Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ֆիզիկական պատրաստություն առարկայի քննությանը
SocietyԱպրիլի 16-ին ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ֆիզիկական պատրաստություն առարկայի քննության շրջանակում ստուգարք են հանձնել մեկ կիլոմետր վազք վարժաձևից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։