Նեթանյահուն հայտարարել է, որ «լսում է» պատանդների հարազատների ճիչն ու խոստացել է հաղթել պատերազմում
RussiaԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձ է հրապարակել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բանտարկյալների հարազատների քննադատությանը։
Ըստ The Times of Israel-ի՝ ելույթի ժամանակ քաղաքական գործիչը, մասնավորապես, ասել է, թե լսել է իրենց համար ամենաթանկագինը կորցրած պատանդների հարազատների ճիչերը»։
«Ես ու կինս գնում ենք աղեկտուր հանդիպումների, որոնք պարզապես կտոր-կտոր են անում մեր սրտերը։ Լսում եմ, լսում և չեմ դատում։ Եվ պատանդներին վերադարձնելու և պատերազմում հաղթելու համար կանեմ հնարավորը»,- շեշտել է Նեթանյահուն։
Հայտարարությունը հնչել է Իսրայելի ամբողջ տարածքում՝ վերջին օրերին ավելի հաճախակի դարձած հազարավոր մարդկանց բողոքի ցույցերի պայմաններում, որոնք աջակցում են պատանդների հարազատներին և պահանջում խորհրդարանական ընտրություններ անհապաղ անցկացնել։
Ցուցարարները Նեթանյահուի կառավարությունից պահանջում են գերի ընկած իսրայելցիների վերադարձի համար Գազայի հատվածում հրադադարի շուրջ ՀԱՄԱՍ-ի հետ գործարք կնքել։
News.am