Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցը Վաղաժամ ծերացման համախտանիշով ամենահայտնի մարդը մահացել է 28 տարեկանում Ինչ մեքենա է վարում Մարկ Ցուկերբերգը Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո Բեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտ Մարմնամարզուհի Արիանան Բաղդասարյանը հաղթել է թուրք մարզիկներին Եկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին Պավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխային Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան Ավինյան Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չեն ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունեն Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլը 

«Թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի» արտահայտությունը կոռեկտ չենք համարում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրության կետերից մեկում նշված է հետևյալը. «Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն»: Այս մասին հայտնում է yerkir.am-ը։

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ գրավոր հարցում ուղղելով՝ խնդրել էինք  տրամադրել տեղեկատվություն առ այն, թե ինչու՞ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը տեղի չունեցան, ո՞րն է պատճառը:

Փոխվարչապետի գրասենյակից հղում են կատարել հուլիսի 1-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակի հրապարակած մամուլի հաղորդագրությանը, ըստ որի՝ «….համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»:

Ինչու՞ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը չեն ավարտվել, ինչպես այդ մասին պայմանավորվել էին 8-րդ հանդիպմանը, փոխվարչապետի գրասենյակը չի մեկնաբանում: Ստացվում է, որ կողմերը կարող են հանգիստ չկատարել պայմանավորվածությունները,  խախտել հայտարարված ժամկետները և դրա մեջ արտառոց ոչինչ չտեսնել, ավելին, բանակցություններն անվանել կառուցողական:

Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում մինչ օրս տեղի ունեցած սահմանազատումն ու սահմանագծումը, որի արդյունքում թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի, չի համարվում ապօրինի և հանցավոր արարք՝ հարցին ի պատասխան, փոխվարչապետի գրասենյակը պատասխանել է. «Ոչ, չի համարվում: Ավելին՝ հարցի մեջ «թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի» արտահայտությունը կոռեկտ չենք համարում»:

Իսկ թե ինու՞ չի համարվում ապօրինի և հանցավոր արարք, այսինքն՝ ինչպե՞ս կարող է մի մարմին, այն էլ այդչափ կարևոր և ճակատագրական նշանակության հանձնաժողով, գործել՝ չունենալով հաստատված կանոնակարգ, փոխվարչապետի գրասենյակը համառորեն չի մեկնաբանել: Իսկ թե ինչու է «թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի» արտահայտություն համարվել ոչ կոռեկտ՝ թե՛ զարմանալի է, թե՛ լիովին հասկանալի՝ Փաշինյանի իշխանության օրոք: Ադրբեջա՞նը թշնամի չէ, թե՞ գյուղատեղիները չեն հանձնվել՝ ո՞րն է սխալ կամ, ըստ Մհեր Գրիգորյանի, ոչ կոռեկտ: Թե՞ պետք է ասեինք «բարեկամ Ադրբեջանին է վերադարձվել 30 տարի առաջ նրանից խլվածը», որ փոխվարչապետի համար լիներ կոռեկտ և բավարարեր Փաշինյանի իշխանության ադրբեջանասիրական քարոզչամեքենայի պահանջները:

Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում թույլատրելի է և հնարավոր է շարունակել այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ինչի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Այս շատ պարզ հարցը, պարզվում է, անհասկանալի է փոխվարչապետի գրասենյակի համար:

Ուզում էինք հարցնել՝ առանց սղոց ինչպե՞ս եք անտառ կտրելու կամ առանց կանոնակարգի ո՞նց եք սահման գծելու առաջիկայում. այնպես, ինչպես «գծել» եք նախորդի՞վ: Դա էինք հարցնում, ի՞նչն էր անհասկանալի կամ ոչ կոնկրետ: Ավելի արդար չէ՞ր լինի՝ խոստովանելը, որ այո՛, հնարավոր չէ, բայց քանի որ շեֆը մոլեգին կերպով հրամայել է «գծել», այն է՝ ինչ Ալիևը կուզի՝ շուտափույթ հանձնել, ստիպված գլուխներս կախ ենթարկվում ենք այդ հանցավոր և հայրենադավ հրամաններին:

Եվ ամենավերջում՝ նշված գործընթացները «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ո՞ր հոդվածներով են կարգավորվում՝ հարցին, պարզվում է, փոխվարչապետի գրասենյակը կամ չի տիրապետում, կամ չի ուզում պատասխանել և առաջարկում է այն ուղղել արդարադատության նախարարությանը:

