արել, որ եթե Արեւմուտքը մի քանի տարի անընդմեջ տարեկան նվազագույնը 2 միլիարդ դոլար հատկացնի Հայաստանին, կարող ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, բանակը զինել՝ կտրվելով Ռուսաստանի պորտալարից, եւ արեւմտյան աշխարհին անդամագրվել։ Ի դեպ, այդ մասին ՔՊ-ականներն արդեն հրապարակային հայտարարություններ են նաեւ անում։

Մինչդեռ, հիշեցնենք, 44-օրյա պատերազմից հետո էլ էր Արեւմուտքը մեր երկրին խոստացել 2,6 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրել, մի մասը՝ գրանտ, մի մասը՝ վարկ, որն այդպես էլ մնաց թղթի վրա, առայսօր ընդամենը 150 միլիոն են այդ գումարից հատկացրել։ Իշխանությունների պահվածքը տնտեսագետ Ատոմ Մարգարյանը համեմատում է հայտնի ֆիլմի հերոսների հետ․ ««Ոսկե հորթի» հայտնի հերոսներին են հիշեցնում, երբ մեկը մյուսին հարցնում է՝ որքա՞ն է քեզ պետք՝ երջանիկ լինելու համար, կոնկրետ թիվ է ասում, հիմա մեր իշխանություններինն է․․․ Անհեթեթությունն էլ պետք է սահման ունենա։ Ո՞վ է իրենց իրավունք տվել առեւտուր անել, երկիրը հանել աճուրդի, ո՞ր լիազորություններով։ Ես խորհուրդ կտամ՝ բացել իրենց նախընտրական ծրագիրը եւ կարդալ, այդօրինակ բազարների մասին գրե՞լ են․․․ սա ցույց է տալիս, որ ոչ թե քաղաքական գործիչների հետ գործ ունենք, այլ փողոցում խառը կանաչի վաճառող բազազների հետ։ Նման մակարդակի զրույցներ վարելը, թե իբր Արեւմուտքը կգա, մեզ կփրկի թուրքի երախից եւ մեզ կպաշտպանի, ուղղակի մանկամիտ խոսակցություններ են»։

Պետության պաշտպանական համակարգերը եւ տնտեսությունը հզորացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ Հայաստանում միշտ եղել են եւ այսօր էլ կան, հարցի մյուս կողմն է՝ ուզո՞ւմ է արդյոք իշխանությունը հզորացնել բանակն ու տնտեսությունը, թե՞ ոչ․ «Մենք ընդհանրապես կարող ենք տասնյակ միլիարդավոր դոլարների հաշիվ բացել, թե ինչ գումարներ են մտել Հայաստան, այսօր էլ ՀՀ կոնսոլիդացված պարտքը (նկատի ունեմ՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր կազմակերպությունների՝ ներառյալ բանկերի պարտքը) 15 մլրդ դոլար է, եւ ի՞նչ՝ երկիրը ծաղկե՞լ է, պաշտպանական համակարգերն ամենաբարձր մակարդակի վրա՞ են, Արցախը Հայաստան է, եւ վե՞րջ․․․ Հետեւաբար, նման զրույցները սպառողի, սպառողական հոգեբանություն ունեցող, եթե կուզեք՝ տգիտության, խավարի մեջ խարխափող հասարակության փոքր մի զանգվածի համար են։ Իրականում մարդկանց աչքերը բացվել են, նման շոուներով, անհեթեթ զրույցներով մարդկանց չես խաբի»։

Նրա խոսքով՝ հասարակությունը կարիք ունի ոչ թե մանվածապատ դատողությունների, այլ հաշվետվությունների՝ կոնկրետ ի՞նչ են արել 6 տարվա ընթացքում եւ արդյոք նվեր ստացած գումարները պետության կարիքների համա՞ր են ծառայել, իսկ, տնտեսագետի հաշվարկով, տարեկան առնվազն մեկ միլիարդ դոլար տարբեր աղբյուրներից նվեր են ստացել․

