Արմեն Գրիգորյանը Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպմանը կարևորել է վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը
Political![Արմեն Գրիգորյանը Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպմանը կարևորել է վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը](/timthumb.php?src=disc/08-04-24/cca9d1d4108bea3d38fa1975e4e8fc7f.jpg&w=780)
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ և կարևորել այդ հարաբերությունների նոր գործընկերության օրակարգը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Քարտուղար Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը ՀՀ-ում և վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը, ընդգծել է նաև իր ամբողջ կարողությամբ ՍԵՊԱ-ի գործարկման անհրաժեշտությունը: Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպումից և այդ համատեքստում կարևորել ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
![](banners/armflix.jpg)