Պարզորոշ է՝ այս խայտառակ գործընթացն ուրիշի գրպանը գցելու ձգտում կա: Ինչպե՞ս կարող է փոխվարչապետի գրասենյակը, այդ պետական բարձրագույն ինստիտուտներից մեկը, որին լիազորված է իրականացնել սահմանազատման ու սահմանագծման կարևորագույն գործառույթներ, չիմանա, թե ինքը ներպետական օրենքների ո՞ր դրույթներով է առաջնորդվում: Իսկ եթե իսկապես չեն տիրապետում, ապա առնվազն պետք է այս փաստը դիտարկել իբրև հայտարարություն հանցագործության մասին, քանզի մարդիկ բարձրաձայն հայտարարում են, որ չգիտեն, թե օրենքների ո՞ր հոդվածներով են իրենք գյուղ ու միջպետական նշանակության ճանապարհ հանձնում թշնամուն, ներողություն, «վերադարձնում բարեկամին» (կոռե՞կտ է, պարոն Գրիգորյան)»,- ասվում է հոդվածում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցըՎաղաժամ ծերացման համախտանիշով ամենահայտնի մարդը մահացել է 28 տարեկանումԻնչ մեքենա է վարում Մարկ ՑուկերբերգըԼիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետոԲեյրութի միջազգային օդանավակայանը ևս չեղարկել է բոլոր չվերթները մինչև երկուշաբթի առավոտՄարմնամարզուհի Արիանան Բաղդասարյանը հաղթել է թուրք մարզիկներինԵկել է Լիբանանում և Գազայում կրակի դադարեցման ժամանակը․ Մակրոնը՝ ՆեթանյահուինՊավել Դուրովն ու նրա ընկերուհի Յուլիա Վավիլովան պատմել են, որ կորցրել են երեխայինՄեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով․ Տիգրան ԱվինյանԱննա Հակոբյանին սպասարկող մեքենան օրենք է խախտում. ոստիկանները տեղյակ չենՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածի երեխաները «մի քանի սերնդի» խնդիր ունենԵրևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլըԱրտակարգ դեպք՝ «Արթկոսմեդ»-ում. պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգՉի բացառվում, որ հաջորդ քայլը կլինի ՍԴ-ի դատավորների տները գնալը. Բագրատ ՍրբազանՆեթանյահուն մեկնաբանել է Իսրայելին զենքի մատակարարման հնարավոր արգելքըԳերլարված իրավիճակ ՍԴ-ի դիմացՄենք հրապարակում կլինենք այնքան, որքան՝ պետք է. հաղթանակը ձերն է լինելու. Սրբազանը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Իսրայելի կողմից մեկ տարի առաջ Ուկրաինային փոխանցված հարվածների մասին ահազանգման համակարգը չի գործելԻնչ ունեցվածք է հայտարարագրել ՍԴ դատավոր Սեդա ՍաֆարյանըՄիքայել սրբազանն իմ մասին էլ է խոսել, բայց դադարեցրեք վիրավորանքները. Բագրատ սրբազան (տեսանյութ)Դիանա Ղզրոյանը տրանսգենդերներից բացի մրցակցում է նաև Փաշինյանի հետ․ ուզում է հաջորդ վարչապետը լինելԲագրատ սրբազանի երթը թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ)Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարՍՏԻ ԴԱՏԱՎՈՐ․ ակցիայի մասնակիցները ՍԴ դատավորների նկարները պարզած գնում են Սահմանադրական դատարանԻրանից բոլոր թռիչքները չեղարկվել են«Միլթոն» արևադարձային փոթորիկը մոտենում է Ֆլորիդային և սպառնում վերածվել հզոր փոթորկիՍրբազանը քաղաքացիների հետ գնում է ՍԴՍրբազանը գնում է ՍԴ«Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք». ՍրբազանՇվեդիայում կրակ են բացել առեւտրի կենտրոնումԴու՛րս եկեք փողոց. պատգամավորի կոչըՄիայն հեծանիվ քշել մնաց, ուրիշ բան չմնաց այս երկրում. քաղաքացի (տեսանյութ)Զելենսկու «հաղթանակի ծրագիրը», հավանաբար, կախված է կա՛մ ՆԱՏՕ արագացված մուտքից, կա՛մ անվտանգության երաշխիքներիցPR-ը կազմակերպողին ասել էր, կարող ես ինձանից ծեծված շան կերպար ստանաս. Մանուկյան (տեսանյութ)Չարիքը իր բոլոր ճիրաններով մեր կյանքում է. Բագրատ ՍրբազանԻմ խնդրանքն է բոլորին, որ մնան հարգանքի տիրույթում. Բագրատ սրբազան (տեսանյութ)Զինվորի պահած տարածքները հանձնում է մեր ղեկավարը. գրող (տեսանյութ)Սրբազանը` Հ1-ում հղած ուղերձի մասինՆոր տեղեկություններ այսօր բանակում տեղի ունեցած դեպքից#Ուղիղ. Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել. Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրելՄայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուրՍրբազանը` Աճապահյանի մասին հնչող վիրավորանքների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմԱյս իշխանությունը տարված է կամ հանցավոր անտարբերությամբ, կամ անտարբեր հանցագործությամբ. ՍրբազանՄարզմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթանակ է տարել թուրք մարզիկների նկատմամբ և ոսկե մեդալներ նվաճելՎրաստանում հերքել են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերըՀանրահավաքին ընդառաջ ոստիկանական մեծաքանակ ուժեր են կենտրոնացել կառավարության շենքի մոտ (տեսանյութ) Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆԱՄՆ-ում ՌԴ դեսպանը վերադարձել է Մոսկվա Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
Ամենադիտված