Moldova signs security and defence partnership with EU Armen Grigoryan and Hamad Khamis Al-Kubaisi discuss prospects for Armenia-Qatar relations Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora IAEA supports Armenia’s nuclear program, Grossi EU to start membership talks with Ukraine in June, Politico ICC seeking arrest warrants against Netanyahu, Gallant and Hamas leaders Ruben Rubinyan receives members of Social-Democratic Faction of German Bundestag We wish strength and steadfastness to the pious Iranian people: Suren Papikyan Ameriabank's Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFC Minister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of Iran 

36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ

Right

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ԱՍն, մի խումբ անձանց հետ, մասնակցել է զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջինիս կազմում ԱՍ-ն քննությամբ դեռևս չպարզված աղբյուրից նախապես տեղեկացել է ՌԴ–ում բնակվող անձին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1.024.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները և 1.216.000.000 ՀՀ դրամին համարժեք 293.000.000 ՌԴ ռուբլի գումարը մեկ այլ անձի՝ ԴԻ–ի կողմից 2024թ ապրիլի 10-ին ՌԴ–ից «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ տեղափոխելու մտադրության մասին։ Հանցավոր կազմակերպության մի շարք անդամների հետ, նշված գույքը զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով հափշտակելու նպատակով նախապես պլանավորել և հստակ դերաբաշխել են հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները:

Հանցավոր մտադրությունն իրագործելու, մասնակիցների հնարավոր շարժը քողարկելու և չբացահայտվելու նպատակով ԱՍն և հանցավոր կազմակերպության մյուս անդամները 2024թ ապրիլի 10-ին Երևան քաղաքի փողոցներից մեկում կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են պետհամարանիշները, այն ամրացրել են իրենց կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի վրա և ընթացել «Զվարթնոց» օդանավակայանի ուղղությամբ՝ դարանակալելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խաչմերուկներից մեկում:

ԴԻի՝ ՀՀ ժամանելու փաստը հաստատելու և փաստաթղթային ստուգումներն ավարտելու մասին հանցակիցներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով կազմակերպության անդամներից մեկը, նույն օրը՝ ժամը 07։03-ից մինչև 07։13–ն ընկած ժամանակահատվածում գտնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում։ Տեղեկանալով օդանավի վայրէջք կատարելու ժամի մասին և օդանավակայանից «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի ուղղությամբ ԴԻ–ի ընթանալու մասին, տեղեկացրել է հանցակիցներին։

Վերջիններս «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային և ժամը 07:15-ից մինչև 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով, նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա՝ ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Այնուհետև հանցավոր կազմակերպության անդամները գնացել են Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող հանքի տարածք, ավտոմեքենայով բարձրացել են բլուրների մոտ, որտեղ «Պորշ» մակնիշի ավտոմեքենան թաքցնելու նպատակով, այն կայանել են բլրի մեջ տեխնիկայի միջոցով նախապես իրենց հրահանգով փորված անցքի մեջ և նույն տեխնիկայով ավտոմեքենան ամբողջությամբ ծածկել են հողով՝ քողարկելով այն։ Այդ ընթացքում հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու  նպատակով, անջատել է տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը: Այնուհետև հանցավոր կազմակերպության անդամները հանքի տարածքում գտնվող տարբեր ավտոմեքենաներով դիմել են փախուստի։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԱՍին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել և Ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Նախաքննության ընթացքում կատարված մի շարք խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը։  

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Moldova is first country to sign a Security and Defence Partnership with the EU, BorrellCountries react on ICC Prosecutor inquiryMoldova signs security and defence partnership with EUEU approves plan to use the profits from frozen Russian assetsOne dead, more than 30 injured as London-Singapore flight hit by turbulenceArmen Grigoryan and Hamad Khamis Al-Kubaisi discuss prospects for Armenia-Qatar relationsYour home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the DiasporaAquaman star Jason Momoa finds new loveYouTube blocks opposition content in Russia at authorities’ requestIAEA supports Armenia’s nuclear program, GrossiArmenia parliament speaker on Azerbaijan leader's possible conduct: Logic of deceiving, naturally, is always thereUN Secretary-General closely following Armenia-Azerbaijan normalization processFuneral procession of Iranian president Raisi starts in TabrizEU to start membership talks with Ukraine in June, PoliticoIran to hold snap presidential election on June 28Netanyahu denounces ICC prosecutor’s bid to arrest him, US supports IsraelUS offers condolences over death of Iranian president in helicopter crashArmen Grigoryan briefs German lawmakers on process of democratic reformsAzerbaijan’s Aliyev: Agreements reached with Armenia on border delimitation, demarcationCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsICC seeking arrest warrants against Netanyahu, Gallant and Hamas leadersBenny Gantz demanded from Netanyahu plan of action in Gaza after warRuben Rubinyan receives members of Social-Democratic Faction of German BundestagInternational Criminal Court Prosecutor requests warrants for Netanyahu and Hamas leadersWe wish strength and steadfastness to the pious Iranian people: Suren PapikyanAmeriabank's Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCDollar, euro gain value in ArmeniaSlovakia PM's health condition improving, doctors sayParliament of Georgia intends to cancel President's veto of law 'On Transparency of Foreign Influence'Tavush for the Homeland movement leader Archbishop Galstanyan manages to reach Armenia’s Kirants villageSyria declares official mourning for death of Iranian PresidentMinister of Defence Papikyan sent a message of condolence in connection with the death of the President of IranUS could sanction Georgia politicians to ‘defend democracy’: PoliticoAsteroid explodes in the sky of SpainEU offers condolences for death of Iranian President, other officialsMFA spox about Raisi visit: Official information is given about high-ranking officials’ confirmed visits to ArmeniaArmenia Security Council chief to leave for Qatar on working visitHead of Armenia’s Kirants village: 2 houses, 3 train car cabins to pass under Azerbaijan controlIran's first vice president Mohammad Mokhber to become interim president before new electionsIran declares 5 days of mourning after president Raisi killed in helicopter crashIran President Raisi’s funeral to be held Tuesday in TabrizAmbassador Nilakshi Saha Sinha: Armenia-India defense cooperation is going very wellThree best iPhones to buy in 2024President of Dominican Republic re-electedYerevan Municipality's construction and improvement department has a new headArmenian President conveys condolences to government and people of IranArmenia commemorative coin dedicated to Charles Aznavour's 100th birth anniversary is put into circulationAndroid 15 will increase attery life of smartphones by several hoursLarge number of police forces are brought to Armenia’s Kirants villageIran vice president confirms President Raisi’s death
Most Popular