«Արմեդ» համակարգը ժամանակավորապես չի գործելու
Sport«Արմեդ» առողջապահության ազգային օպերատորից հայտնում են, որ տեխնիկական աշխատանքներ իրականացնելու պատճառով համակարգը չի գործելու մինչև հուլիսի 30-ը` ժամը 09:00-ն
«Անհետաձգելի բուժօգնության տրամադրման համար որևէ խոչընդոտ չի լինի:
Նախապես հերթագրված հետազոտությունները և հիվանդանոցային բուժումը կտրամադրվեն նույնպես պլանային կարգով` առանց խոչընդոտի:
Հիշեցնում ենք` բուժհաստատություն դիմելիս ունենալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` անձնագիր, ՀԾՀ, սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթղթեր:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։