Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflection EU Mission in Armenia hosted delegation of Netherlands Embassy Putin told Tokayev about his impressions of his visit to China Ararat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCE Armenian, German Foreign Ministers discuss security situation in South Caucasus Henrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in Azerbaijan No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava 

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան

Armenia

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ իր հայտարարության վերաբերյալ, որով հերքվել էր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի անօրինական բռնազավթումը կամ ԼՂ իշխանությունների վերահսկումը, երկուշաբթի Ադրբեջանի ներկայացուցիչը քննադատություն էր հնչեցրել, հաղորդում է «Լուրերը»:

Ադրբեջանի ներկայացուցիչը պնդեց, թե Հայաստանն «անտեսում է Հայաստանի կողմից ներխուժման և օկուպացման վերաբերյալ ճնշող արձագանքը»: Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով ունեցել է իրավազորություն ԼՂ-ի նկատմամբ: Ադրբեջանը անուշադրության է մատնում այն փաստը, որ Դատարանի կողմից իրավազորության որոշումը, Դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն, չի կարող հավասարեցվել միջազգային խախտման համար պետության պատասխանատվության արձանագրման չափանիշին: Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը: Նույնը կարելի է ասել նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանը, որոնք թյուր ներկայացվեցին Ադրբեջանի ներկայացուցչի և փաստաբանների կողմից: ԱԽ-ը Հայաստանին կոչ է արել շարունակել գործադրել իր ազդեցությունը՝ ապահովելու համար ԼՂ հայերի կողմից նորմերի կատարումը, բայց երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր: Այլ փոխարենը անդրադարձել է ԼՂ-ի տեղի հայկական ուժերին՝ որպես օկուպացնող ուժերի, և կողմերին կոչ արել անմիջապես վերսկսել բանակցությունները հանուն հակամարտության լուծման ՄԽ խաղաղության գործընթացի շրջանակում: Հենց այդպես են վարվել Հայաստանը և ԼՂ իշխանությունները: Ադրբեջանն ի տարբերություն միակողմանիորեն որոշել է, ինչպես նախագահ Ալիևն է ասել, որ պատերազմն անխուսափելի է, և որ ՄԽ-ը մահացած է: Եվ էլի՝ նախագահ Ալիևի խոսքով՝ հենց Ադրբեջանն է սկսել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ չհանդգնեց հերքել: 

Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի փաստաբանին երեկ մեղադրեց այն բանի համար, որ ադրբեջանցիները չեն ունեցել նախկինում զբաղեցված տարածքները վերադառնալու մտադրություն: Ցանկացած պարագայում, ինչպես և ՄԽ համանախագահները, այնպես էլ Հայաստանը միշտ պատրաստակամ է եղել փոխադարձության սկզբունքի վրա ապահովելու փախստականների վերադարձը, և Հայաստանը համաձայն է Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, որ նրանց վերադարձը ցանկացած բանակցության կարևորագույն բաղադրիչ է եղել, բայց հենց Ադրբեջանը հրաժարվեց ՄԽ համանախագահների բանակցային ձևաչափից: Ավելին՝ ՄԽ համանախագահների առաջարկած հիմնական սկզբունքները միայն փախստականների երկուստեք վերադարձին չէին վերաբերում, և ԼՂ-ը շրջապատող տարածքները Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելուն:

Համանախագահները նաև կոչ են արել միջանկյալ կարգավիճակ ապահովել ԼՂ-ի համար, ինչը կընձեռի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, միջանցք, որը Հայաստանը կկապի ԼՂ-ի հետ և ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակի որոշումն ապագայում իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության միջոցով, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվու՝մ նաև խաղաղապահ գործողություն: Նա նշեց, որ համանախագահներն ընդգծել էին ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Նման հանգամանքներում է դժվար է տեսնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչը ինչպես կարող է սույն դատարանի առջև պնդել, թե միջազգային համայնքը մերժել է ինքնորոշման մասին հարցը:

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդմանը, թե այսպես կոչված օկուպացիայի ընթացքում Հայաստանը Ադրբեջանին, ՄԱԿ-ի գերատեսչություններին և այլ միջազգային կազմակերպություններին թույլ չի տվել հասանելիություն ունենալ, որպեսզի այդ կերպ թույլ չտա Ադրբեջանին իր տարածքների ազատագրումից հետո բողոք ներկայացնել Հայաստանի ռասիստական օկուպացիայի մասին: Ինչպես Ադրբեջանը գիտի, ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂ տեղացի ներկայացուցիչները երբեք չեն արգելել ՄԱԿ-ին մուտք գործոել ԼՂ: Ադրբեջանի ներկայացուցչի ակնհայտորեն ոչ մի փաստարկ չներկայացրեց հիմնավորելու այս պնդումը: Իրականում հենց Ադրբեջանն էր արգելափակել ՄԱԿ-ի հասանելիությունը, Ադրբեջանն է այսօր շարունակում դա անել: Ադրբեջանն է քանիցս հրաժարվել համագործակցել ԼՂ էթնիկ հայերի, այդ թվում՝ շրջակա միջավայրի պաշտպանության և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի վերաբերյալ:

Նա ընթերցեց Հայաստանի ավարտական պնդումները:

«ՀՀ-ն ամենայն հարգանքով միջնորդում է սույն դատարանին՝

ա. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված դատարանի իրավազորության ժամկետային շրջանակի հետ, որոշել և հաստատել, որ Դատարանը իրավազորություն չունի Ադրբեջանի այն պահանջների և պնդումների վերաբերյալ, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերի 15-ը. այն է՝ կողմերի համար Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելը.

բ. որպես այլընտրանք ապահովել ՀՀ նախնական առարկությունը՝ կապված պահանջի թույլատրելիության հետ, և որոշմամբ անընդունելի ճանաչել Ադրբեջանի այն պահանջները և պնդումները, որոնք վերաբերում են այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նախքան 1996 թվականի սեպտեմբերին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը և անթույլատրելի և անընդունելի ճանաչել Ադրբեջանի հետփաստարկները.

գ. բավարարել ՀՀ ներկայացրած նախնական առարկությունը՝ կապված դատարանի գործն ըստ էության քննելու իրավազորության շրջանակի հետ, և որոշմամբ հաստատել, որ դատարանը չունի իրավազորություն քննելու ենթադրյալ բնապահպանական վնասի վերաբերյալ Ադրբեջանի պնդումները և պահանջները.

դ. բավարարել նախնական առարկությունը, որը վերաբերում է դատարանի իրավազորության առարկայական շրջանակին և որոշմամբ հաստատել, որ դատարանն իրավազորություն չունի բնապահպանական ենթադրյալ վնասի մասով Ադրբեջանի պահանջների և պնդումների քննության համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflectionNew method of fraud: How do criminals steal people's money?Enhanced security measures are introduced at Sochi airportGeorgian president vetoes 'foreign agents' billEU Mission in Armenia hosted delegation of Netherlands EmbassyPutin told Tokayev about his impressions of his visit to ChinaArmenia's Foreign Minister presented to his Swiss counterpart recent developments in process of normalization of relations with AzerbaijanArarat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCEUS Special Forces open permanent base in PolandHow to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?
Most Popular