«Մարդամեկը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ Լ․ Շ․) 2018 թվականին ասում էր՝ 2,5 միլիարդ դոլար է իրեն պետք՝ «երջանիկ» լինելու համար, նկատի ունեմ՝ բանակը զինելու համար։ Այդ թիվն իրենց համար իդեա-ֆիքս է, հիմա էլ, փաստորեն, առնվազն այդքան գումար են ակնկալում։ Բայց այդպես չի լինում, այդ գումարները կան երկրում։ Բոլորս լավ ենք հիշում «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու» խոստումը, այդ մկների եւ ձկների 25 տարվա կողոպտած գումարները 30 միլիարդ դոլարից ավելին են, ես կարող եմ հաշվարկներով հիմնավորել։

Եթե իրենք իսկապես իրենց ծրագրերն իրագործեին, շատ արագ 2.5 միլիարդը կվերականգնեին եւ պաշտպանությունն ու բանակային դիմակայությունը կբերեին հավուր պատշաճի տեսքի։ Բայց քանի որ իրենք էլ են կոռուպցիայի շրջապտույտի մեջ, բնական է՝ ոչինչ էլ չեն արել կամ էլ չնչին են արել, առավելագույնը՝ մի հարյուր միլիոն դոլարի չափով։ Մինչդեռ իշխանության գալու սկզբնական ամիսներին բազմաթիվ էքսպերտներ, այդ թվում` ես, իրենց խորհուրդներ ենք տվել, թե ինչ պետք է անել՝ երկիրը «շողուլի» բերելու համար։ Կյանքը ցույց տվեց, որ իրենք բոլորովին այլ ծրագրով են եկել, ավելի ճիշտ՝ նրանց բերման են ենթարկել բոլորովին այլ ծրագրով, եւ այդ լոլոները թող չպատմեն, թե կգա ինչ-որ Միշել, Բորել, կփրկի: Չեն կարող մեզ այդ կարգի հեքիաթներով խաբել։ Արեւմուտքն ընդամենը փորձում է ՌԴ-ին մեր ձեռքով հանել տարածաշրջանից»։

«Մեր պետությունը Ռուսաստանի հետ ռազմավարական պայմանագրեր ունի, հիմա անվտանգության մի համակարգից երբ ցատկում ես մեկ այլ համակարգ, իսկ դիմացդ անհաղթահարելի անդունդ է, ունե՞ս հարցի պատասխանը` ի՞նչ է լինելու այս երկրի ու ժողովրդի հետ: Իրենք չունեն պատասխան, ինչպես նաեւ չունեն Արեւմուտքի իրենց ստնտուները»։

Մարգարյանի համոզմամբ, ԵՄ-ն այսօր ինքն ունի աջակցության կարիք․ «ԵՄ-ն այսօր ասեղների վրա է նստած, քայքայվող, փլուզվող ռեգիոն է, ԵՄ-ն դարձել է անգլո-սաքսոնական զույգի աղքատ սատելիտը, ինչի՞ մասին է խոսքը։ Նրանք մեծ խնդիր ունեն իրենց տնտեսությունների հետ, ինչո՞ւ պիտի մեզ գումարներ տան: Ուկրաինային էլ էին խոստացել զինել, հիմա ԵՄ զինապահեստները դատարկ են, ակնհայտ է, որ բթացած եվրոպական ժողովուրդները հիմա արթնանում են, մեկը մյուսի ետեւից նրանց կառավարություններն ընկնում են»։

«Իսկ մեզ տված խոստումները նման են ձկան խայծի՝ գցում են ու ոնց պետք է՝ սկսում կառավարել: Կոռումպացված, վարկաբեկված էլիտաները, այո, մշտապես քարոզչական հնարքներով փորձում են մնալ ջրի երեսին, բայց, ինչպես հայտնի է, փրփուրներից չես կարող երկար կախվել։ Ի վերջո, ոչ մեկին իր սիրուն աչքերի համար միլիարդավոր դոլարներ չեն տալիս, եթե, իհարկե, սեղանի վրա քո տարածքներն ու պետականությունը չեն, իսկ սրանք այդ գումարները լցնելու են իրենց անձնական հաշիվների վրա, լցնելու են շվեյցարական բանկեր։ Չեք կարող դրսից ողորմություն բերել ու բանակը զինել, ձեզ թույլ չեն տա, գումար տվողները հիմար չեն, եթե նույնիսկ տան, կասեն` գնացեք, շրջանցող ճանապարհներ սարքեք, Նոյեմբերյանից դեպի Բավրա, Այրում գնացող: Սա ծրագիր է, կշարունակեն այնքան, մինչեւ մնա Հայաստանից մի Երեւան»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
No hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61
Most Popular